«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարության գործունեության մեկամյակի առթիվ հրապարակված հաշվետվությամբ ուշագրավ փաստ է արձանագրվել. պարզվում է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ գերավճարները՝ ընթացիկ հարկային պարտավորություններից բացի, պետական բյուջե վճարված հավելյալ հարկերը, նվազել են 6.4 մլրդ դրամով, եւ այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ դրանք կազմել են 265 մլրդ 484.7 մլն դրամ: Մինչեւ հիմա իշխանությունները հրապարակում էին միայն խոշոր հարկատուների գերավճարները, եւ հուլիսի 1-ի դրությամբ այն կազմել էր 151.7 մլրդ դրամ: Բայց հիմա պարզվում է՝ գերավճարներ են վերցվել ոչ միայն խոշոր բիզնեսից, այլեւ մանր ու միջին ձեռնարկություններից, մոտ 110 մլրդ դրամի չափով: Ի դեպ, այս մասին միշտ խոսել է Համաշխարհային բանկը՝ շեշտելով տարեկան ավել քանի 250 մլրդ գերավճար հավաքելու մասին, եւ նախազգուշացնելով, որ այդ ամենը վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը