Ոստիկանության պաշտոնյաները կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայականներ են տրամադրվել.կան անուններ

Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, ինչպես նաև կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված քննչական-դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են ավտոմեքենա վարելու հմտություններին չտիրապետող քաղաքացուն կաշառքի դիմաց ակնհայտ կեղծ վարորդական իրավունքի վկայական տրամադրելու դեպքեր: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 7 անձի, այդ թվում` ոստիկանության պաշտոնյաների: Այսպես, ՀՀ ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից կատարված քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչ Գոռ Մարտիրոսյանը վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու նպատակով  դիմել է իր ծանոթ Մարտին Երեմյանին, ով առաջարկել է ոստիկանության պաշտոնատար անձանց կաշառք տալու միջոցով կազմակերպել հիշյալ վկայականի ստացումը: Վերջինս Գ. Մարտիրոսյանին տեղեկացրել է, որ այդ պարագայում քննությունները ձևական բնույթ կկրեն: Սակայն Գ. Մարտիրոսյանն այդ մասին հաղորդում է տվել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, որից հետո կազմակերպված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում վերջինս կաշառքի գումարը Մարտին Երեմյանի միջոցով փոխանցել է ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն  ծառայության Աշտարակի հաշվառման-քննական բաժնի աշխատակիցներ Տիգրան Բեսալյանին և Հովհաննես Ծառուկյանին: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ վերջիններս, կաշառք տվողի օգտին իրենց լիազորությունների շրջանակներում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար, նախնական համաձայնությամբ, խմբով կաշառք են ստացել, որից հետո Գոռ Մարտիրոսյանը, առանց տեսական քննության հարցերին լիարժեք պատասխանելու և գործնական քննություն հանձնելու, գնահատվել է դրական և վարորդական իրավունքի վկայական ստացել: Բացի այդ, նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Երևան քաղաքի բնակիչ Արամ Միհրանյանը, վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով, դիմել է դարձյալ Մարտին Երեմյանին, ով հիշյալ քաղաքացուց զգալի չափերով` 118.000 ՀՀ դրամ հափշտակելու դիտավորությամբ, վերջինիս դրդել է նշված գումարի չափով կաշառք տալ ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության Արմավիրի հաշվառման-քննական բաժնի աշխատակիցներին: Այնուհետև, Արամ Միհրանյանի համար որակավորման կարգի կեղծ վկայական ձեռք բերելու նպատակով, գործով դեռևս չպարզված անձի միջոցով դիմել է Ավտո Ռալլի ՍՊԸ տնօրեն Վաղինակ Հարությունյանին, ով Ա. Միհրանյանի համար ակնհայտ կեղծ փաստաթղթային հիմքեր ստեղծելուց հետո, առանց դասընթացներ անցկացնելու և ավարտական քննություններ ընդունելու, պատրաստել և Մարտին Երեմյանին է փոխանցել  կարգի կեղծ վկայականը: Նույն ճանապարհով Արամ Միհրանյանը մեկ այլ`  կարգի վկայական ձեռք բերելու համար դիմել է Ավտոբան Պետ ՍՊԸ տնօրեն Բագրատ Հովսեփյանին: Վերջինս դարձյալ առանց դասընթացներ անցկացնելու և ավարտական քննություններ ընդունելու, պատրաստել և Ա. Միհրանյանին է հանձնել կեղծ վկայականը: Հիշյալ վկայականները ստանալուց հետո Ա. Միհրանյանը հնարավորություն է ստացել մասնակցել վարորդական իրավունքի վկայական ստանալու համար նախատեսված տեսական և գործնական քննություններին: Սակայն գործնական քննությունն անցկացնող` Արմավիր քաղաքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Գոռ Գաբրիելյանը, իր մտերիմ Մարտիմ Երեմյանի հետ փոխհարաբերությունները չվատթարացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է պաշտոնեական դիրքն ու առանց գործնական քննություն ընդունելու, Ա. Միհրանյանին գնահատել դրական` այդ մասին կազմելով ու շրջանառության մեջ դնելով կեղծ արձանագրություն, որի արդյունքում Ա. Միհրանյանն առանց պատշաճ որակավորման առկայության ստացել է վարորդական իրավունքի վկայական: Մարտին Երեմյանի` վերը նկարագրված գործողությունների հետևանքով Արամ Միհրանյանը փորձել է կաշառք տալ պաշտոնատար անձանց, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ Մ. Երեմյանը կաշառքի գումարը չի փոխանցել պաշտոնատար անձանց, այլ խաբեության եղանակով հափշտակել է այն: Քննությամբ պարզվել է նաև, որ Արմավիր քաղաքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Գոռ Գաբրիելյանը կրկին չարաշահել է իր պաշտոնեական դիրքը և առանց գործնական քննություն ընդունելու դրական գնահատել ևս մեկ քաղաքացու, ով  արդյունքում` առանց պատշաճ որակավորում անցնելու, վարորդական իրավունքի վկայական է ստացել: Այսպիսով, վերը նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել. Մարտին Երեմյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ, 178-րդ, 38-34-312-րդ և 325-րդ հոդվածների 1-ին մասերով, Տիգրան Բեսալյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, Հովհաննես Ծառուկյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, Արամ Միհրանյանին`  ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ և 325-րդ հոդվածների 1-ին մասերով, Գոռ Գաբրիելյանին`   ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/, Վաղինակ Հարությունյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, Բագրատ Հովսեփյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Տիգրան Բեսալյանի ու Հովհաննես Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վերը նշված անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Այս մասին հայտնում է՝ Հատուկ քննչական ծառայությունը:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am