Անփառունակ... «փառատոնացավ» ու ոգու սով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դասական ձևակերպմամբ, դա կոչվում է՝ «խրախճանք՝ ժանտախտի ժամանակ»: Թե հատկապես դա ինչ է ու որ դրսևորումների դեպքում է կիրառվում, թերևս անհրաժեշտություն չկա հանգամանորեն բացատրել: Իսկ չկա անհրաժեշտություն, քանի որ շուրջբոլորը հենց դա է կատարվում, ինչպես ասվում է՝ «իրական ժամանակի ռեժիմում»: Եթե դեռ կան չկռահողներ, ապա նրանց համար թեթևակի մանրամասնենք, որ խոսքն այս օրերին Հայաստանի տարբեր քաղաքներում, բնակավայրերում, մայրաքաղաքի տարբեր հատվածներում մեծ աղմուկով անցկացվող, այսպես կոչված, «փառատոնների» մասին է:

Դե, «գինու փառատոնը», որ վերջերս էր, այսպես ասած՝ «հորով-մորով արեցին», որից սոցցանցային տիրույթում ամենից տպավորիչ պահն այն էր, թե ինչպես է Փաշինյանի «բարեփոխված» ոստիկանության պանծալի ներկայացուցիչը «օպերկոտ» անում փառատոնային գինեխումից ոգևորված ու «աքլորացող» երիտասարդ անձնավորությանը: Օրերս էլ «գարեջրի փառատոն» էր հռչակվել: Դե, պիտի, չէ՞, հատկապես այս օրերին, այս կատաստրոֆիկ իրավիճակում, ինչպես հարկն է՝ «պիվա կլանել»: Բա առանց ալկոհոլային խմիչքեղենի ինչպե՞ս կլինի: Մարզերում էլ ջանում են հետ չմնալ:


Օրինակ՝ կալանավորված ու ոչ իշխանական իրավապաշտպանների բնորոշմամբ՝ «քաղաքական պատճառներով բանտարկված» քաղաքապետ ունեցող քաղաքում Փաշինյանի կառավարության կողմից նշանակված համայնքային իշխանությունը մի ճոխ համերգ էր կազմակերպել: Այստեղ էլ «փայլատակեց» ոստիկանությունը՝ բերման ենթարկելով մի համարձակ երիտասարդի, որը համերգային բեմից ծածանել էր Արցախի դրոշը: Հասկանո՞ւմ եք, չէ՞, բարոյական անկման անսահմանության աստիճանն ու խայտառակության անչափելի խորությունը. Արցախյան շարժման ժամանակ ամենից ակտիվներից մեկը համարվող Վանաձորում՝ Լոռու մարզկենտրոնի «Արցախ» պուրակից ոչ հեռու, հայկական կոչվող ոստիկանությունը հայ մարդ է բռնում... Արցախի դրոշը ծածանելու համար: Երևի հաջորդ փուլում արդեն կսկսեն մարդկանց թևերը ոլորել... հայերեն խոսելու համար...

Ի դեպ, ընդհանրապես «փառատոնների» մասին: Դրանց հիմնական նախաձեռնողը ԿԳՄՍՆ-ն է: Այսինքն, այդ «փառատոնների» հարցը գոնե ԿԳՄՍՆ-ի մասով կազմակերպվածները հատուկ, պետականորեն, ավելի ճիշտ՝ իշխանության կողմից նպատակային իրականացվող գործողություններ են: Եթե ԿԳՄՍՆ-ն էլ «արանքում» չկա, քպական համայնքապետները մի բան անպայման մոգոնում են՝ ճոխ սեղանով-բանով... Բարոյական առումով՝ զրոյական կետ: Մարդկային առումով՝ զրոյական կետ: Ազգային առումով՝ մինուս անվերջություն: Ի դեպ, համատարած անբարոյականության խորապատկերում որոշ միջոցառումներ չեղարկվեցին՝ նկատի ունենալով պաշարված Արցախում ստեղծված օրհասական իրավիճակը: Այսինքն, կան առանձին վերցրած անհատներ, կազմակերպություններ, որոնք իրենց առաջին հերթին մարդավարի են պահում: Ու հետաքրքիր է, որ դրանք բոլորն էլ իշխանության հետ կապ չունեցողներ են:

Եվ այդ ֆոնին է՛լ ավելի է ընդգծվում իշխանության ու նրա սազանդարների ծայրահեղ անամոթությունն ու անբարոյականությունը: Ի դեպ, այդ՝ «իշխանության բարձր հովանու» ներքո անցկացվող փառատոնների հետ կապված առանձին ուշադրություն գրավեց այն, որ, այսպես ասած, երաժշտական մասից զատ, հատուկ ընդգծվում է ձրի ուտել-խմելու հնարավորությունը: Ընդ որում՝ այդ սեղանները հատուկ ցուցադրելով, լուսաբանելով... Սա բացահայտ ծաղր է ու ձեռառնոցի: Բացա-հայտ: Այս ամենը գնահատելու, որակելու համար երբեմն կոռեկտության սահմաններում տեղավորվող բառերը չեն բավականացնում: Լավ, ի՞նչ անուն տաս նման փառատոններ կազմակերպողներին: Արցախում մեր հայ երեխաները կիսաքաղց են, հղի կանայք թերսնման պատճառով կորցնում են երեխային, ծերունիները սովից ուշաթափվում են, թշնամին ամեն պահի ոչ միայն սպառնում, այլև կրակում է ու կյանքեր խլում...

Իսկ Երևանում, Վանաձորում, չգիտեմ էլ որտեղ տաշի-տուշի են անում, «պիվա» են խմում, խորոված ու չգիտես ինչեր են համտեսում... Սա ի՞նչ է, եթե ոչ հենց միտումնավոր կերպով, իշխանությունների անմիջական հրահանգով իրականացվող բարոյազրկման արշավանք: Անփառունակ... «փառատոնացավ»: Ոգու սո՛վ: Ի՞նչ հեռահար նպատակներով, կարելի է միայն ենթադրել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 252 անգամ
Լրահոս
Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Առանց կարմիր գծի նոր իշխանությունը դառնում է նոր խնդիր․ Հակոբ Բադալյան Քրեական և համայնքային ոստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդուն Շատ ցավալի էր, արժանի չէինք պարտության․ Մելիքյան Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Արևմուտքը կանաչ լույս է վառում Ձերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկը Պետք է քննարկվի ադրբեջանցու փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛. Արագածոտնի թեմ Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում է #ՀԻՄԱ․ Դիվերսիոն ներթափանցում՝ «արյ*նալի պատերազմից առա՞ջ». Շահինյանը՝ Շաքի ներթափանցման մասին (video) Սահմռկեցուցիչ մանրամասներ․ Սիսիանում մարդիկ սարսափած են (video) #ՀԻՄԱ․ «Ադրբեջանը մի քանի օպերացիայով փուռը տվեց Նիկոլին». Հովհաննես Իշխանյան (video) Կոնկրետ քայլեր կան․․․ հեռացնելու ենք սրանց․ Սամվել Կարապետյանը փակագծեր բացեց (video) Հենց հիմա լցվեք անձնագրայիններ․․․ խայտառակություն, անձնագրերը դառնում են 30 հազար դրամ․ Ստեփանյան (video) Արյ*նը հենց այնպես չի թափվել, դուք հասկանու՞մ եք․․․ Աշոտ Երկաթ (video) Արծվանիկի պոչամբարի պատվարը կառուցվելու է նոր մեթոդով (video) Փաշինյանը կոնկրետ իմացել է ադրբեջանցու դիվերսիայի մասին․ «խիարը թարս աճեց»․ Ռոբերտ Մարգարյան (video) «Վազգենը խելագարված ասեց՝ էս երեխուն ու՞ր ես տանում, կսպանեն»․ Աշոտ Երկաթի հուշերը (video) Ոչ մի քրգործ չի կոտրի վանաձորցիների կամքը․«Հայաստան» դաշինքը սա որակում է որպես քաղաքական հետապնդում Տավուշում ուսուցիչը տետրով հարվածել է աշակերտին, ապտակել ու հրել, փոխտնօրենը՝ անկյուն է կանգնեցրել Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի Թափթփուկներին մի տեղ է սպասվում․ Սամվել Կարապետյանն՝ իր ամենամեծ բացթողման մասին (video) «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ.ի՞նչ է կատարվում ՀՀ-ում․«Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am