Փաշինյանը լավ հասկանում է ,որ ինչ էլ ստորագրի, մեկ է՝ պատերազմ լինելու է

Հուլիսի 23-ին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը բաց նամակ հրապարակեց՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներին։ Իր նամակում նա վերջիններիս խնդրել էր գործադրել հնարավոր բոլոր ջանքերը՝ Արցախի շրջափակումը վերացնելու համար։ Թեմայի առնչությամբ «Հրապարակ օրաթերթը» զրուցել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի հետ։


- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների եւ եվրոպական կառույցների ներկայացուցիչները մի արդարացում են բերում` եթե Նիկոլ Փաշինյանը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, ապա մեզնից ի՞նչ եք ուզում։ Հաշվի առնելով սա՝ արդյոք Սերժ Սարգսյանի նամակը ժամանակավրեպ չէ՞։

- Նախագահի նամակը ժամանակավրեպ չէ եւ նախագահի նամակը ուշադրություն է հրավիրում Արցախում ստեղծված իրավիճակի վրա՝ առաջին հերթին, ոչ թե Հայաստանի իշխանությունների գործողությունների վրա։ Այո, ճիշտ եք նկատում, ցավոք, մեր կապիտուլյանտ իշխանություն կոչվածներն իրենց հայտարարություններով ու գործողություններով ստեղծել են մի իրավիճակ, որ միջազգային հանրությունն արդեն նույնիսկ մեծ ցանկության դեպքում շատ սահմանափակ անելիքներ կարող է ունենալ, բայց ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ Նիկոլի ցանկությունն ու հայ ժողովրդի ցանկությունը իրարից էականորեն տարբերվում են, տրամագծորեն հակառակ են։ Դա Նիկոլի ու մի քանի քաղաքական զրոների համար է Արցախն Ադրբեջան, ինչն իրենք, ցավոք, հայտարարում են, բայց հայ ժողովրդի համար, բոլոր հարցումներն ու հասարակական տրամադրությունը, ցույց են տալիս, որ 95 տոկոսից ավելին ոչ մի կերպ չի պատկերացնում եւ չի ցանկանում Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում։ Այնպես որ, Սերժ Սարգսյանի նամակը հայ ժողովրդի հավաքական ցանկություններն արտահայտող նամակ է, եւ աշխարհում գոյություն ունի նման պրակտիկա, որ պաշտոնաթող նախագահի ինստիտուտը եւս շարունակում է լինել միջազգային պրակտիկայում դերակատարություն ունեցող, եւ պաշտոնաթող նախագահը, ստեղծված իրավիճակից ելնելով, գնահատելով Մինսկի խմբի համանախագահ երկրների կարեւորությունը, նկատի ունենալով, որ դեռեւս դե յուրե պահպանվում է Մինսկի խումբը՝ որպես արցախյան հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային ձեւաչափ, եւ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները, շատ լավ տեղեկացված լինելով արցախյան հիմնախնդրի կարգավորման բոլոր դետալներին եւ սկզբունքներին եւ նախ ստեղծված իրավիճակին, հույս ունենք, որ ցանկության դեպքում կարող են Արցախը դուրս բերել սովամահության շրջափակումից։ Այսինքն՝ ստացվում է, որ 21-րդ դարում իրենց հայրենիքում ապրող քաղաքացիներին կարելի է սովով սպանության տանել։

- Թեեւ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը հայտարարեցին, որ ճանաչում են Արցախն Ադրբեջանի կազմում, սակայն Ալիեւ- Փաշինյան-Միշել վերջին հանդիպման արդյունքում որեւէ վերջնական արդյունք, տեղաշարժ չգրանցվեցին։ Սրանից ի՞նչ ենթադրություններ կարելի է անել․ Ադրբեջանն ավելի՞ն է ուզում, քան Արցախը, թե՞ Փաշինյանը հրաժարվում է Արցախը հանձնել։

- Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը ձգձգում է, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» ստորագրումը, որովհետեւ ինքը շատ լավ հասկանում է, թե ինչ վտանգավոր խնդիրների ծուղակում է հայտնվել ինքը եւ իր հետ միասին՝ նաեւ հայ ժողովուրդը։ Նա շատ լավ հասկանում է, որ ինչ էլ ստորագրի, միեւնույն է՝ պատերազմ է լինելու, նա շատ լավ հասկանում է, որ եթե Ադրբեջանի բոլոր պահանջները կատարի, ապա հայ ժողովուրդն է իրեն ուղարկելու այնտեղ, որտեղ պետք է, եւ, հետեւաբար, այս անելանելի վիճակի մեջ հայտնվելով՝ ինքը փորձում է պրոցեսը ձգել։ Ինչքա՞ն կարող է ձգել․ ես կարծում եմ, որ իրեն ձգելու շատ կարճ ժամանակ է մնացել․ կա՛մ նա վերջնական հարված է հասցնելու Հայաստանին ու Արցախին, կա՛մ ստիպված է լինելու հրաժարական տալ։

- Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ եթե իրեն 3 ամիս եւ լիազորություն տան, ու Փաշինյանը 3 ամիս չխոսի, հնարավոր կլինի բանակցությունները դրական հուն տեղափոխել։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները եւս խորհուրդներով ու առաջարկներով բազմիցս հանդես են եկել։ Եթե Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ծուղակում, ապա ինչո՞ւ թույլ չի տալիս, որ ուրիշները բանակցեն, կամ ինչո՞ւ չի լսում պրոֆեսիոնալների խորհուրդները։

- Որքանով ես եմ հասկանում խնդիրը, Վարդան Օսկանյանի կողմից առաջարկվողը ոչ թե բանակցային գործընթացի հանձնումն է պրոֆեսիոնալներին, այլ նոր բանակցային գործընթաց սկսելու համար պրոֆեսիոնալների միջոցով նոր օրակարգ ձեւավորելու խնդիր կա, որովհետեւ այն օրակարգը, այն կետերը, որոնց շուրջ Նիկոլն այսօր բանակցում է, այդ կետերից որեւէ մեկը ո՛չ Արցախի համար են ապագա բերում, ո՛չ Հայաստանի համար։ Մենք դա շատ լավ տեսնում ու հասկանում ենք՝ դրանց բոլոր ելույթներից ու տեղի ունեցող պրոցեսներից։ Եթե ամեն ինչ նորմալ լիներ, ապա ինչո՞ւ պիտի Արցախն այսօր այդ վիճակում լիներ, եթե ամեն ինչ նորմալ լիներ, ապա ինչո՞ւ պետք է Արցախն օկուպացված տարածքներ ունենար, եթե ամեն ինչ նորմալ լիներ, ինչո՞ւ պետք է Ադրբեջանն անընդհատ պատերազմով սպառնար, եթե ամեն ինչ նորմալ լիներ, ապա ինչո՞ւ պետք է Եվրամիությունն ու Արեւմուտքն այլ բան առաջարկեին, տարածաշրջանի մյուս պետություններն այլ բան առաջարկեին։ Այսինքն՝ Նիկոլը մի մեծ խառնաշփոթ է սարքել, որտեղ բոլոր կողմերի շահերը, որոնք պետք է համադրվեին, եւ Հայաստանի շահերն էլ հետը դրվեին՝ որպես լուծման ընթացք, ընդհակառակը՝ հակադրվել են, եւ իրավիճակը գնալով ավելի սրվել է, եւ դրա համար է, որ միջազգային հանրությունը նախ ասում է, որ չեն հասկանում, թե իրականում ինչ է ուզում պաշտոնական Երեւանն Արցախի եւ իր համար, եւ ասում են՝ մենք չենք հասկանում, թե ինչ է ընդհանրապես ուզում ասել Նիկոլը, երբ ասում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Նույնիսկ Ալիեւն է ասում՝ ի՞նչ է դա նշանակում, թղթի վրա գրում, տակը ստորագրո՞ւմ ես, թե՞ հենց այնպես խոսում ես։ Այսինքն՝ բոլոր պարագաներում, միեւնույն է, դա Նիկոլի ասածն է, դա հայ ժողովրդի ասածը չէ։

- Այսօր Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսով է հանդես գալու, ենթադրություններ ունե՞ք, թե ինչի մասին է լինելու այդ ասուլիսը։

- Ինձ թվում է՝ լոլոների, տարբեր տեսակի անէական խնդիրների, հերթական մանիպուլյատիվ հայտարարությունների։ Իրենք էլ են տեսնում, որ հասարակության շրջանում իրավիճակը լարվում է, եւ հանրային դժգոհությունը մեծանում է, եւ փորձելու են ինչ-որ նոր հանրային սպասելիքների մթնոլորտ ձեւավորել, եւս մի 2 ամիս շահել, բայց դա ի՞նչ է տալիս հայ ժողովրդին, բացի վնասից։

 

դիտվել է 255 անգամ
Լրահոս
Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am