Մահացած զինծառայողի քույրը հերքում է, որ իր եղբայրը ինքնասպանություն է գործել․ մանրամասներ (video)

Այս տարվա փետրվարի 19-ին դիրքերում մահացած շարքային Հայկ Պետրոսյանի ընտանիքում չեն հավատում ինքնասպանության վարկածին։ Հայկի Քույրը այսօր՝ հուլիսի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ Հայկը հավասարակշռված, ուժեղ կամքի տեր և այնպիսի բնավորության տեր անձնավորություն, որը չէր կարող նման քայլի դիմել։

«Դեպքը տեղի է ունեցել 2022-ի փետրվարի 19-in, ժամը 12.45-ին: Արդեն իսկ կասկածելի բաներ կար այս հարցում, որովհետեւ ես վերջինն եմ խոսել Հայկի հետ, ժամը 12.10-12.15-ի սահմաններում, եւ Հայկը իհարկե կոտրված էր, ըստ ձայնի, բայց այն կարգի կոտրված չէր, որ գնար ինքնասպանության: Ինչպես հասկացա իր ձայնից, Հայկն ինձ ասելու բան ուներ, ասաց՝ ես կզանգեմ ու քեզ կպատմեմ: Դա արդեն իսկ կասկածելի է, որովհետեւ այն մարդը, որ գնում է ինքնասպանության, ինչու պետք է զանգի քրոջն ու պատմի ինչ-որ բան:

Ես աշխատանքի եմ եղել, դեպքի մասին իմացել եմ, երբ եկել եմ տուն ու ականատես եղել շատ ահավոր տեսարանի, երբ մայրս ու հայրս խելագարության աստիճանի էին հասել»,-ասաց Հայկ Պետրոսյանի քույրը՝ Իրինա Պետրոսյանը:

Նրա խոսքով, Հայկին ճանաչելով բոլորի համար էր շոկային այն, որ Հայկի պես մարդը կարող է գնալ ինքնասպանության, քանի որ նա չափից դուրս հավասարակշռված ու խելացի անձնավորություն էր. «Հայկի դեմքի հատվածում վնասվածքներ կային, եթե չեմ սխալվում քթարմատի շրջանում, քունքին, ճակատին: Հայկի հասակը 1,96 մետր է, ընկնելու հետեւանքով նման վնասվածք ստանալը շատ կասկածելի է ինձ համար, որովհետեւ շատ թիկնեղ ու ամուր կազմվածքով էր: Իսկ հոգեբանորեն էլ այնքան թույլ չէր, որ գնար նման քայլի»,-ասաց Իրինի Պետրոսյանը:

Քույրը նաեւ պատմեց, որ երկրորդ անգամ պետք է բարձրանար դիրքեր. «Ասաց՝ ինչքան հասկացա, մեր զորամասի տղաները ամենալավն են: Ասաց՝ չի կարող խնդիր լինել, նույնիսկ որոշել ենք լողանալու տեղ սարքել, որ էնտեղ մաքուր լինենք: Իսկ այդ օրը ձայնից հասկացա, որ ինչ-որ խնդիրներ կան: Ասացի՝ ինձ ասա, կփորձենք լուծել, ասաց՝ կարեւորը խաղաղ է, իկ ուրիշ խնդիրներ չկան»:

Նշենք, որ Հայկ Պետրոսյանի մահվան դեպքով ազատազրկվել են համածառայակիցները՝ դիրքի ավագի օգնականը՝ շարքային զինծառայող, և դիրքի պատասխանատուն՝ պայմանագրային զինծառայող։ ՔԿ-ն փոխանցում է, որ նրանք ձերբակալվել են զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի, զինծառայողին վիրավորանք հասցնելու մեջ անմիջական ծագած կասկածանքի հիմքով։

Տեղեկություններ կան, որ այս գործով հարցաքննված չորս զինծառայողներ նշել են իրենց նկատմամբ կատարված բռնությունների ու ծաղրանքերի մասին։ Մասնավորապես, երբ զինվորն առաջաին անգամ դիրքեր է բարձրացել նրան ստիպել են կանոնադրությամբ չնախատեսված արարողակարգեր իրականացնել՝ երդմնակալության նման, որոնք էլ նկարահանվել են։ Ուշագրավ է, անազատության մեջ հայտնված զինծառայողներից մեկի հեռախոսը Հայկի հետ կատարված դեպքից հետո «կորել է»։

դիտվել է 525 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am