«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ամռան ամիսներին տեղի ունեցած հրդեհներից հետո «Հայանտառ» ՊՈԱԿ-ի որեւէ աշխատակից այդպես էլ չի պատժվել թերանալու եւ վերահսկողություն չիրականացնելու համար: «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրեն, ՀՅԴ-ական Միքայել Մանուկյանը նշել է. «Բոլոր հրդեհները ծագել են համայնքային տարածքներից, անտառում ոչ մի տեղ հրդեհ չի սկսվել: Այսինքն՝ ինչո՞ւմ պետք է մեղադրվեր «Հայանտառ»-ի աշխատակիցը: Յուրաքանչյուր անտառապահի վերահսկվող տարածքը մոտավորապես 700 հա է, աշխատել են բոլորը: Այդպիսի խնդիր ես չեմ տեսել, որ մեղավորություն լինի: … Քննությունը ցույց կտա, թե ովքեր են պատասխանատուները»: Նկատենք, որ Մանուկյանի նշանակումից հետո Հայաստանի գրեթե բոլոր անտառները վառվեցին»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը