Երիտասարդ վարորդը մութն ընկնելուն պես Porsche-ի վրա փակցնում էր ռուսական համարանիշներ . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 25-ին, Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի կարգադրությամբ Երևանի «գաի պլաշչադկա» է տեղափոխվել Porsche Cayenne մակնիշի M 001 HM համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նշված համարանիշներով Porsche-ի վարորդը մութն ընկնելուն պես, ինչպես ժողովուրդն է ասում, «պորճավարի զվռնում է» երևանյան փողոցներում: Մի քանի օր ճանապարհային ոստիկանությունը անհրաժեշտ գործողություններ է կատարել, որպեսզի երիտասարդ «շումախերչիկին» հայտնաբերի հենց նշված համարանիշներով, քանի որ լույս ժամանակ նա մեքենան վարում էր օրինական համարանիշներով: Նշված արարքի համար երիտասարդ վարորդը վարչական պատասխանատվության է ենթարկվելու 100 հազար դրամի չափով: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երեկ՝ փետրվարի 24-ին, Երևանի ՃՈ աշխատակիցները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 36 տրանսպորտային միջոց, որից 28-ի վարորդները եղել են ոչ սթափ (խմած) վիճակում: Բոլոր խմած վարորդները տուգանվելու են 150-350 հազար դրամի չափով: ՃՈ ղեկավար կազմը կրկին հորդորում է վարորդներին, որպեսզի չխախտեն երթևեկության կանոնները և որ ամենակարևորն է, առաջինը մտածեն իրենց անվտանգության մասին և «կոկոնները տաքացրած»՝ չվարեն ավտոմեքենա, հակառակ դեպքում, անկախ վարորդի զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, անկախ վարած տրանսպորտային միջոցի մակնիշից, օրինախախտ վարորդները ենթարկվելու են վարչական պատասխանատվության, իսկ մեքենաներն էլ տեղափոխվելու են «գաի պլաշչադկաներ»: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 75 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am