ConIFA․ Աբխազիա - Արցախ խաղը պաշտոնապես հետաձգվել է

Աբխազիա - Արցախ խաղը պաշտոնապես հետաձգվել է: Արցախի ֆուտբոլի ֆեդերացիան ConIFA-ից ստացել է հետաձգելու որոշման գրավոր պատասխանը եւ թույլ տվել մինչեւ 2023 թվականի հոկտեմբերի 30-ը անցկացնել հանդիպումը որեւէ դրական տեղաշարժ Արցախում ունենալու դեպքում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրուցում Արցախից ասաց Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Մհեր Ավանեսյանը:

Արցախի ֆուտբոլի ֆեդերացիան նամակով դիմել էր ConIFA-ին եւ Աբխազիայի ֆեդերացիային՝ հուլիսի 10-ին D խմբի Աբխազիա - Արցախ հանդիպմումը հետաձգելու խնդրանքով, քանի որ հայտնի պատճառներով Արցախի հավաքականը նշանակված օր չէր կարող մասնակցել:

Օրերս ConIFA-ն պատասխանել է Արցախի ֆեդերացիային՝ թույլ տալով հետաձգել հանդիպումը:

«Ադրբեջանի կողմից Արցախի ճանապարհի արգելափակման եւ անկայուն իրավիճակով պայմանավորված, ConIFA-2024 աշխարհի առաջնության ընտրական փուլի D խմբի հուլիսի 10-ի Աբխազիա - Արցախ հանդիումը պաշտոնապես հետաձգված է: ConIFA-ի եվրոպական մասնաճյուղի նախագահ Ալբերտո Ռիսկիոյից պատասխան նամակ ենք ստացել, որտեղ ասվում է, որ խաղը հասկանալի պատճառներով հետաձգվում է:

ConIFA-ն մեզ թույլ է տալիս մինչեւ հոկտեմբերի 30-նն անցկացնել հանդիպումը, Արցախում ցանկացած դրական տեղաշարժի դեպքում նշանակել օր: Ուրախ ենք, որ խաղը հետաձգված է, այս պարագայում որեւէ արդյունք չի գրանցվում: Ըստ ConIFA-ի, խաղը կարող է տեղի ունենալ մինչեւ իրենց նշանակված օրը:

Այս պարագայում, թե որտեղ տեղի կունենա D խմբի հանդիպումը, հայտնի չէ: Հստակ նշված չէ, որ այն պետք է անցկացվի Սուխումիում: Կարող է նաեւ այլ վայրում լինել, շատ ավելի լավ կլինի, որ մինչ այդ ամեն ինչ կարգավորված լինի Արցախում եւ խաղն անցկացնենք մեզ մոտ:

Հավաքականն այժմ շարունակում է բնականոն հունով մարզումները»,- ասաց Մհեր Ավանեսյանը:

Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ConIFA) աշխարհի առաջնության եվրոպական գոտու D խմբի Աբխազիա - Արցախ ընտրական հանդիպումը նախատեսված էր հուլիսի 10-ին Սուխումի «Դինամո» ստադիոնում:

Լուսինե Շահբազյան

դիտվել է 347 անգամ
Լրահոս
Արցախն ընկել է մեկ մարդու տիեզերական դավաճանության հետևանքով, ու այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է Ջրհեղեղից երեքուկես ամիս անց Դիլիջանի համայնքապետը և ավագանին որոշել են դրա հետևանքները վերացնել Վայոց ձորի մարզում ավտովթար է տեղի ունեցել. 4 վիրավոր կա Հայկական Արցախը ցեղասպանական գործողությամբ նախ հայաթափվեց, ապա սկսվեց հայկական ինքնության վերացումը Իբրահիմովիչը բանակցություններ է սկսել Միլանի հավանական նոր գլխավոր մարզչի հետ Բացվեց հերթական օվերտոնի պատուհանը․ մեզ համառորեն առաջարկում են դադարել լինել այն, ինչ ենք ԱԱԾ-ականները հայտնաբերել են քրեական ենթամշակույթով զբաղվող «Ջուգլիեցի Արտյոմին» Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել բարձրացնել պաշտպանության համար նախատեսված ծախսերը Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է․ ՔԿ Արցախի էթնիկ զտումը`հայաթափման ծրագիրը, կատարվեց միջազգային հանրության աչքի առաջ՝ առանց միջամտության Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի մասին հակասում են ողջախոհությանը․ Զախարովա Թուրք պրոֆեսորը պարզաբանել է, որ այբուբենի փոփոխություններ Թուրքիայում կամ Ադրբեջանում չեն լինի Լիբանանում ռացիաների զանգվածային պայթյունների զոհերի թիվը հասել է 25-ի Ադրբեջանն Արցախի հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտում է իրականցրել՝ մնալով անպատիժ. «Զովիգյան» հանրային գրասենյակ Փորձելու ենք մեր նպաստը բերել Հարավային Կովկասի դժվարին տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման գործում․ Միխայել Ռոթ Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին Իրավիճակը անընդհատ նոր փոփոխությունների է ենթարկվում․ Գարիկ Քեռյան Կարեն Անդրեասյանի շռայլ ժեստն ու թափանցիկ ակնարկը Տաթևիկ Գրիգորյանին. 168.am Հանրային Ռադիոյի պատերը պղծվել են երկու անգամ. Տիգրան Քոչարյան Հանրային ռադիոյի տնօրենը չի պատրաստվում հեռացնել Բաքվի ժամացույցը․ Mediahub.am Մեր կոչն է համայն հայությանը՝ այս պայքարում լինել հետևողական, վճռակամ ու վճռական․ ՀՅԴ Արմե՛ն, "Բաքու" և "Անկարա" ցուցանակները տար ննջասենյակիդ պատից կախի Մեզ շեղում են մտածելու ունակությունից․ մենք պարտվում ենք, որովհետև չգիտենք, թե ում դեմ պետք է պայքարենք․ Միքայել Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am