«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի գնահատմամբ՝ Թագուհի Թովմասյանին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշոնից հեռացնելու գործընթացը ՔՊ-ի հերթական ապօրինությունն է։
«Սա իշխանազավթման քայլերից մեկն է, ընդ որում՝ անհանդուրժողականության, ատելության, զրպարտանքի չափաբաժինների նորանոր ռեկորդներ սահմանելով։ Այն, ինչ հիմա անում են իրենք, ցույց է տալիս, որ այս մարդիկ իրականացնում են պարզագույն իշխանազավթում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Մինասյանի խոսքով՝ ընդդիմությունը նոր թեկնածու չի առաջադրի հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Ընդդիմադիր պատգամավորը աբսուրդ է որակում, երբ հանձնաժողովի նախագահի՝ ԱԺ խորհրդի նիստերին չմասնակցելը մեկնաբանվում է որպես հանձնաժողովի աշխատանքների տապալում։
Նա կարծում է, որ ՔՊ-ակաների «ախորժակը տանում է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը վերցնելը»։
«Կամ, կարծում եմ՝ մտածում են, որ լեզու ու ականջ կտրելու ցանկությունը կարող է ավելի արդյունավետ իրացվել, եթե իրենք լինեն հանձնաժողվի նախագահը», - նշեց Արծվիկ Մինասյանը։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը