Օդի հարկ բանկերում․ իշխանության հեգնանքը

Ազգային ժողովն այսօր քննարկեց Բնակարանային հիպոթեքային կրեդիտավորման մասին օրենքի նախագիծն ու հարակից փաթեթները: Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը երկար-բարակ փորձում էր հիմնավորել, թե փոփոխություններն ուղղված են սպառողների իրավունքների պաշտպանությանը և հիպոթեքային վարկերի շուկայում մրցակցության բարձրացմանը, սակայն Ներսիսյանի լոլոները չկերան անգամ ՀՀԿ-ական պատգամավորները, ամենահիմնավոր քննադատությունը հնչեց ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի կողմից։ Պատգամավորի վրդովմունքն առաջացավ այն բանից հետո, երբ Երիցյանը ներկայացնում էր, թե ըստ նախագծի՝ վարկը վաղաժամկետ մարելու համար քաղաքացին տոկոսներ պետք է վճարի,ավելի ճիշտ չի կարող վաղաժամկետ վարկի մարում կատարել, քանի որ բանկը տվյալ վարկառուի ու վարկի տոկոսադրույքները սահմանել է ենթադրենք տասը-տասնհինգ տարվա համար, իսկ վաղաժամկետ մարման դեպքում բանկը կտուժի։ «Դուք մեկ միլիոն վերցրել եք, դրա վրա 10 տարի 10 տոկոս պետք է վճարեք: Բայց դուք ընդամենը մեկ տարի այդ մեկ միլիոնի 100 հազար դրամը վճարում եք, մեկ միլիոնն էլ վճարում եք: Բանկը 10 տարվա այն 9 անգամ 10-ը օգուտ չի ստանում: Դրա համար եթե ինքն իմանա, որ ամեն մեկն այդպես արագ մարելու է, այդ տարբերությունը դնելու է տոկոսարդույքների մեջ և 10 տարվա ռիսկ չի վերցնելու»,- բացատրեց Երիցյանը։ Հակոբ Հակոբյանը հեգնեց՝ բանկ մտնող ցանկացած քաղաքացուց հարյուր դոլար գանձել, օրինակ՝ օդի տուրք սահմանեք։«Դուք շատ պարզ ասում եք հետևյալը՝ եթե վարկառուն վարկ է վերցրել ու վարկը պետք է հետ վերադարձնի, նա պետք է ավել գումար վճարի: Նա եթե վարկ է վերցրել, տոկոսադրույքը վճարում է վերցրած մայր գումարի համար: Եթե նա գումարը հետ է տալիս, դուք ասում եք՝ բանկի ծրագրերը խառնվեցին, որովհետև 10-15 օր հետո բանկը պետք է կարողանա նոր վարկառու ներգրավել, այդ օրերի գումարը ես պետք է վերցնեմ, որ բանկը չտուժի: Բա քաղաքացի՞ն»,- տարակուսեց Հակոբ Հակոբյանը՝ արձանագրելով, որ ԿԲ-ն պահում է բանկերի շահը։ «Բնական է, որ բանկային համակարգին վերաբերող ցանկացած նախաձեռնություն նման բուռն քննարկման տեղիք պետք է տար, որովհետև մեզանում բանկն ամենաանձեռնմխելի էլիտար բլոկն է»,- իր ելույթում հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա հիշեցրեց Ծառուկյանի՝ նախընտրական խոստումները «Վարկը ստանում են, օրինակ, 0.25 տոկոսով, 0.5 տոկոսով, այս մասին քարոզարշավի ողջ ընթացքում ներկայացնում էր «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը, և առ այս պահը որևէ ադեկվատ հակափաստարկ, թե ինչպես է հնարավոր ստանալ 0.25, 0.5 տոկոսով վարկեր և այդ վարկերը քաղաքացիներին տալ 25, 26, 18 տոկոսով, այդպես էլ չհնչեց: Սա մի ոլորտ է, որը ստանում է գերշահույթներ՝ հերիք չէ, մի հատ էլ ասում է՝ քաղաքացի, եթե հանկարծ քո վիճակը լավացել է, և դու տանում ես՝ ժամկետից շուտ քո վարկերը մարում ես, դու պետք է շքեղության վարկ վճարես, դու պետք է վարկին տուրք տաս, որ դու բանկի հնարավոր, պոտենցիալ երեք, չորս, հինգ, տասը տարի հետո շահույթների մեխանիզմը խախտել ես, և զեկուցողը զարմանում է, որ մենք այստեղ փորձում ենք շարքային քաղաքացու շահը պաշտպանել և ասել, որ, եթե քաղաքացին ունի հնարավորություն իր կնքած պայմանագրից շուտ մարելու վարկը, նրան չասել՝ ստոպ, դու խախտել ես բանկի հնարավոր գերշահույթների մեխանիզմը, դու դրա համար պետք է նալոգ վճարես: Այս ամբողջ համակարգը պետք է վերանայվի»: Խոսեց նաեւ նույն դաշինքի մեկ ուրիշ պատգամավոր՝ Սերգեյ Բագրատյանը, այնուհետև Միքայել Մելքումյանն էլ փաստեց, որ բանկերը գործում են լոմբարդային տրամաբանությամբ։ Փոխարենը ՀՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցող Հերմինե Նաղդալյանը բանկային ոլորտի վերաբերյալ գրքային սահմանումներ ցիտեց, թե իբր բանկերը մեր տնտեսության արյունատար անոթներն են, եկեք թշնամաբար չվերաբերենք բանկերին եւ այլն, եւ այլն։ Ներսիսյանը խոստացավ նախագիծը երկրորդ ընթերցման ժամանակ բերել պատգամավորների դիտողությունները հաշվի առնելով։ Անի Սահակյան

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am