«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վերջին ամիսներին ընթացող 2 քաղաքական դատավարությունների պատասխանատվությունը՝ «Սասնա ծռերի» և Ժիրայր Սեֆիլյանի գործերով, դրված է Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի վրա։
Նա համակարգի «վետերաններից» է և քաղաքական դատավարություններ վարելիս արդարացրել է իշխանության հույսերը։ Այժմ նա առցանց ռեժիմով ցուցումներ է տալիս դատավորներին։ Եվ եթե Սեֆիլյանի գործը քննող Տաթեւիկ Գրիգորյանից դժգոհ չէ, հատկապես, որ նա մինչև դատավոր դառնալն իր օգնականն է եղել, ապա Արտուշ Գաբրիելյանից դժգոհ են, ուստի հնարավոր է նրան փոխարինեն։ Դատական վերնախավը քննարկում է «ծռերի» գործը կիսելու տարբերակը՝ մի մասը կքննվի էրեբունու դատարանում, մյուսը՝ Շենգավիթում:
Դա կպատճառաբանեն դատավորների ծանրաբեռնվածությամբ, Կենտրոնի դատավոր Մեսրոպ Մակյանին կգործուղեն Էրեբունու դատարան։ Մի դատավորի էլ Շիրակի մարզից կգործուղեն՝ «ծռերի» գործը քննելու»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը