Չկա ապրանք՝ չկա կտրոնային համակարգ, խանութներում ոչինչ չկա․ Գեղամ Ստեփանյան

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

- Նիկոլ Փաշինյանը հերթական մամուլի ասուլիսով հանդես եկավ: Նա խոսեց այն մասին, որ Արցախի եւ արցախահայերի ճակատագիրը չի կարող փոխել Հայաստանը:

- Ես այդ տեսակետը չեմ կիսում: Առնվազն Հայաստանը չպետք է խոսեր նշաձող իջեցնելու, ինքնորոշման իրավունքից հրաժարվելու եւ այլ հարցերի մասին: Եթե անգամ Հայաստանի իշխանություններն այդպես են մտածում, ապա գոնե իրենց վարած բանակցություններում չպետք է նահանջեին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցից:

- Փաշինյանը երեկ խոսեց այն մասին, որ Արցախի բարբառով խոսելը չի նշանակում լինել հայրենասեր: Իհարկե, որեւէ բարբառով խոսելն աղերս չունի հայրենասիրության գաղափարի հետ, սակայն Նիկոլ Փաշինյանի խոսքերը շատերը գնահատեցին որպես Արցախի եւ արցախահայության նկատմամբ բացասական վերաբերմունքի դրսեւորում: Փաշինյանի հակակրանքը՝ արցախահայերին ուղղված, ինչո՞վ է պայմանավորված: Ի՞նչ գնահատական կտաք այս ամենին:

- Կարող եմ խոսել այդ հայտարարությունների ակնհայտ հետեւանքների մասին, որը հենց երեկ մենք՝ բոլորս, տեսանք սոցհարթակներում: Նիկոլ Փաշինյանը հայ ազգին եւս մեկ անգամ պառակտեց, եւս մեկ անգամ հնարավորություն տվեց փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել միմյանց հասցեին: Որպես հետեւանք՝ կարող եմ արձանագրել, որ նման հայտարարությունները նոր պառակտման հիմք հանդիսացան, հատկապես քաղաքական գործիչը, բարձրաստիճան պաշտոնյան պետք է զերծ մնա իր իսկ խոսույթում նման բառեր օգտագործելուց՝ առիթ չտալով, որ կրկին ներազգային ատելության ալիք բարձրանա: Երեկ եւս մեկ անգամ ատելություն սերմանվեց երկու հայկական պետությունների եւ դրանց ժողովուրդների միջեւ:

- Ակնհայտ է, որ Արցախը մոմի պես հալվում է, ժողովրդի դիմադրության ռեսուրսը նվազում է: Իրավիճակն օր-օրի վատանում է: Ի՞նչ վիճակ է այսօր: Ինչպես գիտենք, Արցախում արդեն չի գործում նաեւ հասարակական տրանսպորտը:

- Այո, տրանսպորտ չկա, որովհետեւ չկա վառելիք: Վառելիքի չլինելն ազդել է գրեթե բոլոր ոլորտների վրա: Խնդիրները բազում են, տեղական արտադրության գյուղմթերքի տեղափոխում, հացի առաքում, ամեն ինչ դադարեցված է` վառելիք չլինելու պատճառով: Դեղորայք տեղափոխելը եւս խնդիր է: Ստեփանակերտից շրջկենտրոններ դեղ հասցնելը մեծ խնդիր է դարձել: Ջրամատակարարումը եւս բավականին վատ վիճակում է: Մարդիկ աշխատավայր գնալու համար ոտքով ահռելի ճանապարհ են անցնում, մանկահասակների, տարեցների եւ հաշմանդամների վիճակն ավելի բարդ է այս պարագայում: Բժշկական ծառայություններից օգտվելու համար մարդիկ Ստեփանակերտի մի ծայրից հասնում են մյուս ծայրը` ոտքով, որպեսզի կարողանան հասնել հիվանդանոց:

- Մենք տեղեկացանք նաեւ, որ բուժհաստատություններում եւս իրավիճակը բարդ է: Մարդիկ չեն կարողանում օգտվել բժշկական ծառայություններից, ամեն ինչ դադարեցված է, անգամ սարքավորումները չեն աշխատեցնում:

- Բուժհիմնարկները եւս իրենց հերթին բախվում են տարբեր խնդիրների: Նույն՝ վառելիքի պակասը մեծ ազդեցություն ունի այստեղ եւս: Ժամեր են լինում, երբ էլեկտրականություն չի լինում, ինչը խաթարում է աշխատանքը: Դեղորայքի ապահովում եւս չկա: Մի քանի օրվա պաշար է առկա: Սրանով պայմանավորված՝ ոչ ծայրահեղ դեպքերում բուժօգնություն մարդիկ պարզապես չեն ստանում, որովհետեւ առկա պաշարները պահվում են ծայրահեղ ծանր դեպքերի համար: Վիրահատություններ չկան, որովհետեւ չկան համապատասխան միջոցներ: Խնդիրներ կան նաեւ Մոր եւ մանկան առողջության կենտրոնում, ծննդատներում: Կան ահազանգեր, որ թերսնման պատճառով, ինչպես նաեւ ոչ պատշաճ դեղորայքի անհրաժեշտությամբ պայմանավորված, ինչու չէ՝ նաեւ սթրեսային վիճակով պայմանավորված՝ Արցախում աճել են նաեւ վիժման ցուցանիշները: Պատճառները շատ տարբեր են: Իրավիճակն աղետալի է:

- Այժմ կտրոնային համակարգը գործո՞ւմ է, մարդկանց կտրոններով ի՞նչ ապրանքներ են բաժանում:

- Ոչ, չի գործում կտրոնային համակարգը: Պետք է ապրանք ունենաս, որ կտրոնային համակարգն էլ գործի: Չկա ապրանք՝ չկա կտրոնային համակարգ: Խանութներում ոչինչ չկա:

- Նաեւ տեղեկացանք, որ օգոստոսից Արցախում փակվելու են մանկապարտեզները:

- Այո, օգոստոսից չեն գործի նաեւ մանկապարտեզները, որովհետեւ մանկապարտեզներում առկա սնունդը չի կարելի համարել նորմալ: Երեխաներն ուտում են այն, ինչ կա, դա էլ բավարար չէ, որպեսզի սնունդը կրթական հաստատություններում համարենք նորմալ:

Ամբողջական հոդվածը՝«Հրապարակ օրաթերթ»-ի այսօրվա համարում։

դիտվել է 195 անգամ
Լրահոս
Շատ ցավալի էր, արժանի չէինք պարտության․ Մելիքյան Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Արևմուտքը կանաչ լույս է վառում Ձերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկը Պետք է քննարկվի ադրբեջանցու փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛. Արագածոտնի թեմ Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում է #ՀԻՄԱ․ Դիվերսիոն ներթափանցում՝ «արյ*նալի պատերազմից առա՞ջ». Շահինյանը՝ Շաքի ներթափանցման մասին (video) Սահմռկեցուցիչ մանրամասներ․ Սիսիանում մարդիկ սարսափած են (video) #ՀԻՄԱ․ «Ադրբեջանը մի քանի օպերացիայով փուռը տվեց Նիկոլին». Հովհաննես Իշխանյան (video) Կոնկրետ քայլեր կան․․․ հեռացնելու ենք սրանց․ Սամվել Կարապետյանը փակագծեր բացեց (video) Հենց հիմա լցվեք անձնագրայիններ․․․ խայտառակություն, անձնագրերը դառնում են 30 հազար դրամ․ Ստեփանյան (video) Արյ*նը հենց այնպես չի թափվել, դուք հասկանու՞մ եք․․․ Աշոտ Երկաթ (video) Արծվանիկի պոչամբարի պատվարը կառուցվելու է նոր մեթոդով (video) Փաշինյանը կոնկրետ իմացել է ադրբեջանցու դիվերսիայի մասին․ «խիարը թարս աճեց»․ Ռոբերտ Մարգարյան (video) «Վազգենը խելագարված ասեց՝ էս երեխուն ու՞ր ես տանում, կսպանեն»․ Աշոտ Երկաթի հուշերը (video) Ոչ մի քրգործ չի կոտրի վանաձորցիների կամքը․«Հայաստան» դաշինքը սա որակում է որպես քաղաքական հետապնդում Տավուշում ուսուցիչը տետրով հարվածել է աշակերտին, ապտակել ու հրել, փոխտնօրենը՝ անկյուն է կանգնեցրել Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի Թափթփուկներին մի տեղ է սպասվում․ Սամվել Կարապետյանն՝ իր ամենամեծ բացթողման մասին (video) «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ.ի՞նչ է կատարվում ՀՀ-ում․«Փաստ» ՇՏԱՊ. Զենքով ադրբեջանցին Հայաստանում. Ալիևը հրահանգ է իջեցրել Փաշինյանին. Իշխան Սաղաթելյան (video) Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը․ «Հրապարակ» Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»․ «Փաստ» Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am