ԲԴԽ նախագահը փորձում է դատարանները տեղափոխել քաղաքական իշխանության ազդեցության ներքո․ Արման Թաթոյան

ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) վերածվել է դատական իշխանության դեմ մահակի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«ԲԴԽ գործող նախագահի անմիջական կազմակերպմամբ` համառ փորձեր են արվում դատարանները տեղափոխել քաղաքական իշխանության ազդեցության ներքո` դատարանների նկատմամբ վերահսկողություն հաստատելու միջոցով: Այս ջանքերը նենգափոխել են դատարանների անկախությունը երաշխավորողի ԲԴԽ-ի սահմանադրական առաքելությունը, եւ ԲԴԽ-ն ներկայում գործում է իր առաքելությանը հակառակ։


Ուսումնասիրությունները հաստատում են, որ դատական իշխանության նկատմամբ ոտնձգություններն անմիջականորեն իրականացվում են հենց ԲԴԽ-ի միջոցով՝ բարձրագույն քաղաքական իշխանության հովանավորությամբ եւ անմիջական աջակցությամբ։ Ամբողջ գործընթացն ուղեկցվում է կոռուպցիոն ռիսկերով եւ տարվում է գաղտնիության պայմաններում ու ակնհայտ խտրական մոտեցումներով։

Այս ամենը հիմնավորվում է մի շարք գործոններով։

Նախ, ԲԴԽ գործող նախագահն այս պաշտոնում պաշտոնավարումից անմիջապես առաջ զբաղեցնում էր Արդարադատության նախարարի պաշտոնը, այսինքն՝ պետության գործադիր իշխանության համակարգում զբաղեցնում էր քաղաքական բարձր պատասխանատու դիրք: Նա իշխող քաղաքական կուսակցության անդամ էր: Ունենալով այդպիսի կարգավիճակ` պարբերաբար հանդես էր գալիս վրեժխնդիր շարժառիթներով արվող բացահայտ անպատասխանատու հայտարարություններով, դատավորներին ուղղված սպառնալիքներով այն մասին, որ ինքն ունի նախապես կազմված 40 դատավորների ցուցակ, որոնք պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Ընդ որում, դա անում էր առանց իրավական ընթացակարգի ու հիմքի՝ նկատի ունենալով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ նախաձեռնելու նախարարի իրավասությունը, որն էլ ինքը գործադրում էր բացահայտ չարաշահումով ու կամայական մոտեցմամբ։ Ավելին, այդ պաշտոնյան ինքը չէր էլ բացահայտում, թե ինչպես է այդ 40 դատավորների ցուցակները կազմել՝ արդյոք սուրճի սեղանի շուրջ ընկերոջ հետ զրուցելիս։

Նշվածից բացի, դատավորների վերաբերյալ կարգապահական վարույթների եւ տույժերի կիրառության առկա պրակտիկան վկայում է, որ գոյություն չունի որեւէ պաշտոնական հրապարակում առ այն, թե ինչ օբյեկտիվ չափանիշներով կամ կանոններով ղեկավարվելով է Արդարադատության նախարարը հարուցում կարգապահական վարույթներ դատավորների նկատմամբ։

Այդպիսի ընթացակարգերը բացակայում են նաեւ ԲԴԽ-ի դեպքում։

Նշվածից բացի, անհասկանալի է՝ ինչ սկզբունքով են որոշվելու, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որ վճիռի հիման վրա որ դատավորին նկատմամբ է հարուցվելու կարգահապական վարույթ, եւ տույժի ինչ տեսակ է կիրառվելու ու ինչու տույժի հենց այդ տեսակը։

ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մի քանի օր առաջ Արդարադատության նախարարին առաջարկել է ՄԻԵԴ վճիռների հիման վրա դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու մի քանի, հանձնաժողովի ձեւակերպմամբ, «չափորոշիչներ»։

Ակնհայտ է, սակայն, որ այս «չափորոշիչների» հրապարակումը ձեւական բնույթի է, եւ հանձնաժողովն ինքը վստահաբար գիտակցում է, որ դրանք չեն կարող զսպող դեր ունենալ ԲԴԽ-ի նախագահի եւ Արդարադատության նախարարի տնտեսական ու անձնական շահերով փոխկապված կոռուպցիոն ռիսկերի համար, քանի որ այդ «չափորոշիչների» ընդհանրության աստիճանը թույլ չի տալիս ապահովել որեւէ զսպում կամ կանխատեսելիություն։

Օրինակ՝ պարզ չէ՝ ինչպես եւ երբ է կիրառվելու ըստ գործերի վաղեմության ժամկետների կամ ըստ այբբենական կարգի, կամ ըստ դատական ատյանների վարույթների հարուցումը։ Ասենք, արդյոք, այբբենական կարգը վերաբերում է դատավորների ազգանուններին, թե՞ գործերին։

Ակնհայտ է, որ այս «չափորոշիչները» ԲԴԽ նախագահն ու Արդադադատության նախարարն օգտագործելու են՝ դատավորներին իրենցից մշտական կախվածության մեջ պահելու համար։

Նշվածից բացի, դատավորրների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու եւ տույժի ենթարկելու ողջ գործընթացն իրականացվում է գաղտնիության պայմաններում։ Օրինակ՝ միայն 1 օրվա մեջ՝ 2023թ. հուլիսի 3-ին փակ դռների ետեւում ԲԴԽ-ն դադարեցրեց միանգամից 4 դատավորի լիազորություն։ Ավելին, դատավոր Դավիթ Հարությունյանի գործով հրապարակված տվյալներով, այդ թվում՝ ԲԴԽ-ի նիստի ձայնագրության հատվածից ակնայտ է, որ ԲԴԽ-ն նրան բացահայտ ապօրինաբար զրկել է իր վերաբերյալ հարցի քննությանը մասնակցելու հնարավորությունից։ Նիստը հատուկ այնպես է կազմակերպել, որ նիստին մասնակցելու հնարավորություն չունենան նաեւ փաստաբանները։ Ապօրինաբար չի թույլատրել լրագրողների մասնակցություն նախապես հայտարարված բաց նիստին` այդ կերպ վարույթի ենթակա կողմին զրկելով պաշտպանության լրացուցիչ միջոցից:

Բացահայտ խտրական ու կոռուպցիոն ռիսկերի մասին է վկայում այն, որ, օրինակ, դատական համակարգում ներկայում կան դատավորներ, ում հետ կապված առկա են խախտում արձանագրող ՄԻԵԴ վճիռներ, բայց նրանց նկատմամբ կարգապահական վարույթներ չեն հարուցվում, քանի որ նրանք, ասենք, անձնական շահերով սերտ փոխկապակցված են ԲԴԽ-ի նախագահի կամ Արդարադատության նախարարի հետ (օրինակ՝ Վճռաբեկ դատարանի դատավորներ, ԲԴԽ դատավոր անդամ կամ դատական համակարգի այլ դատավորներ)։ Սա բացարձակ հայեցողական վերաբերմունքի ու կամայական մոտեցման արդյունք է:

Այս ամենին գումարվում են հրապարակային տվյալներն այն մասին, որ ԲԴԽ գործող նախագահը եւ Արդադատատության գործող նախարարը համատեղ բիզնես գործընկերներ են, ինչպես նաեւ մտերիմ ընկերներ։ Խոսքը իրավական ծառայություններ մատուցող եւ դատական իշխանության ոլորտում գործող առեւտրային (բիզնես) կազմակերպությանը վերաբերող տվյալների մասին է։

Ստեղծված իրավիճակը սկզբունքորեն է հակասում իրավունքի գերակայությանը, անհամատեղելի է դատական իշխանության անկախության հետ:

Այս պայմաններում ԲԴԽ-ն դատարանների անկախությունը երաշխավորողից վերածվել է դատավորների պատժիչ մարմնի, որն ուղղված է դատական իշխանության նկատմամբ ամբողջական, այդ թվում՝ քաղաքական վերահսկողություն սահմանելուն։ Սա իր հերթին խորքային վտանգներով խաթարելու է մարդու իրավունքների պաշտպանությունը դատարաններում առհասարակ»,- գրել է նա։

 

դիտվել է 102 անգամ
Լրահոս
Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am