Արժե՞ ինչ-որ բան սպասել բրյուսելյան հերթական հանդիպումից

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ հուլիսի 15-ին Բրյուսելում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի հերթական հանդիպումը: Մոլդովայում հունիսի 1-ին տեղի ունեցած հանդիպումից հետո կողմերը նախատեսել էին հուլիսի 21-ին կրկին հանդիպել, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ մի փոքր «առաջ են բերել» այդ հանդիպումը: Հարցը, թե արժե՞ ինչ-որ բան սպասել Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումից, ինչ խոսք, առկա պայմաններում առավել քան հռետորական է: Ակնհայտ է, որ ոչ մի դրական բան Հայաստանի ու հայության համար չի սպասվում, եթե Հայաստանի անունից հանդես է գալիս Արցախի վերաբերյալ թշնամու հետ նույն բանն ասող Նիկոլ Փաշինյանը:

Հատկանշական են ոչ միայն հանդիպման վայրը, ոչ միայն հանդիպման միջնորդը, եթե կուզեք՝ «քավորը», այլև այն, թե ինչ պայմաններում, ինչ հանգամանքների ուղեկցությամբ է այդ հանդիպումը տեղի ունենալու: Տեսեք. ադրբեջանական կողմը, որ արդեն իսկ բացահայտորեն ոտնահարել է բոլոր հնարավոր պայմանավորվածությունները և, թևավորված Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը ադրբեջանական է» հայտարարությունից, է՛լ ավելի է խստացրել շրջափակումը, ակտիվացրել է ռազմական բնույթի սադրանքների թիվը, չի թաքցնում Արցախի հայությանը կոտորածի, սովամահության և զրկանքների մատնելու իր նպատակներն ու գործելակերպը: Նման պայմաններում Նիկոլ Փաշինյանը, որ ինքզինքը հռչակել է «ամենահայրենասեր անձ», ծպտուն իսկ չի հանում Արցախի մասին, չի դնում որևէ նախապայման Ալիևի առաջ:


Ավելին, Փաշինյանը նման նախապայման չի դնում Շառլ Միշելի առաջ: Եթե Եվրոպային այդքան խիստ անհրաժեշտ է նման հանդիպումը, ապա թող բարի լինեն, իրենց ձկնկիթի ու նավթադոլարների և իրենց համար այդքան անհրաժեշտ գազի մատակարարի վրա բավարար ճնշում գործադրեն՝ առնվազն Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բացելու, ազատ, առանց ադրբեջանական ելուզակների «բլոկպոստերին» առնչվելու տեղաշարժ ապահովելու համար: Կանե՞ն: Այդ ժամանակ էլ թող Փաշինյանն էլի վազեվազ գնար Բրյուսել՝ իր սիրելի «կիրթ ու կառուցողական» Ալիևի հետ հանդիպման: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն նման պահանջներ կամ պայմաններ չի դնում, այլև, ասես ընդհանրապես ոչինչ չի պատահել, ընդառաջում է հանդիպումն արագացնելուն, ձեռքի հետ էլ՝ սահմանազատման հանձնաժողովի հանդիպումներին են նրա ներկայացուցիչները մասնակցում:

Էհ, եթե Հայաստանը ներկայացնողը որևէ խնդիր չի տեսնում, Արցախն Ադրբեջանի կողմից բլոկադայի ենթարկելու պայմաններում Ադրբեջանի ղեկավարի հետ հանդիպելու և նրա հետ ինչ-որ «խաղաղության պայմանագիր» քննարկելու հարցում, ապա ինչո՞ւ պիտի անհանգստանան նույն Շառլ Միշելը կամ որևէ այլ օտարերկրացի գործիչ: Իսկ Նիկոլ Փաշինյանը երևի շատ է ուզում ոչ միայն կատարել, այլև գերակատարել իր «խաղաղության պլանը»: Դա նշանակում է միայն նոր կորուստներ, նոր անընկալելի զիջումներ թշնամուն, նույն այդ թշնամու կողմից Հայաստանի մնացորդների վրա հարձակվելու և հայությանը բնաջնջելու պատերազմական ծրագրերի խթանում: Ուզո՞ւմ եք, 1000 հատ «խաղաղության պայմանագիր» ստորագրեք, միևնույնն է, խաղաղություն չի լինելու:

Թշնամու ծրագրերը անփոփոխ են՝ վերացնել Հայաստանը, բնաջնջել, կոտորել, սպանել, մորթել հայերին: Եթե որևէ մեկը խելքը հացի հետ է կերել և ինչ-ինչ պատրանքներ ունի, ապա նրան ոչնչով չենք օգնի: Իսկ ով նման բան չի արել, իհարկե, հասկանում է, որ նման պայմաններում, նման իրավիճակում ոչ մի խաղաղություն էլ չի կարող լինել, այլ լինելու է Հայաստանի աստիճանական, սողացող թրքացում՝ մի կողմից, և Հայաստանի ադրբեջանականացում, փաստացի զավթում՝ մյուս կողմից: Սա է, ուրիշ «խաղաղություն» Հայաստանի, ընդգծենք՝ բացառապես Նիկոլ Փաշինյանի ներկայացրած Հայաստանի համար նախատեսված չէ:

Ի դեպ, բավականին հետաքրքիր է և այն, թե ինչու հանկարծ որոշվեց առնվազն մեկ շաբաթով արագացնել Ալիև-Փաշինյան հանդիպումը: Դա նշանակում է՝ կա՛մ կողմերը արդեն հիմնական համաձայնությունները կայացրել են և այժմ զուտ տեխնիկական հարցեր պիտի ճշտեն, կա՛մ էլ եղել է մի բան, որն ստիպել է մի փոքր արագանալ ու, քանի դեռ Հայաստանում ղեկավարի պաշտոնին Փաշինյանն է, ստորագրել տալ Հայաստանի ոչնչացման պարտավորագիր, որին «խաղաղության պայմանագիր» են կոչում, որպեսզի դյուրահավատ հայերը վատ բան չկասկածեն, մինչ այն վայրկյանը, երբ արդեն ուշ կլինի ընդհանրապես որևէ բան կասկածելու համար: Իսկ ի՞նչ է եղել վերջին օրերին, ի՞նչը կարող էր, օրինակ՝ Շառլ Միշելին դրդել, որ արագացնի ամսի 21-ին նախատեսված հանդիպումը:

Դժվար է միարժեքորեն պնդել, բայց եղել է այն, որ, օրինակ՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում «շաքարլոխում»-ին կրկին փոխարինելու է գալիս «կծու-թթու»-ն: Համենայն դեպս, վերջին օրերին որոշակի սառեցում և փոխադարձ կոշտ հայտարարություններ դիտարկվում են Թուրքիայի և Ռուսաստանի միջև: Իսկ դա նշանակում է, որ կարող է կրկին «իրավիճակ փոխվել», դրանից բխող հետևանքներով, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանավարման արտաքին ինչ-ինչ երաշխիքների հետ կապված: Ի դեպ, պատահական չէ, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն բրյուսել յան հանդիպմանն ընդառաջ հնարավորինս զուսպ էր արտահայտվել, մոտավորապես՝ թող հանդիպումը լինի, ըստ արդյունքների կտեսնենք:

Միգուցե Կրեմլում կարծում են, թե արդյունքներ, որպես այդպիսին, չեն լինի, կամ դրանք չեն լինի իրենց ազդեցության տիրույթից դուրս արդյունքներ: Չնայած, չի կարելի բացառել նաև այն տարբերակը, որ զուտ սպասողական կեցվածք են վերցրել: Հիմնականը. թե տերություններից որ մեկը ինչ շահ ունի այս ամենից, կարելի է ենթադրություններ անել: Միակը, որի շահերը այս ամենի մեջ ոչ մի կերպ արտահայտված չեն, Հայաստանն է, Արցախը, հայությունը: Հնարավոր բան չէ, որ մեկը և՛ հայտարարի, թե՝ Արցախը ադրբեջանական է, և՛ Հայաստանի շահերը ներկայացնի, առավել ևս՝ դրանց հետամուտ լինի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 249 անգամ
Լրահոս
Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am