Լիսկայի որդին թողել է իր մեքենան եւ այլ մեքենայով դուրս եկել Գորիսից

«Հրապարակը» գրում է. «Մեր հրապարակումներում ներկայացրել էինք Գորիսում մեկ օրվա ընթացքում տեղի ունեցած երեք միջադեպ, որտեղ կրկին «փայլել» էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին, իսկ վերջին էպիզոդում ուղղակի կրակել էր մի անձի վրա՝ պատճառելով վնասվածք։ Եթե այդ հրապարակումները չլինեին, գուցե քրեական գործ էլ չհարուցվեր, բայց դժվարությամբ, մի քանի օր անց իրավապահները գործ հարուցեցին, սպասեցին, մինչեւ Լիսկայի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, անհետանա, ու հետախուզում հայտարարեցին։

Այժմ քրեական գործ է քննվում, նրան մեղադրում են խուլիգանության եւ զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով։ Կա տուժող՝ 46-ամյա տղամարդ, որի ուղղությամբ Լիսկայի որդին կրակել է՝ վիրավորելով նրա ձեռքը։ Դատարանը բազմաթիվ քրեական պատմությունների հերոս Տիգրան Խաչատրյանին կալանավորելու որոշում է կայացրել, սակայն նրա գտնվելու վայրը հայտնի չէ։ Ըստ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանի՝ դեպքից անմիջապես հետո Տիգրան Խաչատրյանն իր մեքենան թողել է եւ այլ մեքենայով դուրս է եկել Գորիսից։ «Այս պահի դրությամբ տվյալներ, որ նա դուրս է եկել երկրից, առկա չեն, բայց որ նա թաքնվում է, փաստ է»,- ասաց խոսնակը։

Այս բառերը դեժավյու են առաջացնում։ Կար ժամանակ, երբ Սյունիքի մարզում գրեթե բոլոր արյունալի դեպքերը տեղի էին ունենում նախկին մարզպետի, նրա որդու, եղբորորդու կամ այլ ազգականների մասնակցությամբ։ Նրանց հանդեպ հետախուզում էր հայտարարվում, ասում էին, որ նրանց չեն կարողանում հայտնաբերել, ծեծկռտուքների մասնակիցներին, եթե նրանք Լիսկայի ազգականներն էին, ներգրավում էին ընդամենը որպես վկա։ Իսկ երբ հայտնաբերվում էին, հանկարծ տուժողները հրաժարվում էին իրենց պահանջներից, կամ հենց նրանք էին կատարվածի համար մեղավոր հռչակվում։
Տիգրան Խաչատրյանին 2015 թվականին Սդղի գյոլի ծեծկռտուքի աղմկահարույց քրեական գործով երկար ժամանակ փնտրում էին, իրավապահները հայտարարում էին, որ նրա գտնվելու վայրը հնարավոր չէ պարզել, սակայն Գորիսում նրան տեսնողներ էին լինում։ Չի բացառվում, որ այսօր էլ Լիսկայի որդին, ում հայրը տեւական ժամանակ է՝ Ֆրանսիայում է բնակվում, շարունակում է թաքնվել նույն սխեմայով՝ համագործակցելով իրավապահների եւ տեղի ՔՊ-ականների հետ։ Հիշեցնենք․ Տիգրան Խաչատրյանը հունիսի 19-ին, ըստ ՔԿ տվյալների, կրակոցներ է արձակել ավտոսպասարկման կետում, աղմկել է, հայհոյել աշխատակիցներին, ապա «հրազենով կրակոց է արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով առողջության թեթեւ վնաս»։ Այդ տղամարդն անվադողեր էր վաճառում Սուրիկ Խաչատրյանի որդուն։ Վեճի թեման եղել է այն, որ տուժողի եղբորորդին նրան դիմել է՝ ասելով Տիկո։ Սյունիքի նախկին մարզպետը եւս հետախուզման մեջ է, մեղադրվում է մի շարք հոդվածներով, նրանց պատկանող գույքի բռնագրավման հետ կապված գործ էլ կա հարուցված»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 262 անգամ
Լրահոս
Մահաբեր շրջադարձը փակում են Բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կա 5 վիրավոր Հայտնի են դաշտից պատգարակով հեռացած Բանդիկյանի բուժհետազոտության արդյունքները Սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի Հարվածել են ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա Հաստատվել է՝ փաստաբանին վարույթից հեռացնելու ու որպես վկա հարցաքննելու քննիչի որոշումը ոչ իրավաչափ է Ինչպես է Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի վիճակը Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Առանց կարմիր գծի նոր իշխանությունը դառնում է նոր խնդիր․ Հակոբ Բադալյան Քրեական և համայնքային ոստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդուն Շատ ցավալի էր, արժանի չէինք պարտության․ Մելիքյան Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Արևմուտքը կանաչ լույս է վառում Ձերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկը Պետք է քննարկվի ադրբեջանցու փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛. Արագածոտնի թեմ Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում է #ՀԻՄԱ․ Դիվերսիոն ներթափանցում՝ «արյ*նալի պատերազմից առա՞ջ». Շահինյանը՝ Շաքի ներթափանցման մասին (video) Սահմռկեցուցիչ մանրամասներ․ Սիսիանում մարդիկ սարսափած են (video) #ՀԻՄԱ․ «Ադրբեջանը մի քանի օպերացիայով փուռը տվեց Նիկոլին». Հովհաննես Իշխանյան (video) Կոնկրետ քայլեր կան․․․ հեռացնելու ենք սրանց․ Սամվել Կարապետյանը փակագծեր բացեց (video) Հենց հիմա լցվեք անձնագրայիններ․․․ խայտառակություն, անձնագրերը դառնում են 30 հազար դրամ․ Ստեփանյան (video) Արյ*նը հենց այնպես չի թափվել, դուք հասկանու՞մ եք․․․ Աշոտ Երկաթ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am