Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դրական է գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության մեկ տարվա գործունեությունը։ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրել է ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։«Եղել է մանրակրկիտ հաշվետվություն և կուսակցությունը դրական է գնահատում Կարապետյանի կաբինետի Հանրապետական և դաշնակցական կոալիցիոն կառավարման այս մեկամյա գործունեությունը: Հստակ թվեր են ամրագրված և այն ինչ մենք նախատեսել էինք այդ հունով գնում է: Վեց տոկոսից ավել ակտիվություն կա: Արտահանման և ապրանքաշրջանառության կտրուկ աճ կա: Տուրիզմի աճ կա և կարող ենք ասել, որ թե ԵԱՏՄ շուկայում և թե եվրոպական, իրանական շուկայում արտահանումը ավելացել է»:
Ինչպես ասաց՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ի խոստացած 830 միլիոն դոլարի ներդրումների 45 տոկոսն արդեն ապահովված է. «Մենք դրական ենք գնահատում կառավարության գործունեությունը, իսկ այն ցուցանիշները, որոնք ամրագրված են բյուջեում, իրականացված են»:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը