Սահակաշվիլին հարցրել է Վանո Սիրադեղյանից, իսկ Վովա Գասպարյա՞նը

Գողական աշխարհը կրկին անհանգիստ է: Էջմիածնում հնչել են կրակոցներ, եւ կա երկու զոհ: Տեղեկություններ կան, որ սպանությունը ուղղակիորեն կապված է ամիսներ առաջ էջմիածինցի քրեական հեղինակություն Դոն Պիպոյի և Վստրեչի Ապերի մահափորձի հետ: Կրակոցների պատճառով մեքենայում սպանված Լևոն Ավետիսյանն ու Կարեն Դավթյանը քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի ընկերներն են եղել, որն ըստ տեղեկությունների ՝կասկածվում է հիշյալ անձանց դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: Կանեւսկոն, հիշեցնենք, խորհրդարանական ընտրություններին աջակցել էր Սերժ Սարգսյանին ՀՀԿ-ի վերարտադրության համար, իսկ Դոն Պիպոն վերջին շրջանում բազմիցս է հարցազրույցներ տալիս եւ աջակցություն հայտնում վարչապետ Կարեն Կարապետյանին: Եւ հիմա, երբ հանգիստ չէ ներիշխանական հարթակը ու վերադասավորումներ են ընթանում 2018-ին ընդառաջ, միագամայն բնական է, որ պետք է անհանգստություն տիրի նաեւ գողականների շրջանում:Չէ որ գողականները Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգում ունեն իրենց առանձնահատուկ տեղն ու դերը: Սա մեղմ է ասված. Հայաստանում գողականները վերջին տասնամյակում դարձել են իշխանություն, իշխանության ներկայացուցիչներն էլ` գողական, եւ տվյալ պաշտոնյան առավել ազդեցիկ է համարվում, երբ վայելում է գողականների ազդեցիկ հատվածի հովանավորչությունը: Այլ տարբերակ չէր էլ կարող լիներ, քանի որ գողականների միջոցով իշխանություն զավթածները պետք է տնտեսական եւ քաղաքական կապիտալի ապահովագրումն իրականացնեն համապատասխան ձեռքերում, մյուս կողմից՝ իշխանությունն էլ ապահովում է գողականների անպատժելիությունը: Արդյունքում Հայաստանը դարձել է այն վայրը, որտեղ գողականները կարող են պատմական հավաքներ անցկացնել, այն վայրն է, որտեղ գողականների մուտքը դիտարկվում է որպես շարքային քաղաքացիների մուտք: Հեծանիվ չենք հորինի, եթե մեկ անգամ էլ արձանագրենք, որ երկրում ֆորմալ բոլոր ինստիտուտները փոխարինվել են քրեական վարքուբարքով: Քաղաքական եւ անգամ տնտեսական վեճերը լուծում են ոչ թե դատարանները, այլ օբշյակը, ոչ թե դատական նիստում կամ քաղաքական հարթակներում, այլ «սխոդկայի» ժամանակ: Եւ արդյունքում Հայաստանը վերածվել է մի վայրի, որտեղ միշտ արդիական է մեծն դասականի հարցադրումը՝ <<դուք գողական եք, թե իշխանություն>>: Հայաստանն այն երկիրն է, որտեղ կարող են գողականներին առաջակարգ հեռուստաեթերներ տալ ու պրոպագանդել տվյալ հեղինակության կյանքն ու անցած ուղին, վկան Դոն Պիպոյի պատմական ֆիլմի ցուցադրումը հեռուտաալիքներից մեկով, այն երկիրն է, որտեղ ոսկե սարեր խոստացող վարչապետը կարող է ներդրողների ակումբ հիմնադրել ու հետո պարզվի, որ ակումբի անդամներից շատերը նաեւ գողական աշխարհից են, հայտնի վարքուբարքով, վկան Ռոբսոնն ու իր արկածները: Կարճ ասած՝ պետությունը դարձել է «զոն», որտեղ գործում են ոչ թե պետական ինստիտուտներն ու կառուցակարգերը, այլ «ասողներն ու նայողները», որոնք վայելում են ոչ միայն քաղաքական դասի, այլ ուժային մարմինների հովանավորչությունը: Լիակատար անպատժելիության մթնոլորտ,զրո կանխարգելիչ քայլեր: Եւ այստեղ չենք կարող չհիշել Վանո Սիրադեղյանին, անկախ նրա հակասական մարդ եւ քաղաքական-պետական գործիչ տեսակին, անկախ գործած բազում դատապարտելի եւ դրվատելի արարքների/իր գործերը ժամանակի քննությանը կենթարկվեն/, նրան հաջողվեց բարդ ու դժվարին իրավիճակում կարգի բերել գողական աշխարհը, ներքին գործերի նախարարի պաշտոնում անգամ պատերազմական ժամանակները չկաշկանդեցին Վանո Սիրադեղյանին 90-ականներին Հայաստանից արտաքսել գողականներին: Ի դեպ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, երբ ստանձնել էր Վրաստանը բարեփոխելու առաքելություն, հայաստանյան քաղաքական դասի ներկայացուցիչների հետ մտերմիկ զրույցներում հետաքրքրվել է Սիրադեղյանի փորձով եւ հաջողությամբ կիրառել նաեւ հարեւան երկրում, այս մասին չեն խուսափում պատմել մեր քաղաքական գործիչները: Եւ ուրեմն ինչն է մեզ խանգարում կրկնել Վանո Սիրադեղյանի փորձը:Երկիրն, ի վերջո, սին խոսքերով ու շոուներով չեն պահում: Անի Սահակյան

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am