Հենց Արցախը ձևակերպեց ուղերձը աշխարհին, պատկերը փոխվեց. Վիկտոր Սողոմոնյան. alphanews.am

Alpha Newsroom-ի ուղիղ եթերում լրատվամիջոցի հիմնադիր, քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ-համալսարանի (МГИМО) պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը խոսել է մոսկովյան, բրյուսելյան, վաշինգտոնյան բանակցությունների արդյունքների ու հայ-ադրբեջանական հարաբերությունների՝ նոր փուլ թևակոխելու մասին։

«Ես կարծում եմ, որ այդ փուլը բացատրելու համար պետք է մեկ քայլ հետ գնանք և նախ, նախորդ փուլը բնորոշենք, որպեսզի հասկանանք՝ հիմա ինչն է փոխվել և ուր կարող ենք շարժվել։ Մոտավորապես 2 տարի՝ սկսած 2020 թվականից, մենք շատ տարօրինակ պայքարի մեջ ենք՝ Արցախի հետ կապված, որովհետև Հայաստանի պարտվողական քաղաքականության ֆոնին՝ ստացվել է այնպես, որ Արցախում իրական պայքար տեղի չէր ունենում։ Տպավորություն էր, որ հարցերը ինչ-որ կերպ թաքուն, դիվանագիտական ճանապարհով կլուծվեն ու պայքարի անհրաժեշություն, կարծես, չկար։ Տպավորությունն իրոք այսպիսին էր։ Եթե հիշում եք, ընդամենը մայիսի վերջին էր՝ Էրդողանի՝ նախագահ ընտրվելու օրը Ալիևը կոշտ հայտարարություն արեց, թե, այսպես ասած, քարը քարին չենք թողնելու և բոլոր այն արցախցիներին, որոնք կապ են ունեցել Լեռնային Ղարաբաղի պետականության հետ, մենք պատասխանատվության ենք ենթարկելու», — նշեց Սողոմոնյանը։

Նրա խոսքով՝ հենց Լաչինի միջանցքը փակելով էլ Ադրբեջանը սկսեց իր քաղաքականությունը՝ հումանիտար ճգնաժամ ստեղծել Արցախում։

«Ստացվեց այնպես, որ մինչև այդ պահը կամ պայքարը չկար, կամ պայքարի իմիտացիա էր, տպավորություն էր, որ Արցախի ղեկավարությունը բացարձակ համաձայն է այն ամենի հետ, ինչ անում է Հայաստանի իշխանությունը։ Մենք արդյունքում ստացանք տարօրինակ պայքարի մի ամբողջ ժամամանակաշրջան, որը, կարծում եմ, կարձանագրվի որպես պարտության ինչ-որ ձև»։

Վիկտոր Սողոմոնյանը Արցախի շուրջ կատարվող դեպքերը համեմատում է 1939-40 թվականներին այն պատերազմի հետ, երբ բրիտանական, ֆրանսիական և գերմանական զորքերը շարժվում էին հանդիպակաց, բայց չէին կրակում իրար վրա, այսինքն՝ անմիջականորեն ռազմական գործողություններ չէին ընթանում․

«Համարյա նույնն է տեղի ունենում։ Ակնհայտ էր, որ Ադրբեջանը գնալով մեծացնելու է ճնշումը, ակնհայտ էր, որ Արցախում խնդիրներ են ստեղծվելու, բայց պայքար չկար։ Հայաստանում կարելի է ասել՝ մարեցին բոլոր շարժումները, որոնք նվիրված էին այդ խնդիրների լուծմանը, օրինակ՝ Դիմադրության շարժում, հասարակական առանձին անհատական նախաձեռնություններ։ Տպավորություն էր, որ դա պետք չի արցախցիներին, այդպես կանգնեց ամեն ինչ։ Չէր ձևակերպվում Արցախի ուղերձը՝ ինչ են ուզում մեր եղբայրները, քույրերը Արցախում, ինչպիսի մոդել են պատկերացնում, ուր են շարժվում, ինչից են գոհ-դժգոհ։ Ուկրաինական պատերազմի ֆոնին, պետք է խոստովանենք, թուլացել էր ակտիվության ինտենսիվությունը Ռուսաստանի Դաշնության կողմից, որը կարող էր ավելի ինտենսիվ լինել, բոլորովին այլ պայմաններում։ Կարծես թե կոչնակը չի հնչել, մեզ ոչ մի հարցով չեն դիմում, կարծես ամեն ինչ կարգին է», — բացատրեց Սողոմոնյանը։

Սողոմոնյանը հիշեցնում է՝ Դիմադրության շարժման ժամանակ Արցախից հայտարարություններ հնչեցին, թե դա քաղաքական է և իրենք չեն ուզում միանալ։

«Այս փուլը անցավ, սա հսկայական կորսված ժամանակ է։ Պատկերացնո՞ւմ եք՝ մոտավորապես 2 տարվա մասին է խոսքը։ Հիմա, ամեն դեպքում, ունենք այն, ինչ ունենք։ Ինչով է տարբերվում նոր փուլը։ Հենց Արցախը ձևակերպեց իր ուղերձը, ցավոք, արդեն ծանրագույն վիճակում էինք, հիմա հումանիտար աղետի ոչ թե շեմին ենք կանգնած, այլ այդ աղետը արդեն իսկ տեղի է ունենում։ Հենց Արցախը ձևակերպեց ուղերձը, պատկերը փոխվեց։ Հայաստանի հանրության ներսում սկսվեց որոշակի շարժ, որ, կարծում եմ, դեռ զարգանալու է և, հաշվի առնելով գործընթացի նոր լինելը, Սփյուռքում սկսվեց որոշակի գործընթաց։ Տեսնում ենք Հայ Դատի գրասենյակների ակտիվությունը, վերջապես դուք տեսնում եք բրյուսելյան բանակցությունների անհասկանալի փուլը, որտեղ, պատկերացնո՞ւմ եք, քննարկում են՝ ինչ պետք է անի ՌԴ-ն իր զորքերով ԼՂ-ում» ։

Սողոմոնյանը արձանագրում է՝ բանակցային գործընթացը հիմա ավելի ինտենսիվ անցնում է ՌԴ նախաձեռնողականությամբ։ Այս իմաստով՝ այս փուլը տարբերվում է նախորդ փուլերից։

«Այսօր Արցախի Հանրապետության ամենամեծ դաշնակիցը Հայաստանը չէ, Ռուսաստանի Դաշնությունն է։ Ես ցավում եմ սրա համար, որովհետև սկզբից մենք պիտի լինեինք, հետո նոր մեր բարեկամը։ Բայց այսօր ստացվել է այնպես, որ մեր արցախցիների դաշնակիցը ՌԴ-ն է՝ ռազմաքաղաքական, ռազմավարական հետաքրքրություններով։

Ցավոք, այս պահին Հայաստանից ոչ մի սպասում չկա, այստեղ նույնիսկ քննարկելու, մեկնաբանելու, ասելու ոչինչ չկա, Հայաստանի հետ ամեն ինչ պարզ է, ցավոք։ Արցախցիների դաշնակիցը շարունակում է մնալ Մոսկվան»։

դիտվել է 870 անգամ
Լրահոս
Արցախի պետական համալսարանը վերականգնելու համար անհրաժեշտ է 1 մլրդ դրամ Եկեղեցու բակում թողնված երեխան վերադառնում է տուն Սյունիքում նոր հուշարձաններ են հայտնաբերվել, կազմվել են պահպանական գոտիների նախագծեր Տավուշում Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ այն վերածվել է մոխրակույտի «Արևմտյան Ադրբեջան» կոչվող ծրագիրը միջազգայնացվում է, նպատակ ունեն բնաջնջել հայկական հետքը Հայտնի է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Էրդողանն Աստանայում ՃՈ տեսուչը 2023 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ ստացել է 6,5 միլիոն ՀՀ դրամ կաշառք Freedom House-ը ներկայացրել է փաստահավաք զեկույց՝ «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» վերնագրով Հայաստան կժամանի ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունը Լիտվան բողոքի նոտա է հանձնել ռուս դիվանագետին «Ավելին կտեսնեք». Բլինքենը՝ Վրաստանում «գործակալների օրենքի» վերաբերյալ Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. մեղադրյալների թիվը 3 տասնյակ է Ուկրաինան օգոստոսին դեֆոլտ կհայտարարի․The Economist «Թուրքիայի դեմ գործող որոշ տարրերի փորձերը կտապալվեն». Յաշար Գյուլեր Ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. կան տուժածներ Պուտինը վաղը կմեկնի Ղազախստան Առաջնությանը Հայաստանի մասնակցությունը սահմանափակվել է Պետրոս Ղազարյանի ներկայությամբ՝ որպես հանդիսատես, իսկ դրանից հետո սրճարաններից մեկում` որպես այցելու Գործ ունենք ոչ թե սահմանազատման ու սահմանագծման, այլ հայկական հողերի հանձնման ու ընդունման հետ Հայ Առաքելական Եկեղեցու թուլանալուց միշտ ուրախացել են հայ ժողովրդի թշնամիները... Մյուս իրականության մեջ էս դժոխքի ԱԺ նախագահն է՝ Իսպանիայից Ալիևը ադրբեջանցիներով է լցնելու Հայաստանը Հայաստան շատ արագ և բարեհաջող կվերադառնան մոտավոր հաշվարկներով 300-320 հազար ադրբեջանցիներ. Գարիկ Քեռյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյան (Արդարադատության նախկին նախարարի տեղակալ) Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Սերգեյ Հարությունյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am