Քաղաքացին հուլիսի 21-ին, ժամը 13։28-ին դիմել է Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատ առ այն, որ Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Ըստ աղբյուրի՝ արզվել է, որ հրդեհը բռնկվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Մ․ Կ․, ծնված 1967 թ․)․ վարորդը ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ և հոսպիտալացվել Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, այնուհետև նա տեղափոխվել է Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։04-ին, մարվել՝ 14։16-ին։ Այրվել են ավտոմեքենայի սրահը և բեռնախցիկը։
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը