Մահաբեր «խաղալիքն» արգելված է, բայց ոմանց կարելի է «զգույշ» կիրառել. Երրորդ համաշխարհայինի հիմքը կա

Երրորդ համաշխարհային պատերազմի բռնկման բոլոր հիմքերն արդեն, կարծես, ստեղծված են: Արևմուտքը ամբողջությամբ ընդդեմ Ռուսաստանի իր քայլերով` ապացուցում է, որ հրահրում է այդ պատերազմը:

Երկակի ստանդարտների կիրառման ամենաակնառու ամենացայտուն օրինակը դա այն մեղադրանքներն էին, որոնք թափվում էին Ռուսաստանի գլխին` Սիրիայում կիրառվող զենքերի համար: Ահա տարիներ անց, Միացյալ Նահանգները հրապարակավ հայտարարեց, որ Ուկրաինային կտրամադրի արգելված զենք...

Ինչո՞ւմ էր մեղադրում Արևմուտքը Ռուսաստանին` 7-8 տարի առաջ

2015թ. դեկտեմբերին Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Ռուսաստանին մեղադրեց Սիրիայում արգելված զենք` կասետային ռումբեր օգտագործելու համար։

Ըստ իրավապաշտպան կազմակերպության, 2015թ-ի սեպտեմբերից, երբ ռուսները սկսել են Սիրիայում իրենց օդային արշավը, ինը բնակավայրերում արձանագրվել էր այդ զենքի կիրառման առնվազն 20 դեպք։ Տարիներ առաջ նրանք հայտարարում էին` երկու անգամ ռուսները կասետային ռումբեր են նետել տեղահանվածների ճամբարների վրա։ Այդ զենքով ռմբահարվել են բացառապես Սիրիայի ընդդիմադիր ուժերի հսկողության տակ գտնվող տարածքները։ Ըստ HRW-ի՝ հրապարակած հայտարարության, այդ զինատեսակը կիրառում են ոչ միայն ռուսները, այլև Բաշար ալ-Ասադի բանակը։ «Քանի դեռ կասետային ռումբերով խաղաղ բնակիչներ են սպանվում, այդ զենքը չօգտագործելու մասին Սիրիայի իշխանության խոստումները դատարկ խոսքեր են», - ասել էր Human Rights Watch-ի արտակարգ իրավիճակների բաժնի փոխտնօրեն Օլե Սոլվանգը։

Ի՞նչ է իրենից ներկայացնում կասետային ռումբը

Կասետային ռումբը հրեշավոր զենք է, այն արտաքինից սովորական ռումբ կամ հրթիռի մարտագլխիկ հիշեցնող բարակ պատերով պատյան է, որում տեղադրվում են տասնյակ փոքրիկ ռումբեր կամ ականներ։ Հրթիռով արձակված կամ օդանավից նետված պատյանի պատերը որոշակի բարձրության վրա պայթում են, և մեծ տարածքի վրա վայր են ընկնում տասնյակ փոքրիկ ականներ․ դրանք կարող են լիցքավորված լինել թե՛ սովորական պայթուցիկով, թե՛ քիմիական նյութով։ Փոքր ռումբերը տասնամյակներ առաջ ունեին տեխնիկական թերություն` հաճախ չէին պայթում, ինչի արդյունքում ռմբահարված տարածքը փաստորեն ականապատվում էր։

Ի դեպ, այդ վտանգի մասին զինվորներին նախազգուշացնելու համար ամերիկացիները ժամանակին ականները ներկում էին վառ գույներով։ Դա էլ մի ուրիշ պատուհաս էր․ այդ տարածքներում բնակվող երեխաների ուշադրությունը գրավում էին խաղալիքի նման գույնզգույն փոքրիկ գնդակները, մանուկները զոհվում կամ հաշմանդամ էին դառնում։

Հետագայում կասետային ռումբը կատարելագործեցին: Հիմա արդեն ականների չպայթելու հավանականությունը գրեթե բացառվում է։ Եվ այնուամենայնիվ դա համարվում է «ոչ հումանիստական զենք»։

Կասետային ռումբերի դեմ տարիներ տևած միջազգային արշավի արդյունքում 2010թ. օգոստոսի 1-ին ստորագրվել է «Կասետային զենքի արգելման» պայմանագիր։ Դեռ 2015-ին դրան միացել էին 118 պետություն, բայց այդ ցանկում չկան կասետային զենքի խոշոր արտադրողները` Ամերիկան, Ռուսաստանը, Չինաստանը: Պայմանագիրը մերժել են ևս մի քանի երկրներ, այդ թվում Իսրայելը և Սիրիան։

Այժմ պայմանագիրը ստորագրողների թիվը` 123 երկրներ, սակայն միայն 110-ն են վավերացրել: Եվրոպական երկրներից այդ փաստաթուղթը չեն ստորագրել Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Հունաստանը, Վրաստանը, Լատվիան, Լեհաստանը, Ռուսաստանը, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան, Ուկրաինան, Ֆինլանդիան և Էստոնիան։

Կասետային զինամթերքը մարտագլխիկ է, ռումբ կամ հրետանային արկ, որը լիցքավորված է տարատեսակ պայթուցիկներով: Հայտնի է, որ կասետային զենքի օգտագործմամբ հատկապես բնակեցված վայրերում, անտեսվում է քաղաքացիական անձանց անվտանգությունը։ Կասետային զենքը երբեք չպետք է որևէ մեկի կողմից օգտագործվի ոչ մի պարագայում, առավել ևս քաղաքներում, քաղաքացիական անձանց` կանխատեսելի ու անընդունելի վնասներ հասցնելու պատճառով։

Զելենսկին զինամթերք խնդրեց ու ստացավ մահաբեր «խաղալիքը»

Անցյալ շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնեց Ստամբուլ՝ բանակցեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Այցը կատարվեց Էրդողանի հրավերով։ Սա Զելենսկու առաջին այցն էր Թուրքիա պատերազմի սկզբից ի վեր։

Վլադիմիր Զելենսկին Ստամբուլ մեկնեց Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի մի քանի երկրներ կատարած անսպասելի այցերից հետո։ Նա իր հանդիպումներում զենք-զինամթերք խնդրեց Ռուսաստանի ագրեսիային դիմակայելու համար, ինչպես նաև աջակցություն ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Նա ցանկանում է, որ Ուկրաինան կառույցին անդամակցելու պաշտոնական հրավեր ստանա Լիտվայում հուլիսի 11-12-ը կայանալիք գագաթնաժողովին։

Պրահայում Չեխայի վարչապետ Պետեր Ֆիալան երկկողմ հանդիպմանը հաջորդած մամուլի համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Ուկրաինայի ապագան Եվրամիությունում և Հյուսիսատլանտյան դաշինքում է։ Նա հայտնեց՝ Չեխիան մարտական ուղղաթիռներ կտրամադրի Ուկրաինային։ Զելենսկին նշել է, որ առանց հեռահար զենքի դժվար է ոչ միայն հարձակողական, այլ նաև պաշտպանական գործողություններ իրականացնել։ Չեխիայի նախագահի հետ հանդիպմանը Ուկրաինայի առաջնորդն ասել է, որ ցանկանում է ՆԱՏՕ-ին անդամակցելու հստակ ազդանշաններ տեսնել։ Պետեր Պավելի խոսքով՝ բացարձակապես հստակ է, որ Չեխիայի շահերից է բխում, որ Ուկրաինան պատերազմն ավարտվելուն պես պետք է ռազմական դաշինքին անդամակցելու բանակցություններ սկսի։

Մինչդեռ կառույցի մեկ այլ անդամ Բուլղարիան, որտեղ Զելենսկին օրեր առաջ ևս բանակցություններ վարեց, ավելի վաղ Կիևին զենք տրամադրելու հարցում զգուշություն էր ցուցաբերում՝ պատճառաբանելով սեփական անվտանգության ապահովումը։ Սակայն, Բուլղարիայի նոր իշխանությունները ձևավորվելուց ընդամենը երկու շաբաթ անց հավանություն են տվել ռազմական օգնություն տրամադրելու փաթեթին։ Զելենսկին ստացել է վարչապետի աջակցությունը՝ արևմտյան կառույցներին, մասնավորապես ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին ինտեգրվելու համար։ Նրանք հռչակագիր են ստորագրել։ Զելենսկին մեկնել է Սլովակիա։ Այս մասին նախապես չէր հայտարարվել։ Ապա կկայանա այցը Թուրքիա։

ԱՄՆ պաշտպանության նախարարի զրուցը ուկրաինացի պաշտոնակցի հետ

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հուլիսի 6-ին հեռախոսազրուց է ունեցել ուկրաինացի պաշտոնակից Օլեքսի Ռեզնիկովի հետ: Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը հայտնեց, որ զրույցը տեղի է ունեցել Լիտվայի մայրաքաղաքում կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովից օրեր առաջ և զինամթերքի մասին ուրբաթ օրը սպասվելիք քաղաքական կարևոր հայտարարությանն ընդառաջ:

Ռայդերը հավելել է, որ Օսթինի և Ռեզնիկովի զրույցի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ավելի ուշ կհրապարակվեն: Այդ օրը Ռայդերը չէր հաստատել Կիևին կասետային զինամթերք փոխանցելու մասին տեղեկությունը: «Դրա մասին հիմա ասելիք չունեմ», - նշել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը:

The New York Times-ը հայտնեց՝ Վաշինգտոնը պատրաստ է կասետային զինամթերք տրամադրել Կիևին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստ է Ուկրաինային տրամադրել կասետային զինամթերք, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդեց New York Times-ը հենց հուլիսի 6-ին: Տեղեկատվության համաձայն, նախաձեռնությանը հավանություն է տվել Սպիտակ տան մի բարձրաստիճան պաշտոնյա:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին ԱՄՆ պաշտպանության նախարար Լոյդ Օսթինի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնական Լաուրա Կուպերը հայտնել է, որ կասետային զինամթերքը կարող է ազդել ռազմի դաշտում իրավիճակի վրա և նպաստել ուկրաինական բանակի առաջխաղացմանը հատկապես ռուսների կողմից գերամրացված պաշտպանական դիրքերի ուղղությամբ:

2 օր անց Վաշինգտոնը հաստատեց, որ կասետային զինամթերք է փոխանցում Կիևին

Հուլիս 8-ին Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Կոլին Քոլը հաստատեց, որ ռազմական օգնության նոր փաթեթով Ուկրաինան կստանա նաև կասետային զինամթերք: «800 միլիոն դոլարի փաթեթը ներառում է 155 միլիմետր տրամաչափի հրետանային արկեր, դրանց թվում կա նան կասետային զինամթերք: Միացյալ Նահանգներն ունի հարյուր հազարավոր նմանօրինակ զինամթերք, բայց մենք չենք հրապարակի Ուկրաինային տրամադրվող արկերի թիվը, որ տեղեկատվություն չտանք Ռուսաստանին»,- ասել է Քոլը:

Նրա խոսքով` այդ զինամթերքն Ուկրաինան կստանա հիմա իրականացվող հակագրոհի ընթացքում: Փորձագետների կարծիքով` կասետային զինամթերքը կարող է որոշակի առավելություն տալ ուկրաինացիներին ռուսների ամուր պաշտպանական դիրքերը ճեղքելու հարցում:

Ուկրաինայի ՊՆ-ն հայտնեց, թե որ դեպքում կօգտագործի կասետային զինամթերք
Նույն օրը Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտնեց, թե որ դեպքում Ուկրաինան կօգտագործի կասետային զինամթերք։ «Թվիթեր»-ի իր էջում նախարարը գրել է, որ Ուկրաինան կասետային զինամթերքով չի հարձակվի ՌԴ-ի վրա։

«Դրանք կօգտագործվեն միայն Ուկրաինայի տարածքների դեօկուպացիայի համար։ Կասետային զինամթերքը կօգտագործվի միայն օկուպանտների կուտակման և հակառակորդի սահմանները ճեղքելու վայրերում ՝ ուկրաինացի զինվորականների կյանքի համար նվազագույն ռիսկերով։ Արվարձաններում և քաղաքներում զենքի այս տեսակը չի օգտագործվի»,- ասել է Ռեզնիկովը՝ հավելելով, որ խիստ հաշվառում կիրականացվի այդ զինամթերքը օգտագործելու դեպքում։

Մահաբեր «խաղալիքը» կօգտագործվի ծայրահեղ զգուշությամբ

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարելու մասին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Երեկ արդեն Սպիտակ տունը ցնցող հայտարարությամբ հանդես եկավ. Կասետային զինամթերքը կօգտագործվի ծայրահեղ զգուշությամբ, հատկապես խաղաղ բնակչության համար ռիսկերը նվազագույնի հասցնելու համար: Նկատենք, որ ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ ԱՄՆ-ն ընդունում է, որ կասետային զինամթերքի օգտագործումը Ուկրաինայում վտանգ է ներկայացնում խաղաղ բնակչության համար:

«Ծերուկն անտանելի է դառնում»

Մոսկվայի արձագանքն իհարկե չուշացավ: Ռուսաստանից ահազանգում են, որ Ուկրաինային կասետային ռումբերի տրամադրումը մոտեցնում է 3-րդ համաշխարհային պատերազմը:

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի հարցում իր քաղաքականությամբ մոտեցնում է երրորդ համաշխարհային պատերազմը։ Նա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին անվանել է «քնկոտ ծերունի» և ասել, որ նա «չափազանց վտանգավոր ձգձգվող հակամարտություն է սանձազերծել Ռուսաստանի Դաշնության հետ», որի պատճառով` Ուկրաինայի իշխանությունները «ոչնչացնում են իրենց երկրի մնացորդները»։

«Այժմ, սպառելով բոլոր ռեսուրսները, նա խոստանում է կլաստերային մեղադրանքներ և կրկին կոչ է անում Կիևում նեոնացիստներին ՆԱՏՕ-ի հեռանկարով, որի իրականացումը նշանակում է 3-րդ համաշխարհային պատերազմ», - կարծում է Անվտանգության խորհրդի փոխնախագահը։

Մոսկվայի կոշտ արձագանքը

Կիևի ռեժիմին կասետային զինամթերք մատակարարելու մասին Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշումը Ուկրաինայում հակամարտությունը երկարացնելուն ուղղված ագրեսիվ կուրսի դրսևորում է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ Վաշինգտոնը, կասետային զինամթերք մատակարարելով Ուկրաինային, «իրականում մեղսակից կլինի տարածքը ականապատելու գործում և լիովին կիսելու է պայթյուններից զոհերի համար պատասխանատվությունը, այդ թվում՝ ռուս և ուկրաինացի երեխաների»։

Իսպանիան դեմ է ԱՄՆ-ի որոշմանը

Իսպանիայի պաշտպանության նախարարը դատապարտել է Ուկրաինա կասետային զինամթերք ուղարկելու ԱՄՆ որոշումը։ «Իսպանիան չի կիսում այս որոշումը... Մենք դեմ ենք կասետային զինամթերք ուղարկելուն... Սա ՆԱՏՕ-ի որոշումը չէ», - ասել է Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը: Նա նաև հավելել է, որ Մադրիդը ելնում է «Ուկրաինայի հանդեպ ունեցած ամուր պարտավորություններից», սակայն շարունակում է հավատարիմ մնալ այն դիրքորոշմանը, որ կան զենքի և զինամթերքի տեսակներ, որոնք ոչ մի դեպքում չեն կարող փոխանցվել։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2256 անգամ
Լրահոս
Հատուկ ռազմական գործողության բոլոր խնդիրները կլուծվեն․ Պուտին «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին Բռնցքամարտիկ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը ևս միացավ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին Արցախի պատանդների ազատ արձակման ուղղությամբ արդյունք չլինելու գլխավոր գործոնը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն է. Արտակ Բեգլարյան Սիրելի արցախցիներ, զգույշ եղեք, փորձում են ձեզ համախմբել մի կնոջ շուրջ, որն իշխանության օրակարգերն է սպասարկել ու սպասարկում. Նարինե Գաբրիելյան Ոսկե հոսքեր. Հայաստանից միլիարդավոր դոլարների ռուսական ոսկի է արտահանվում․ Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Նիկոլն անցել է գործի, «կացինն» է հանել 10 տարի առաջ այս օրը ՊԲ հատուկ ջոկատը շփման գծի չեզոք գոտուց դուրս բերեց 3 օդաչուների դիեր. Տիգրան Աբրահամյան «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան Թրամփն ու Պուտինը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ Նիկոլը շատ «զգայուն» է, արագ արձագանքում է արտաքին աղմուկին, բայց կայուն որոշումներ չի կայացնում ՀՀ ԱԳՆ կայքից հեռացվել է 44-օրյա պատերազմին առնչվող բաժինը «Զանգեզուրի միջանցքն» ավելի իրական է, քան Փաշինյանի ցանկացած խոստում «Այս օրով ինձ մնում է միայն համբուրել որդուս սառը նկարը»․ հերոսի մոր գրառումը «Նիկոլի ծառա»-ներ պաստառներ՝ Երևանի տարբեր փողոցներում Ադրբեջանի դեմ ՀՀ–ի արդեն իսկ ներկայացրած հայցերից հրաժարումը կլինի պետական դավաճանություն․ Արմեն Այվազյան Վոլոդին. Ռուսաստանը պատերազում է ՆԱՏՕ-ի դեմ ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են Նրանց թվում էր, թե փողոցից հավաքվող անկենսագիր ու անգաղափար հատվածը իր համար բերելու է "երջանիկ ապագա և անհոգ կյանք". Արտակ Զաքարյան Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան Ադրբեջանական «SOCAR»–ը վաճառում է Թուրքիայում իր բիզնեսի մի մասը Գարո Փայլանը երազում է վայելել կյանքը Բաքվում, իսկ ադրբեջանցիներն իրենց ամառային հանգիստն անցկացնեն Սևանա լճում Արփի Դավոյանը նոր պաշտոն կստանա
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am