Mercedes-ի վարորդը, ով սկզբում ներկայանում էր, որ Քննչականի պետի տեղակալ է, չկարողացավ Սևանի պարեկներին «կուտ տալ»

ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության ղեկավար կազմի հետ հանդիպումներում բազմիցս հանձնարարականներ են տվել, որ պարեկները երբևէ իրենց կաշկանդված չզգան ցանկացած օրնախախտի նկատմամբ։ Եթե նախկին կամ ներկա պաշտոնյան, պատգամավորը, օլիգարխը, իրավապահ համակարգի աշխատակիցը կատարել են օրինախախտում, ապա պարեկները առանց ծանր ու թեթև անելու, օրինախախտին պետք է ենթարկեն վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ՝ տրանսպորտային միջոցը տեղափոխեն պահպանվող հատուկ տարածք։ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը վերջերս ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակ աշխատանքային այցի ժամանակ գումարտակի սպայական ու շարքային կազմին փոխանցել է Վ․ Ղազարյանի և Ա․ Հովհաննիսյանի խոսքը։ Միայն վերջին ամիսներին Գեղարքունիքի մարզի պարեկները հայտնաբերել են նախկինում ու ներկայում լուրջ պաշտոններ ունեցող օրինախախտ վարորդների, որոնց վրա կազմվել են վարչական ակտեր։ Մեծ թվով նախկին ու ներկա պաշտոնյաների տրանսպորտային միջոցներն էլ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածքներ։ Այսօր՝ հուլիսի 21-ին, ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայություն կատարելիս՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին նկատել են Mercedes  մակնիշի 07 ZS 070 համարանիշի ավտոմեքնենան, որի ապակիները եղել են մգեցված։Գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի հանձնարարականով՝ վաշտի հրամանատար Խաչիկ Կարապետյանը, ավագ պարեկ Մուրադ Երվանդյանն ու կրտսեր պարեկ Բաբկեն Դանիելյանը «Ծովագյուղ» սուպերմարկետի մոտ կանգնեցնում են Mercedes-ը։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Mercedes-ի վարորդը ներկայանում է, որ ինքն աշխատում է Հայաստանի քնչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում որպես պետի տեղակալ, մտածելով, որ պարեկներն աչք կփակեն իր կատարած օրինախախտման վրա և մգեցված ապակիների պատճառով իր վրա ակտ չեն գրի։Սակայն Սևանի պարեկները, որ անգամ Սևանա լճում են առանց ուռկան ձուկ բռնում, կատարում են իրենց օրինական աշխատանքը։ Իսկ հարցին, թե ինչո՞ւ է ներկայանում որպես Էրեբունու քննչական պետի տեղակալ, Mercedes-ի վարորդի մոտ, ինչպես ժողովուրդ է ասում՝ «սվեչեքը թրջեց», սկսեց արդարարանալ, թե՝ «ես ասել եմ՝ նախկին քննչական պետի տեղակալ»։ Իսկ հարցին, թե Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանի, նրա բոլոր տեղակալների ու ողջ ապարատի պաշտոնյաների ավտոմեքենաների վրա թաղանթապատ ապակիներ չկան, ինչո՞ւ է Ձերը այս վիճակում՝ ոչինչ չէր կարողանում պատասխանել։ Միայն անընդհատ կրկնում էր, թե՝ «ես ասել եմ նախկին աշխատող»։Կատարված օրինախախտման փաստով՝ պարեկները վարչական արձանագրություն կազմեցին։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդը Արտակ Հախինյանն է։

 

դիտվել է 392 անգամ
Լրահոս
Հայտնի «պապիկ ծեծելու» գործը կարճվեց, դատարանում մեղադրանքն այդպես էլ չապացուցվեց Միհրան Հակոբյանին ծեծած տղամարդիկ «Թոխմախի Մհերի» դստեր մեքենայով տեղափոխվում են Սեդրակյանի գազալցակայան. բացառիկ մանրամասներ Տապալել են այդ գործընթացը, որի արդյունքում 58 000 թոշակառու չի կարող հետվճար ստանալ․ տնտեսագետ Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դեմ մահափորձի գործով գլխավոր մեղադրյալին ցմահ ազատազրկում է սպառնում Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար Եվրոպան կստեղծի միջազգային հանձնաժողով Դուք կերազեիք Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ինքնիշխանության 1 տոկոսն ունենայիք. Էդուարդ Շարմազանով Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Բաքվից կրկին հայտարարում են՝ ՀՀ Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի խաղաղության համաձայնագրին Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի Մինչև ուր կհասնի արհեստական բանականության զարգացումը՝ մեզ համար հստակ չէ․ Արամ Ա Վեհափառ Հայաստանում և Ուկրաինայում եկեղեցու դեմ պայքարը մի կենտրոնից է կորդինացվում Ապօրինի գերեվարված Ռուբեն Վարդանյանի փաստաբանի միջնորդությունները Բաքվի դատարանը մերժել է Դավիթ Գրիգորյանը դատական կարգով փոխհատուցում է պահանջում Դատավորներին իբրև կաշառք տալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբանի գործը դատարանում է Արդյոք դա նշանակում է, որ ԵՄ-ն կաջակցի ադրբեջանական գործակալների, օրինակ՝ Նիկոլի դեմ պայքարելու համար. Աղասի Ենոքյան Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է Նոր զարգացումներ՝ Ադրբեջանում պետական հեղաշրջման գործով. նախկին փոխվարչապետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Միջադեպ՝ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում․ ուղևորը ձերբակալվել է Փաշինյանի խոհարարը հարձակվել է զոհվածի մոր վրա. hraparak.am Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար միջազգային հանձնաժողով կստեղծվի Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ YouTube-ն ամբողջական արգելափակվել է 35 տարվա ընթացքում առաջին անգամ եվրոպական ինքնաթիռը է վայրէջք կատարել Բաղդադում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am