Ով է «Վերնիսաժ»-ի մոտ վիրավորված` Ալավերդու Վահագնի հակառակորդը եւ ինչ առճակատումներ են ունեցել

Երեւանում  կրակոցներ են հնչել. «Վերնիսաժ»-ի մոտ գտնվող «Խարբերդ» հյուրանոցի մոտ կրակահերթի հետևանքով զոհվել է մեկ մարդ, եւս մեկը վիրավորվել։ Վիրավորվածը 39-ամյա Վահագն Աբգարյանը՝ Ալավերդիում հայտնի հեղինակություն է, որը ըստ հրապարակված նյութերի արդեն երկու տարի է շրջում է զրահապատ մեքենայով եւ թիկնազորի ուղեկցությամբ։ Սպանվողը նրա մարդկանցից է, թեպետ թիրախում եղել է հենց Վահագն Աբգարյանը, այնուամենայնիվ սպանվել է նրա թիկնապահը 1974 թվականին ծնված Գ․Մոսինյանը։ Պարզվում է, որ Ալավերդի քաղաքում գործում է իրար թշնամի երկու հանցավոր կլան։ Մեկը ղեկավարում է նույն ինքը՝ Վահագն Աբգարյանը, մյուսը՝ մեկ ուրիշ քրեական հեղինակություն Տարոն Աբգարյանը։ Նրանց մեջ ազգակցական հեռավոր կապ կա։ Այս խմբավորումների միջեւ առաջին առճակատումը տեղի ունեցավ 2015-ին, երբ Ալավերդիում քաղաքապետ էին ընտրում։ Հիմնական մրցակցությունը երկու թեկնածուների միջեւ էր՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մտերիմ Կարեն Փարեմուզյանի, որին աջակցում էր նաեւ Վահագն Աբգարյանը ու վերոհիշյալ հեղինակություն Տարոն Աբգարյանի եղբոր՝ Արթուր Աբգարյանի։ Արդյունքում հաղթեց մարզպետի թեկնածուն։ Եւ ահա ընտրություններից ամիսներ անց՝ 2015-ի հոկտեմբերին Ախթալայի կամրջի վրա ավտոմատից կրակահերթ բացվեց 36-ամյա Վահագն Աբգարյանի զրահապատ ավտոմեքենայի վրա։ Այդ օրը տեղի ունեցածի հետ կապված՝ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց. «Հանցագործությունը բացահայտվել է եւ, ըստ նախնական քննության տվյալների, Լոռու մարզի բնակիչ Անտոնյանն իր ծանոթի հետ, վերջինիս ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցով երթեւեկելիս տեսել է նույն մարզի բնակիչ Վ.Աբգարյանին պատկանող «Համեր» մակնիշի եւ նրա ընկերոջ` Ա. Մնացականյանին պատկանող «Նիսան Տիանա 280 JK» մակնիշի ավտոմեքենաները, հետապնդել է նրանց, ապա իր մոտ եղած ինքնաձիգից հանդիպակաց ուղղությունից բազմաթիվ կրակոցներ է արձակել ընթացքի մեջ գտնվող նշված երկու ավտոմեքենաների վրա։ Սակայն հանցագործությունն ավարտին չի հասել, քանի որ «Համեր»-ը եղել է զրահապատ, իսկ «Նիսան Տիանա 280 JK» մակնիշի ավտոմեքենան թաքնվել է «Համեր»-ի հետնամասում»։ 7 ամիս է գործը քննվում էր ու դեռ չէր հասել դատաքննության փուլին, երբ հայտնի դարձավ երկրորդ առճակատման մասին՝ այս անգամ ողբերգական ելքով։ Տարոն Աբգարյանի կլանը ոչ մի կերպ չէր մարսում ընտրություններում կրած պարտությունը եւ հակառակորդ կողմին աջակցողների նկատմամբ հաշվեհարդար էր նախապատրաստել։ 2016-ին կրակոցներ հնչեցին Ալավերդիում ։ Տարոն Աբգարյանի տղաներից Վարդան Փիրուզյանը «Մակարով» աստրճանակից սպանեց Վահագն Աբգարյանի երկու տղաներին՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ Էդվարդ Պողոսյանին ու ալավերդցի Վարդան Ավագյանին։ Մինչ օրս նա հետախուզման մեջ է։ Սակայն դա չխանգարեց, որ վենդետա տեղի ունենա։ Այս տարվա հունիս ամսին Ալավերդի քաղաքում շուկայի տարածքի բանուկ հատվածում, մարդկանց աչքի առաջ սպանվեց 39-ամյա Կարեն Փիրուզյանը, բնականաբար նրա ուղղությամբ կրակահերթ էր բացել Վալերի (Վալոդիկ) Դավթյանը, որը Վահագնի մարդկանցից է։ Վերջինիս ձերբակալեցին։ Դե, ինչ սա հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի իրավապահ համակարգ գոյություն չունի, այլապես նման կլանները ոչ թե կբարգավաճեին ու ամենաթողության մթնոլորտում կգործեին, այլ կճզմվեին առաջին իսկ հանցագործության պահին։ Անի Սահակյան

դիտվել է 298 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am