Նիկոլին հանդիպող համար մեկ կոռուպցիոներներից մեկը

ՀՀ գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյանին
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ 50.000.000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամ գումար վճարելու մասին
Հարգարժան տիկին Վարդապետյան,
Գաղտնիք չէ, որ ՀՀ վարչապետն իր հրապարակային ելութներում և իր կողմից տրված հարցազրույցներում բազմիցս հայտարարել է՝ ՀՀ-ում համակարգային կոռուպցիան վերացել է։ Գաղտնիք չէ նաև, որ ՀՀ-ում համակարգային կոռուպցիան ոչ միայն չի վերացել, այլև ծաղկում է, որը հիմնավորում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային կազմակերպության կողմից հրապարակված կոռուպցիայի ընկալման 2022թ.-ի համաթիվը՝ 63, ինչպես նաև վերջինամիսների ընթացքում ՀՀ-ում տեղի ունեցող բացահայտումները, ձերբակալումներն ու կալանավորումները։
ՀՀ-ում համակարգային կոռուպցիայի գոյության օրինակ է հանդիսանում նաև Ղազախստանի և Հայաստանի քաղաքացի Մհեր Հայկի Տերտերյանը, ով ներկայանում է որպես գործարար և քաղաքական գործիչ, ում կողմից կեղծ փաստաթղթերի հիման վրա հիմնադրված «Միասնական Հայրենիք» կուսակցությունը 25.05.2021թ.-ին ստացել է պետական գրանցում, որը 20.06.2021թ.-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններին թվով 88 (ութսունութ) թեկնածուներով ստացել է ընդամենը 957 (ինը հարյուր հիսունյոթ) ձայն կամ ընտրողների ընդհանուր ձայների ընդամենը 0,08%-ը, ով, որպես արտախորհրդարանական քաղաքական ուժի առաջնորդ, պարտաճանաչ մասնակցում է ՀՀ վարչապետի մոտ տեղի ունեցած բոլոր հանդիպումներին, ով ՀՀ վարչապետի կողմից իրականացվող գործողությունների, Հայաստանի Հանրապետությունում և/կամ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ հրապարակային որևէ դիրքորոշում չի հայտնել, կատարել է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված բազմաթիվ հանցագործություններ, որոնց վերաբերյալ Մհեր Տերտերյանի նախկին կինը և ես, պատկան մարմինների /նաև Ձեր/ անուններով 2020թ. փետրվար ամսից ներկայացրել ենք բազմաթիվ ԴԻՄՈՒՄներ և ՀԱՂՈՐԴՈՒՄներ, սակայն քրեական պատասխանատվության չի ենթարկվում, քանի որ ունի բարձրաստիճան /կաշառակեր/ պաշտոնյա հովանավոր/ներ/, որոնց կաշառք տալու արդյունքում խուսափում է քրեական պատասխանատվությունից։
Մասնավորապես,
1. Մհեր Տերտերյանը՝ ամուսնանալուց հետո մինչև ամուսնալուծվելը /ունեն փրեք անչափահաս աղջիկ երեխաներ, բազմիցս բռնություններ է գործադրել իր կնոջ նկատմամբ, ծեծել և նվաստացրել է նրան, այդ թվում՝ իրենց երեխաների, կնոջ ծնողների և իր ընկերների ներկայությամբ։ Մանսավորապես, 11.10.2018թ.-ին «Ամբերդ» հյուրանոցային համալիրում, իր ընկերների ներկայությամբ փորձել է խեղդամահ անել իր կնոջը, որը չի կարողացել իրականացնել իրենից անկախ պատճառներով՝ խոչընդոտել են ընկերները {հարուցվել է թիվ 17000822 քրեական վարույթը}, 28.05.2019թ.-ին՝ իրենց երեխաների և կնոջ հոր ներկայությամբ ծեծել և նվաստացրել է նրան {հարուցվել է թիվ 29135823 քրեական վարույթը}:
2. Մհեր Տերտերյանը կնոջից գաղտնի, իրենց կողմից վարձակալած տանը տեղադրել է գաղտնալսող սարքավորումներ, իր կողմից կնոջը նվիրած համակարգչի մեջ տեղադրել է գաղտնալսող ծրագիր, կնոջ կողմից շահագործվող ավտոմեքենայի տակ՝ բենզաբակի վրա տեղադրել է GPS սարքավորում, իսկ ավտոմեքենայի սրահում՝ գաղտնալսող սարքավորումներ և մինչ 2020 թվականի դեկտեմբեր ամիսը հետևել և գաղտնալսել է նրան, սակայն որևէ արտառոց փաստ կնոջ կողմից իրականացված գործողություններում չի կարողացել ֆիքսել {հարուցվել է թիվ 17202120 քրեական վարույթը}:
3. Մհեր Տերտերյանը, ցանկանալով ամուսնալուծվել և ամուսնանալ իր սիրուհու հետ, այդ փաստը թաքցրել է իր կնոջից և համագործակցելով «Երևան» նոտարական տարածքի նոտար Նոնա Խաժակի Գասպարյանի հետ, չարաշահելով իր կնոջ վստահությունը, խարդախությամբ տիրացել է իր կնոջ անվամբ գրանցված անշարժ գույքերին, որոնց շուկայական արժեքը կազմում է ավելի քան 4.000.000.000 (չորս միլիարդ) ՀՀ դրամ գումար, ինչպես նաև կնոջ բանկային հաշիվներից հափշտակել է ավելի քան 500.000.000 (ՀՀ դրամ գումար։ {հարուցված թիվ 13203020 քրեական վարույթը /խարդախության փաստով/ կարճվել է, որի դեմ իմ կողմից ներկայացված բողոքը գտնվում է Դատարանի վարույթում, հարուցված է թիվ 61202022 քրեական վարույթը՝ Նոտարի և ՀՀ կադաստրի կողմիտեի աշխատողների կողմից անփոփություն կատարելու փաստով}:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ
իմ կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, ՀՀ ՀԿԿ նախագահ Սասուն Խաչատրյանին, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին հասցեագրված ԴԻՄՈՒՄի հիման վրա քրեական վարույթ նախաձեռնելուց հետո, եթե ես չկարողանամ ԱՆՁԱՄԲ հիմնավորել, որ՝
1. Մհեր Տերտերյանը կատարել է 05.05.2021թ.-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (18.04.2003թ.-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով) և 05.05.2021թ.-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասով (18.04.2003թ.-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով), և
2. «Երևան» նոտարական տարածքի նոտար Նոնա Գասպարյանը կատարել է 05.05.2021թ.-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասով (18.04.2003թ.-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով) և 05.05.2021թ.-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (18.04.2003թ.-ին ընդունված ՀՀ քրեական օրենս-գրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով),և
3. ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատողները կատարել են 05.05.2021թ.-ին ընդունված ՀՀ քրե-ական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (18.04.2003թ.-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով)
նախատեսված հանցավոր արարքներ, ապա
ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ ԵՄ
ՀՀ գլխավոր դատախազությանը վճարել 50.000.000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամ գումար
Հակոբ Ճարոյան
Փաստաբան

 

դիտվել է 827 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am