ՔԿՀ պաշտոնյան պատվեր է իջեցնում՝ «Արմավիր» ՔԿՀ-ում կալանքը կրող անձանց «գլխին գործ սարքելու» պահանջով․ alternative.am

Մեր խմբագրություն է դիմել Արմավիր ՔԿՀ-ի աշխատակիցներից Մ․Վ․-ն, ով ուշագրավ ու սկանդալային տեղեկություններ է հաղորդել՝ խնդրելով դրանք դարձնել հանրության սեփականություն։

Եվ այսպես՝ ՔԿՀ պետի օպերատիվ գծով տեղակալը զանգահարել է «Արմավիր» ՔԿՀ պետի օպերատիվ մասով պետ Էմիլ Ղազարյանին ու հրահանգել է, որպեսզի քրեական նոր գործեր կարվեն 4 կալանավորի նկատմամբ։ Շեշտվել է՝ կալանավորների «գլխին սարքելու» օպերացիայի մեջ անպայմանորեն պետք է ներառված լինի հայտնի «քրեական ենթամշակույթին հարելու մասին» հոդվածը։


Հաշվի առնելով հանգամանքը, որ վերջիններիս գործերը դեռևս դատավարական փուլում են՝ այս ամենը իրականացվել է ամեն կերպ նրանց վրա նոր հոդվածներ դնելու ու ազատությունից վերջնականապես զրկելու համար։ «Արմավիր» ՔԿՀ օպերատիվ մասով պետ է․ Ղազարյանը այս հրահանգն իջեցրել է իրեն ենթակա աշխատակիցներին, որպեսզի վերջիններս սկսեն միջադեպեր հրահրել, կազմել բացասական բնութագրեր, որոնք հետագայում ներկայացվել են «Արմավիր» ՔԿՀ պետին։

Վերջինս հրաժարվել է ստորագրել այս բնութագրերը՝ դրանցում տեսնելով ակնհայտ պատվերի ու պաշտոնի չարաշահման միտումներ։ Կարճ ժամանակ անց՝ ՔԿՀ պետի օպերատիվ գծով տեղակալը արդեն փորձել է հաշիվներ մաքրել «Արմավիր» ՔԿՀ պետի հետ՝ վերևից իջած հրահանգն անտեսելու պատճառով։ Մ․Վ․-ն մեզ տեղեկացրել է նաև, որ սա առաջին դեպքը չէ, որ նման տարօրինակ պատվերներ են իջնում «Արմավիր» ՔԿՀ օպերատիվ մասով պետին։

Նա նաև նշեց, որ հանդիսանում է նրանցից մեկը, ով ստացել է կալանավորների «գլխին սարքելու» ու նրանց ազատությունից վերջնականապես զրկելու հրահանգ։ Չցանկանալով թաթախվել նմանատիպ ու իր բնորոշմամբ՝ «նողկալի» գործերի մեջ՝ Մ․Վ․-ն ցանկացել է, որպեսզի մարդիկ իմանան, թե ինչ է տեղի ունենում «Արմավիր» ՔԿՀ-ում։

«էդ տղերքի մասով դեռևս դատավարություն է գնում ու նրանց մեղավորությունն ապացուցված չի, էդ մարդիկ կարող ա ազատ արձակվեն։ Էդքանից հետո իրանց գլխին սարքելն ու կյանքերը կործանելը բարոյական չի ո՛չ մարդկային, ո՛չ էլ օրենքի տեսանկյունից։ Չմտածե՛ք, որ ես իրենց պաշտպանն եմ, բայց չեղած բանի համար գլխին գործ սարքելը մեծագույն տականքություն ա, ես էդ բանը երբեք չեմ կարող անել»,-այսպես է եզրափակել իր նամակը Մ․Վ-ն։

Սույնի վերաբերյալ հայցում ենք ՔԿՀ պետի անմիջական ուշադրությունը։

դիտվել է 222 անգամ
Լրահոս
Սկանդալից հետո ադրբեջանցի մարզիկը ցմահ որակազրկվել է Ահազանգ. մետրոյի կայարաններից հեռացրել են ժետոնով մուտքի հնարավորությունը, հերթեր են Աշոտ Փաշինյանը կորցրել է դրամապանակը․ «Հրապարակ» Տիգրան Ավինյանը Սամվել Ալեքսանյանի փեսային 70 միլիոնով հողամաս է վաճառել ԱԺ կողմից տրված պարգևավճարները խորհրդարանական ընդդիմությունը՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները, ամբողջ ծավալով կուղղեն բարեգործությանը և սոցիալական աջակցությանը Հուլիսի 5-ին, ժամը 19։30-ին տեղի կունենա հավաք Սուրբ Աննա եկեղեցու բակում Պուտինը խոսել է Միութենական պետության զարգացման մասին Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության․ Պուտին Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Land Rover»-ը և «Volkswagen»-ը Մածուն մերելն էլ որ սովորես․․․ էլ մեզ զենք պետք չի Ինչո՞ւ է Գնել Սանոսյանի մտերիմ-համագյուղացին լքել յուղալի պաշտոնն ու նավը․ Yerkir.am Թուրք հասարակության 76.5%-ի կարծիքով, Ռայիսիի ուղղաթիռի կործանումն ուղղորդված էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել եմ Սրբազան պայքարի շրջանակներում կալանավորված շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների. Տիգրան Աբրահամյան Երևանում հարկադիրը բնակարանից վտարել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի կնոջն ու 7-ամյա երեխային Քաղաքացին փորձել է կամրջից նետվել Ողջի գետը․ ինքնասպանության փորձը կանխվել է «Խաղաղության պայմանագրի մշակման հարցում ԱՄՆ վճռականությունը գնահատանքի է արժանի». Ալիև Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը․ կա 6 վիրավոր, այդ թվում՝ անչափահասներ Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են «Mercedes» և «Nissan»-ը․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Աբխազիան հայտարարություն է տարածել՝ իր բողոքը հայտնելով Վրաստանում Արարատ Միրզոյանի հայտարարությունների կապակցությամբ Հանրահավաքներին ու բողոքի ակցիաներին մասնակցելու համար կալանավորված մի շարք անձանց հնարավոր չէ տեսակցել, արգելք է սահմանված Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պատրաստակամության մասին Դոնալդ Թրամփի հայտարարություններին․ Պուտին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am