Առաջիկայում Բրյուսելում սպասվում է Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև հանդիպումը

«Փաստ» օրաթերթը գրում է․ Չնայած անընդհատ խոսվում է բանակցային հարթակում ինչ-որ առաջընթացների մասին, այնուամենայնիվ, նշմարվում է, որ բանակցային սեղանի վրա դեռևս կոնկրետ համաձայնություն չկա, որը կարող է հիմք դառնալ հաշտության պայմանագրի ստորագրման համար։ Իսկ առաջիկայում Բրյուսելում սպասվում է Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև հանդիպումը, որի հետ, փորձագետների համոզմամբ, մեծ հույսեր չպետք է կապել, քանի որ Ադրբեջանը ոչ թե փորձում է փոխհամաձայնության գալ, այլ բանակցություններն օգտագործում է միայն իր պայմանները հայկական կողմին պարտադրելու համար։

Մյուս կողմից էլ՝ Բաքուն փորձում է Արցախում բնակչության գոյատևման համար անհամատեղելի պայմաններ ստեղծել՝ անջատելով գազամատակարարումը, էլեկտրաէներգիան և խոչընդոտելով կենսական ապրանքների փոխադրումը դեպի Արցախ։ Փաստացի Ադրբեջանին հաջողվում է դեռևս անպատիժ կերպով շարունակել իր հանցագործ գործելակերպը։ Ինչ վերաբերում է միջազգային իրավիճակին, ապա պետք է նկատի ունենալ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներկայացուցիչ Ֆրանսիան դուրս է մնացել միջնորդի առաքելությունը ստանձնելու իր դերակատարությունից, քանի որ Բաքուն դեմ է դրան։ Ուստի, եթե Փարիզը հստակ դիրքորոշում չարտահայտի, ապա չի կարողանա ազդեցություն ունենալ տարածաշրջանում։

Ավելին, Ալիևը, հետևելով Էրդողանի օրինակին, մեղադրում է Ֆրանսիային գաղութային անցյալի համար ու Չմիավորման երկրների շարժման հարթակն օգտագործում է այդ նպատակի համար։ Իրականում խնդիրն ավելի լայն կոնտեքստ ունի ու տեղավորվում է Ֆրանսիայի ու Ադրբեջանի մեծ եղբայր Թուրքիայի հակասությունների տիրույթում, որն սկսվում է Աֆրիկայում ֆրանսիական նախկին գաղութներ Թուրքիայի մուտք գործելու փորձերից, Միջերկրական ծովի արևել յան հատվածի հետ կապված շահերի բախումից, Ֆրանսիայի մահմեդականներին հրահրելու թուրքական փորձերից և ավարտվում Ֆրանսիային Հարավային Կովկասում դերակատարություն ունենալուց դուրս մղելու Թուրքիայի փորձերով։ Ուստի, պատահական չէ, որ արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, որ Ֆրանսիան պատրաստվում է սպառազինություն մատակարարել ՀՀ-ին, ու այդ նպատակի համար է, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը ռազմական կցորդ է նշանակվել։

Բայց, ի տարբերություն Ֆրանսիայի, որն ընդհանրապես ադրբեջանական գազի ու նավթի կարիքը չունի, ԵՄ-ն առավել մեղմ դիրքորոշում ունի Ադրբեջանի նկատմամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՄ մի շարք երկրներ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ֆոնին ադրբեջանական նավթ ու գազ են ստանում։ Դրա համար էլ Բաքուն Բրյուսելի միջնորդական ջանքերի հետ կապված խնդիր չի տեսնում։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի դիրքորոշմանը, ապա Վաշինգտոնին ամենաշատը հետաքրքրում է Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու հարցը։ Փաստացի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի՝ Արցախի ապագայի հետ կապված հայտարարությունը վկայությունն է այն բանի, որ Վաշինգտոնը կողմնակից է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, քանի որ եթե Արցախը որևէ կարգավիճակ ունենա, ապա Ռուսաստանի գործոնը կուժեղանա, հատկապես այն պայմաններում, երբ ՌԴ խաղաղապահների վրա է դրված Արցախի բնակչության պաշտպանության խնդիրը։

Մյուս կողմից էլ՝ ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանին, որպեսզի այն ավելացնի էներգակիրների մատակարարումը դեպի ԵՄ երկրներ՝ ՌԴ-ի էներգետիկ պաշարների մատակարարմանը այլընտրանք ստեղծելու նպատակով։ Բացի այդ, ԱՄՆ-ը շարունակում է ռազմական օգնություն ցույց տալ Ադրբեջանին ընդդեմ Իրանի, հատկապես այն պայմաններում, երբ իրանա-ադրբեջանական հարաբերությունները հիմնականում լարված բնութ են կրում։ Թերևս դիմադրության չհանդիպելու հանգամանքով է պայմանավորված, որ Ադրբեջանն ինչպես ցանկանում, այնպես էլ խախտում է մարդու իրավունքները և արցախահայության նկատմամբ իրագործում կոնկրետ հանցագործություններ։ Իսկ մարդու իրավունքների ու ժողովրդավարության մասին ճառեր ասող Արևմուտքի մտքով որևէ կերպ չի անցնում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել։ Իսկ ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրին՝ ՌԴ-ին, ապա պարզ է, որ Ուկրաինայում ընթացող պատերազմի ֆոնին Հարավային Կովկասում առկա դասավորության պայմաններում Մոսկվայի դիրքերն էականորեն թուլացել են։

Իսկ դրա փոխարեն մեծացել է թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցությունը։ Դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանն արդեն փորձում է կոնկրետ պայմաններ թելադրել ռուսական կողմին։ Բաքուն ոչ միայն անտեսում է Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ Մոսկվայից հնչող կոչերը, այլև պահանջում է, որ ռուս խաղաղապահները Արցախ գնան ոչ թե Լաչինի միջանցքով, այլ Ադրբեջանի տարածքով։ Պարզ է, որ ՌԴ-ի ու Թուրքիայի շահերը Ուկրաինայից, Սիրիայից մինչև Հարավային Կովկաս հակասում են միմյանց։ Ու պատահական չէ, որ Թուրքիան, խախտելով ռուսական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը, «Ազովի» հրամանատարներին հանձնեց Ուկրաինային։ Եթե ՌԴ-ն Թուրքիայի հետ որոշակի պայմանավորվածություններ է ձեռք բերել նաև հայ-ադրբեջանական հակամարտության մասով, ապա Անկարան հակված է խախտելու այդ պայմանավորվածությունները հատկապես այն ժամանակ, երբ ուկրաինական ճակատում Ռուսաստանն անհաջողություն կրի։

Թուրքիային հաջողվում է Ադրբեջանին վերածել իրենից կախյալ պետության ու էականորեն ուժեղացնել իր դիրքերը։ Թուրքական հաջորդ թիրախը Հայաստանն է։ ՌԴ-ից հայտարարություններ են հնչում, թե իրենք մտադիր չեն հեռանալ Հարավային Կովկասից, բայց եթե Մոսկվան վճռական է այս հարցում, ապա այլ ելք չկա, քան դաշնակից Հայաստանին աջակցելն է։ Բայց այդ աջակցելու պահը չպետք է շատ ուշացնել, քանի որ եթե հայկական կողմի դիրքերն անընդհատ թուլանան, ու ՀՀ-ն ընկնի Թուրքիայի ազդեցության տակ, ապա ՌԴ-ն կկորցնի տարածաշրջանում դիրքերը պահպանելու հնարավորությունը։ Ստացվում է, որ Հայաստանին աջակցելու հարցում Ֆրանսիան ու ՌԴ-ն նույնիսկ ընդհանուր շահեր ունեն (գումարած՝ Իրանը), մնում է, որ հայկական կողմը այս իրողություններն իր օգտին ծառայեցնի ու անձնատուր չլինի թուրք-ադրբեջանական պահանջներին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 172 անգամ
Լրահոս
Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Առանց կարմիր գծի նոր իշխանությունը դառնում է նոր խնդիր․ Հակոբ Բադալյան Քրեական և համայնքային ոստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդուն Շատ ցավալի էր, արժանի չէինք պարտության․ Մելիքյան Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Արևմուտքը կանաչ լույս է վառում Ձերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկը Պետք է քննարկվի ադրբեջանցու փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛. Արագածոտնի թեմ Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում է #ՀԻՄԱ․ Դիվերսիոն ներթափանցում՝ «արյ*նալի պատերազմից առա՞ջ». Շահինյանը՝ Շաքի ներթափանցման մասին (video) Սահմռկեցուցիչ մանրամասներ․ Սիսիանում մարդիկ սարսափած են (video) #ՀԻՄԱ․ «Ադրբեջանը մի քանի օպերացիայով փուռը տվեց Նիկոլին». Հովհաննես Իշխանյան (video) Կոնկրետ քայլեր կան․․․ հեռացնելու ենք սրանց․ Սամվել Կարապետյանը փակագծեր բացեց (video) Հենց հիմա լցվեք անձնագրայիններ․․․ խայտառակություն, անձնագրերը դառնում են 30 հազար դրամ․ Ստեփանյան (video) Արյ*նը հենց այնպես չի թափվել, դուք հասկանու՞մ եք․․․ Աշոտ Երկաթ (video) Արծվանիկի պոչամբարի պատվարը կառուցվելու է նոր մեթոդով (video) Փաշինյանը կոնկրետ իմացել է ադրբեջանցու դիվերսիայի մասին․ «խիարը թարս աճեց»․ Ռոբերտ Մարգարյան (video) «Վազգենը խելագարված ասեց՝ էս երեխուն ու՞ր ես տանում, կսպանեն»․ Աշոտ Երկաթի հուշերը (video) Ոչ մի քրգործ չի կոտրի վանաձորցիների կամքը․«Հայաստան» դաշինքը սա որակում է որպես քաղաքական հետապնդում Տավուշում ուսուցիչը տետրով հարվածել է աշակերտին, ապտակել ու հրել, փոխտնօրենը՝ անկյուն է կանգնեցրել Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի Թափթփուկներին մի տեղ է սպասվում․ Սամվել Կարապետյանն՝ իր ամենամեծ բացթողման մասին (video) «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ.ի՞նչ է կատարվում ՀՀ-ում․«Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am