ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ում խոսել է Թուրքիայի կողմից Հայաստանի անօրինական շրջափակման մասին

 ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում փետրվարի 24-ին մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 50-ամյակին նվիրված նախարարական հանդիպմանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ` ելույթ ունենալով քննարկումների ժամանակ` Էդվարդ Նալբանդյանը նշել է.

«Շատ բան անհնարին է թվում, քանի դեռ այն չի իրականացվել». սրանք Նելսոն Մանդելայի խոսքերն են, մի մարդու, ով անհնարինն իրականություն դարձրեց: Անկախ այն հանգամանքից, թե որքան հավակնոտ և մարտահրավերներով լի խնդիր է մեր առջև դրված` մեր համադրված ջանքերը պետք է առաջնորդվեն միասնական հաստատակամությամբ առ այն, ինչը հիսուն տարի առաջ հիմք ծառայեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հիմնադրման համար՝ ապահովել առավել բարեկեցիկ կյանք բոլորի համար` առանց բացառության: Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ավելի քան 20-ամյա գործունեության ընթացքում իրականացվել են մի շարք համատեղ ծրագրեր այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարական կառավարումը, աղքատության կրճատումը, սահմանների համալիր կառավարումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը և աղետների ռիսկի նվազեցումը: Անցյալ տարի ՀՀ կառավարությունը և Միավորված ազգերի կազմակերպությունը ստորագրեցին ՄԱԿ-ի զարգացման աջակցության երրորդ ծրագիրը՝ ռազմավարական մի փաստաթուղթ, որն ուղորդելու է մեր համագործակցությունը 2016-2020թթ. ժամանակահատվածում՝ արտացոլելով Հայաստանի տեսլականը և հանձնառությունը` բարելավելու իր բնակչության կենսական պայմանները: Կարևոր է, որ ֆինանսական դժվարությունների հետ մեկտեղ մենք առավել ուշադրության արժանացնենք կայուն զարգացմանն ուղղված խոչընդոտները՝ փակ սահմաններ, շրջափակումներ, անտեղի խտրական առևտրային ռեժիմներ։ Սրա վառ օրինակներից է այն, որ Հայաստանի նկատմամբ կիրառվող անօրինական շրջափակման պատճառով չի գործում Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղին (Գյումրի-Կարս)՝ խոչընդոտ հանդիսանալով տարածաշրջանային կայուն զարգացմանը։ 2016 թվականը Կայուն զարգացման 2030թ. օրակարգի իրականացմանն անդրադառնալու առաջին տարին է: Նախագահելով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործադիր խորհրդում ՝ Հայաստանը տրամադրված է շարունակել համագործակցությունն այս կազմակերպության շրջանակներում՝ կայուն զարգացման նպատակների իրականացման և դրանց հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ»: Խոսելով կայուն զարգացումը վտանգող հակամարտությունների կանխարգելման մասին՝ Էդվարդ Նալբանդյանը շեշտել է. «Կասկածից վեր է, որ ՄԱԿ-ի կանոնադրությունում ամրագրված միջազգային հանձնառությունների լիակատար իրականացումը, հատկապես ինչ վերաբերում է պետությունների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը՝ հիմնված նաև ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի վրա, կարող է էականորեն նպաստել կանխարգելման ջանքերին: Պատմությունը մեզ սովորեցնում է, որ գոյություն ունի ուղիղ կապ մարդու իրավունքների իրացման կոպտագույն խախտումների և բռնություններով ուղեկցվող հակամարտությունների միջև: Սովորաբար, այն պետությունները, որոնք չեն հարգում ժողովուրդների ինքնորոշման հիմնարար իրավունքը, կոպտորեն ոտնահարում են ընդհանրապես մարդու իրավունքները: Ակներև է գլոբալ անվտանգության և զարգացման միջև կապը: Հակամարտությունները կարող են խոչընդոտել կայուն զարգացմանը: Սա է իրականությունը: Բայց գոյություն ունի նաև այլ իրականություն: Մի շարք ձգձգված կամ սառեցված հակամարտություններ կարող են տասնամյակներ տևել։ Մինչդեռ այդ տարածքներում բնակվող ժողովուրդների ձգտումները՝ հասնելու կայուն զարգացման նպատակներին նույնքան օրինական են, որքան այլոց համար: Որոշ տարածքների վերջնական իրավական կարգավիճակի հաստատման ձգձգումը, մասնավորապես, նրանց, որոնք բանակցությունների առարկա են հանդիսանում հակամարտության կարգավորման համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում, չպետք է օգտագործվեն որպես պատրվակ՝ ոտնահարելու այդ տարածքներում ապրող ժողովուրդների զարգացման օրինական իրավունքը: Ի վերջո, «Ոչ մեկին չանտեսելու» հանձնառությունը ենթադրում է ոչ թե բացառման պատճառաբանության արդարացում, այլ ներգրավման միջոցների ապահովում: Միջազգային հանրությունը պետք է ճանապարհներ գտնի՝ ապահովելու հակամարտության գոտիներում բնակվող ժողովուրդների ներգրավումը միջազգային համագործակցությանը՝ ուղղված կայուն զարգացման նպատակների իրագործմանը: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ինչպես նաև միջազգային այլ գործակալությունների և կազմակերպությունների գործողությունները չպետք է որևէ կերպ սահմանափակում ունենան հակամարտության գոտիներում բնակվող ժողովուրդների համար։ Կարևոր է հակամարտությունների հետևանքով առաջացած խոչընդոտները վերափոխել գործընկերության դրական օրակարգ ձևավորելու հնարավորության, այդ թվում՝ հակամարտության կողմերի միջև իրական վստահություն կառուցելու միջոցով: Բոլոր ժողովուրդներն ունեն անվտանգության և զարգացման համընդհանուր ձգտում: Հակամարտության կողմերի միջև ընդհանուր տնտեսական ծրագրերի իրագործումը կարող է հանգեցնել վստահության ամրապնդման ուղղությամբ առաջին քայլերին, ինչն առավել կարևոր է խաղաղության ընդհանուր տեսլականի ձևավորման տեսանկյունից»:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am