Հայաստանը UNIDO-ի CIP ինդեքսով առաջընթաց է գրանցել 23 հորիզոնականով 2012թ.-ի համեմատ. «Լույս» հիմնադրամ

ՄԱԿ-ի Արդյունաբերության զարգացման հիմնադրամը (UNIDO) հրապարակել է Արդյունաբերական մրցակցային արդյունավետության 2023թ․ ինդեքսը (Competitive Industrial Performance - CIP), որը հաշվարկվել է 153 երկրների (այդ թվում՝ Հայաստանի) համար, գրում է «Լույս» հիմնադրամը:

Ինդեքսը գնահատում է երկրի ապրանքներ արտադրելու և արտահանելու ունակությունը։ Այն իրենից ներկայացնում է արդյունաբերությանը և արտահանմանն առնչվող 8 ենթացուցիչների երկրաչափական միջին, և արժեքներ է ընդունում 0-ից 1 միջակայքում, որտեղ 0-ն` վատագույն, իսկ 1-ը լավագույն արժեքն է։

Արդյունաբերական մրցակցային արդյունավետության ինդեքսի վարկանիշային աղյուսակում Հայաստանը 0.014 միավորով զբաղեցնում է 93-րդ հորիզոնականը։ 2012 թվականի համեմատ Հայաստանն իր դիրքը բարելավել է 23 հորիզոնականով (տեղով), իսկ ինդեքսի աճը կազմել է 0.0027 միավոր: 2020 թվականի համեմատ (երբ տնտեսական անկումը կազմել էր 7.2%, իսկ արդյունաբերության ծավալը նվազել էր 8.9%-ով) Հայաստանն իր դիրքը բարելավել է 4 հորիզոնականով, իսկ ինդեքսն աճել է 0.0005 միավորով։ 2018 և 2019 թվականներին ինդեքսն ավելի բարձր է եղել քան 2023-ին, իսկ 2017-ին Հայաստանի ինդեքսը եղել է նույնքան, որքան հիմա։

Հայաստանի ինդեքսն ամենաբարձրն է եղել 1991 թվականին, սակայն մեր երկիրն այդ ժամանակ էլ (ինչպես և ներկայումս) զբաղեցրել է 93-րդ հորիզոնականը։

Ինդեքսի վարկանիշային աղյուսակում առաջատարը Գերմանիան է՝ 0.404 միավորով։ Գերմանիայի ինդեքսը շուրջ 29 անգամ գերազանցում է Հայաստանի ինդեքսին։

Հայաստանի ներկայիս ինդեքսը շուրջ 4.5 անգամ զիջում է համաշխարհային միջինին, որը կազմում է 0.061 միավոր։

Ինդեքսի վարկանիշային աղյուսակի 153 երկրներից 23 երկրների ինդեքսն ավելի քան 10 անգամ գերազանցում է Հայաստանի ինդեքսին։

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Երևանում 18-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներին, կոտրել ծառն ու բախվել շենքին Բա՜, եվրոպացի պաշտոնյան ոգևորված է Ալիևով, իր կողմից ԽԱՂԱՂՈւԹՅԱՆԸ միտված քայլերով. Սևակ Հակոբյան Բաքվի բռնապետը իր առջև ևս խնդիր է դրել Հայաստանը վերածել կենսունակությունից զրկված ու ինքնաբավ կազմավորման. Արա Պողոսյան Որն է նախկին դատախազի մահվան պատճառը Արևմուքում մարդ չի մնում պաչիկի համար կամ «a теперь я Наташа». Politik.am Խորհրդանշական խորհրդանիշներ Փշալարերից այս և այն կողմում Հայաստա՞նն է Աղանդավոր և արյունարբու Նիկոլի Հովիկի հերթական տգիտությունը Ինձ վախեցնում է այս ամենը. ինչ է կատարվում Մաշտոցի պուրակում Գեղամ Մանուկյանի դուստրն ամուսնացել է Ինչ ճակատագիր ունեցավ մեկ տարի անց ՔՊ-ականի կողմից համագյուղացուն ծեծի ենթարկելու գործը Չարիքի իշխանությունից ազատվելու հարցում մեր ժողովուրդը վճռական է. Գառնիկ Դանիելյան Սևանում կորել են 3 երեխաներ. մանրամասներ Բանակից զորացրվելու խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով. վրաերթի են ենթարկվել ու տեղափոխվել հիվանդանոց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը վեհ նպատակ է. դրա գինը չի կարող լինել ԼՂ-ում էթնիկ զտումը Փաշինյանը ոչ միայն իր կողմից չի շնորհավորել հայ ժողովրդին, այլև չի փոխանցել անգամ Էրդողանի շնորհավորանքը Սիսիանի քաղաքապետը խախտել է ավանդույթը․ նա նորակոչիկներին չի ճանապարհել․ Հրապարակ Քարկոփում աղետից 1.5 ամիս անց դեռ 15 ընտանիք չի կարողանում վերադառնալ տուն Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտովթարից տուժածներից մեկը գտնվում է ծանր, մյուսը՝ միջին ծանր վիճակում Ի՞նչ սահմաններով է Երևանը ճանաչել Պաղեստինը․ ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը. Sputnik Արմենիա Խաչատրյանը ատրճանակը գնել էր օրեր առաջ․ նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի նախկին դատախազի մահվան դեպքից Սենատոր Ռոջեր Ուիքերի այցը միտված էր ԱՄՆ-Հայաստան գործընկերության ամրապնդմանը. դեսպանություն Պաշտոնապես հաստասվեց՝ հայտնաբերվել է նախկին դատախազի դին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am