Պետք է անհապաղ դադարեցվի Լաչինի միջանցքի շրջափակումը․ Ավստրիայի ԱԳ նախարար (video)

Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է անմիջապես դադարեցվի։ Այս մասին Վիեննայում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում այսօր՝ հուլիսի 18–ին, ասել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը։

«Հայաստանի արտգործնախարարի հետ քննարկել ենք իրավիճակը տարածաշրջանում, ինչը մեզ համար շատ կարեւոր է։ Ճիշտ է, ԵՄ–ում շատերի ուշադրության կենտրոնում այժմ Ուկրաինան է, սակայն չպետք է անտեսենք ԵՄ հարեւանության մյուս տարածաշրջանները, որոնցից մեկը Հարավային Կովկասն է։ Ես շատ շնորհակալ եմ ԵՄ–ին՝ այս հարցում ներգրավվածությանն ամուր հանձնառության համար, եւ կարծում եմ՝ կողմերը դանդաղ, բայց ճիշտ ուղղությամբ են շարժվում, որը, հուսով եմ, մի օր կբերի կայուն խաղաղության համաձայնության»,– ասել է Շալենբերգը՝ ընդգծելով, որ դեռեւս շատ բաց հարցեր կան քննարկելու, որոնցից են պահվող անձանց ազատ արձակումը, տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, սահմանների դելիմիտացիան։

Շալենբերգը առանձնահատուկ նշել է, որ խիստ մտահոգիչ է Լաչինի միջանցքի շրջափակումը։

«Շրջափակումը պետք է անմիջապես դադարեցվի։ Սա Ավստրիայի դիրքորոշումն է»,– ասել է նա։

Ավստրիայի արտգործնախարարի խոսքով՝ իրենք քննարկել են նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցը, եւ ինքը եւս մեկ անգամ առաջարկել է, որ երկու երկրների ներկայացուցիչները անհրաժեշտության դեպքում կարող են հանդիպել Վիեննայում։

«Մենք նաեւ խոսեցինք ԵԱՀԿ–ի մասին, որը կարեւոր հարթակ է եւ տարածաշրջանային կազմակերպություն, որը միավորում է բոլոր խաղացողներին, բարդ կազմակերպություն է, քանի որ դրա ներսում տարաձայնություններ են լինում, սակայն այն անհրաժեշտ է լինելու ապագայում Հարավային Կովկասից մինչեւ Կենտրոնական Ասիա խնդիրների կարգավորման համար։ Կարծում եմ՝ մենք համամիտ ենք այս կառույցը պահպանելու անհրաժեշտության հարցում»,– ասել է Շալենբերգը։

դիտվել է 117 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am