«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանի ղեկավարած Երկրապահ կամավորականների միությունը նախապատրաստվում է մեծ միջոցառման։ Այս տարի Երկրապահ կամավորականների միության կազմավորման 30-ամյակն է, որի կապակցությամբ տոնական միջոցառում կանցկացվի հուլիսի 23-ին՝ Մարզահամերգային համալիրում։ Չնայած Երկրապահի օրը Հայաստանում նշվում է մայիսի 8-ին, սակայն 1993 թվականի հուլիսի 23-ին է տեղի ունեցել Երկրապահների առաջին համագումարը, ու ստեղծվել է Երկրապահ կամավորականների միությունը։ Դրանից տարիներ անց ԱԺ-ում որոշում կայացվեց, որ մայիսի 8-ը նշվի որպես Երկրապահի տոն։
Միջոցառումը, ամենայն հավանականությամբ, լուսաբանման ենթակա չի լինի, կամ կհրավիրվեն ընտրյալ լրատվամիջոցներ։ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը երեկ հրաժարվեց մեր հարցերին պատասխանել, ասաց, թե հանձնաժողով է ձեւավորվել, որը զբաղվում է միջոցառման նախապատրաստական հարցերով եւ հանդես կգա հայտարարությամբ»:
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը
Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը