Ադրբեջանում հայ գերիները գտնվում են արժանապատվությունը նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի մշտական վտանգի ներքո

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը տարածել է հայտարարությունն Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքից գերեվարված երկու հայ զինծառայողների դատապարտման վերաբերյալ։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանն Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքից գերեվարված երկու հայ զինծառայողներին մեղավոր է ճանաչել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներ ենթադրաբար խախտելու համար և դատապարտել 11 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Համաձայն ծնողներից և հարազատներից ստացված տեղեկատվության՝ Հայաստանի զինված ուժերի զինծառայողներ Կարեն Աշոտի Ղազարյանը (ժամկետային զինծառայող) և Հարություն Յուրիկի Հովակիմյանը (պայմանագրային զինծառայող) 2023 թվականի մայիսի 26-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից գերեվարվել են ադրբեջանական զինուժի կողմից։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացված տեղեկատվության համաձայն՝ երկու հայ զինծառայողները սնունդ և ջուր են տանելիս եղել ՀՀ Զինված ուժերի մարտական դիրքեր, և Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից գերեվարվել են Հայաստանի Հանրապետության Ճակատեն և Շիկահող գյուղերի միջդիրքային ճանապարհից։

Այս առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից գրանցված տեղեկատվությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական իշխանությունների գործողությունները` Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից հայ զինծառայողներին գերեվարելը, այնուհետև կեղծ մեղադրանքներ առաջադրելը և անարդար դատաքննության ենթարկելը՝ միջազգային իրավունքի, մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ են։

Այս գործողությունները հակասում են Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին և միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում՝ Ժնևյան երրորդ կոնվենցիայի պահանջներին:

Զինծառայողները գերեվարվել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից չընդհատվող զինված հակամարտության ընթացքում։ Միջազգային մարդասիրական իրավունքը գործում է այսպիսի իրավիճակներում՝ անկախ ընդհարման պատճառներից կամ ինտենսիվության մակարդակից։

Ավելին, Ադրբեջանի իշխանությունների կողմից քարոզվող հայատյացության քաղաքականությունը ևս մեկ ապացույց է քրեական դատավարության անօրինականության վերաբերյալ։ Ակնհայտ է, որ այս պայմաններում վտանգված են հայ ռազմագերիների հիմնարար իրավունքները։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիները գտնվում են խոշտանգումների, արժանապատվությունը նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի մշտական վտանգի ներքո, ինչի մասին են վկայում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրած տեղեկությունները։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրում և ամփոփում է վերոնշյալ տեղեկատվությունը և ներկայացնելու է միջազգային կազմակերպություններին և այլ դերակատարներին, ինչպես նաև պետական իրավասու մարմիններին»։

 

դիտվել է 448 անգամ
Լրահոս
«Նա ամեն ինչ կկորցնի». Արևմուտքը բացահայտեց, թե ինչ է կանգնած Զելենսկու և Թրամփի միջև Ֆրանսիան վրդովված է Հռոմի պապի հուղարկավորության ժամանակ Մակրոնի գործողություններից․ լուսանկար NYT-ը հրապարակել է Փարիզում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների մանրամասները Զելենսկին խախտել է էթիկայի կանոնները Հռոմի պապի հուղարկավորության ժամանակ Հուսիթները պնդում են, որ ռուս նավաստիներ են վիրավորվել Եմենի նավահանգստի վրա ԱՄՆ-ի հարվածի հետևանքով Ուկրաինայի զինված ուժերը գերի են վերցրել Կուրսկի մարզի 52 բնակչի Ռուսաստանը տվյալներ ունի Սուջանսկի շրջանում հարյուրավոր զոհերի մասին․ Միրոշնիկ Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպանը կամ աշխատում է իր կառավարության դեմ, կամ էլ անկեղծ չէ․ ՌԴ Իրանում զոհերի թիվն ավելացել է․ իրավիճակն այս պահին Զախարովա. ԿԺԴՀ-ի զինյալները օգնություն են ցուցաբերել Զելենսկու «մեծ սխալի» մասին Մահացել է Սվետլանա Խարլապը Երևանում էլիտար շենքի աշխղեկը տեղափոխվել է հիվանդանոց․ նա մնացել է ավտոկռունկի և փորվածքի միջև Մատաղ... ննջեցյալների հիշատակ Դիմորդը պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և կայքում լրացնի ընդունելության դիմում-հայտ. ԿԳՄՍ Երրորդ փուլն անցել է ավելի լուրջ մթնոլորտում․ Աբբաս Արաղչի Երիտասարդ կնոջ կյանքը խլшծ վրաերթը պետք է քննության առարկա դառնա․ «Հանուն մարդու իրավունքների» քաղաքացիական նախաձեռնություն Յարոսլավ Մոսկալիկի սպանության մեջ մեղադրվող ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալը ձերբակալվել և Մոսկվա է տեղափոխվել․ ՌԴ ԱԴԾ Օմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների երրորդ փուլը Փաշինյանը բարոյականություն ունենար, այսօր կայցելեր Սոնա Մնացականյանի գերեզմանին. փաստաբան Վերջացրեք էս ծածկադմփոցն ու գործ արեք Ալիևը հուշել է Փաշինյանին՝ ինչպես Հայաստանում ոչնչացնել «ռևանշիզմը» Արտակարգ իրավիճակ Իրանում․ կա 5 զոհ, մեծ թվով վիրավորներ Սահմանազատումից հետո ադրբեջանական զորքերը կլքեն օկուպացված տարածքները․ Սյունիքի մարզպետ Տեւական ժամանակ է՝ կրակոցներ կան գիշերվա ժամերին․ Սյունիքի մարզպետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 25-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am