«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի աշակերտները 8 օր դասերի չեն հաճախել: Պատճառն այն է, որ դպրոցի սաների ծնողները դեմ էին իրենց դպրոցը` հարեւան Արտավազդ գյուղի դպրոցի միացմանը եւ իրենց երեխաներին չէին ուղարկում դպրոց: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` սեպտեմբերի 1-ից Փյունիկի դպրոցի աշակերտները պետք է հաճախեին Արտավազդ գյուղի դպրոց: Սակայն, ինչպես տեսնում եք, փյունիկցիները «հաղթեցին» վարչապետին: Փյունիկի դպրոցի տնօրեն Գագիկ Մարաբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ սեպտեմբերի 12-ից երեխաները հաճախել են դասերի. «Արդեն չորս օր է, ինչ գալիս են դասերի: Բաց թողած դասերի մասով մենք դիմելու ենք մարզպետարան, որպեսզի թույլատրեն՝ շաբաթ օրերին կամ աշնանային արձակուրդին դրանք լրացնենք»»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը