Դոն Պիպո-Արտյոմ Կանեւսկոյ.ո՞ւր են տանում հին հաշիվները

Հայտնի է դարձել, որ Երևանում ԱԱԾ-ն  հատուկ օպերացիայով բերման է ենթարկել քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանին՝ Արտյոմ Կանևսկոյին: Դեռեւս պաշտոնապես ոչինչ չեն տեղեկացնում այս օպերացիայի, պատճառների եւ այլնի մասին, սակայն տեղեկությունը չի էլ հերքվում: Հայտնի է, որ երեկ Էջմիածնում  տեղի ունեցած աղմկոտ սպանությունը կապվում է Կանեւսկոյի անվան հետ: Կրակոցների պատճառով  սպանված Լևոն Ավետիսյանն ու Կարեն Դավթյանը  Կանևսկոյի ընկերներն էին, իսկ վերջինս ըստ տեղեկությունների կասկածվում է Դոն Պիպոյի եւ Վստրեչի Ապերի դեմ ամիսներ առաջ մահափորձ կազմակերպելու մեջ: Կանեւսկոյն խորհրդարանական ընտրություններին աջակցել էր Սերժ Սարգսյանին ՀՀԿ-ի վերարտադրության համար, նա  2010 թվականին մահացած «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի եղբայրն է,  բավական լավ հարաբերությունների մեջ է և՛ ՀՀ իշխանությունների, և՛ իրավապահ մարմինների հետ: Ապրիլի խորհրդարանական ընտրություններին  Կանեւսկոն ակտիվ դերակատարում է ունեցել, աջակցել Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանը: Մեկ ամիս անց՝ մայիսի 24-ին ՀՀ ոստիկանությունը պաշտոնական հաղորդում տվեց այն մասին, որ վնասազերծվել է մի խումբ, որը նախապատրաստում էր հեղինակություն Դոն Պիպոյի  սպանությունը: Ընդ որում հաջորդիվ պարզ դարձավ, որ խմբին վնասազերծել են ոչ թե իրավապահ մարմինները, այլ Պիպոյի մարդիկ: Հետո լրատվամիջոները գրեցին, թե հետքերը տանում են մինեչ Կանեւսկոյ: Որոշ ժամանակ անց մեծ շուքով եւ ցուցադրաբար մայրաքաղաքի փողոցներից մեկում ոստիկանությունը  «վնասազերծեց» Կանեւսկոյի թիկնազորին, սակայն այդ օպերացիան կարծես թե իրավական որեւէ հետեւանք չունեցավ,այսինքն ինքը Կանեւսկոյն մնաց ազատության մեջ, իսկ թիկնազորի անդամների դեմ մեղադրանք առաջադրվեց ապօրինի զենք-զինամթերք պահելու համար եւ նրանք ազատ արձակվեցին: Այս ամենն  էլ ավելի բորբոքեց  հակառակ կողմի վրեժխնդրությունը: Ի վերջո, քայլ էր արվել գողական մի կլանի կողմից մեկ ուրիշ կլանի նկատմամբ եւ մնացել անպատիժ: Իրավապահ մարմինները ձեւական վնասազերծումներից զատ մատը մատին չխփեց, ինչի հետեւանքը օրերս Էջմիածնում տեղի ունեցած հաշվեհարդարն էր: Այդ համակարգին չսթափեցրեց անգամ Դոն Պիպոյի հանրահայտ հարցազրույցը իր մահափորձի վերաբերյալ, որտեղ նա թեպետ սուխոյ ատկազով պնդում ր, թե չի ճանաչում Կանեւսկոյին, միեւնույն ժամանակ նախազգուշացնում, որ ինքը բացահայտելու է պատվիրատուին եւ հետեւանքները լինելու են անխուսափելի: «Այս պահին ոչ մի հստակ բան չեմ կարող ասել, բայց ես շատ շուտով ինքս ինձ համար, կարծում եմ, կհասկանամ, թե որտեղ կարող էր թաքնված լինել շան գլուխը: Ես 46 տարեկան եմ և շատ լուրջ ճանապարհ եմ անցել, և կարծում եմ՝ էս ամենը չի մնա հանելուկ… Ես կպարզեմ, թե սրա թիկունքում, թիկունքի թիկունքում ով էր կանգնած: Ես էդ ամենը կպարզեմ ու կիմանամ…Գիտեք, Աստված տալիս է բոլորի պատասխանը: Երբ որ ես հարյուր տոկոսով պարզեմ ու հասկանամ, թե ով էր այս դավադրության հեղինակը կամ գուցե հեղինակները, այն ժամանակ ես իմ հետևությունները կանեմ»,հարցազրույցի ընթացքում խոստացել էր Դոն Պիպոն:Եւ,ահա, փաստացի հաշվեհարդարից ու երկու մարդու սպանությունից հետո իրավապահները կարծես արթնացել են խորը թմբիրից ու  բերման ենթարկել Կանեւսկոյին: Սա ըստ էության այս իշխանության ու ողջ վարչակարգի ձեռագրին համահունչ է: Հայաստանում քիչ չեն եղել քրեաօլիգարխիկ ռազբորկաները, որոնց ընթացքում իրավապահները դիտորդի կարգավիճակում միայն հետեւել են վտանգավոր անցուդարձին՝ արդյունքում էլ երկկողմանի կոմպրոմատներ հավաքել, կողմերին թողել իրենց բարյացկամության, ռազբորկային չմիջամտելու եւ չպատժելու <<պարտքի>> տակ: Վերջին դեպքերն այս իմաստով առանձնահատուկ ընթացք ունեցան: Թվում էր թե կողմերը քվիդ են՝ մի կողմը նախապատրաստել է մահափորձ եւ ստացել հակահարված՝ երկու զոհով, ու թվում էր, թե ամեն ինչ ավարտված է, սակայն ոչ, ձերբակալվում է քրեական հեղինակությունը: Կասկած չկա, որ իրավապահ համակարգը ընդամենը   պատիվը, դեմքը փրկելու ձեւական քայլեր է ձեռնարկել եւ Կանեւսկոյին որոշ ժամանակ պահելուց եւ թեթեւ զանցանք վերագրելուց  հետո նորից ազատ կարձակեն: Անի Սահակյան

դիտվել է 5104 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am