Հայկական և ադրբեջանական զինուժի կորուստներն օգոստոսին. Razm.info

2017-ի օգոստոսից 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 5 դեպքի մասին։ Կորուստներից երկուսը մարտական են: Հակառակորդի կրակոցից վիրավորվել է հայկական բանակի 1 զինծառայող: Մարտական կորուստներ • Օգոստոսի 14-ին Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արման Սամվելի Մովսիսյանը: • Օգոստոսի 27-ին Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է ադրբեջանական զինուժի կողմից ծանր վիրավորում ստացած ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Արտակ Աղասու Բիշարյանը: Ոչ մարտական կորուստներ • Օգոստոսի 16-ին ԶՈւ պայմանագրային զինծառայող, 1985 թ. ծնված Վարդան Գրիգորյանը անձնական հարցերի շուրջ վիճել է նույնպես պայմանագրային զինծառայող համագյուղացու՝ 37-ամյա տղամարդու հետ, որից հետո վերջինս նստեցրել է նրան ավտոմեքենան, գլորել ձորը և այրել: • Օգոստոսի 20-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի տարածքում հայտնաբերվել էզինծառայող, 1991 թ. ծնված Անդրանիկ Արմենի Մկրտչյանի դին՝ ծնոտի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի առաջին մասով (ինքնասպանության հասցնելը): • Օգոստոսի 14-ին Շիրակի մարզի Հացիկ գյուղում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Աբաս Մամոյի Սլոյանի դիակը` կախված վիճակում: Հարուցվել է քրեական գործ ՔՕ 110-րդ հոդվածի առաջին մասով (ինքնասպանության հասցնելը): Վիրավորներ • Օօգոստոսի 1-ին ՀՀ Տավուշի մարզի առաջապահ դիրքերից մեկում հակառակորդի կրակոցից վիրավորվել է ԶՈւ պայմանագրային զինծառայող Արմեն Մեխակի Նազլուխանյանը (ծնվ. 1986 թ.): Ընդհանուր առմամբ՝ 2017 -ին հունվարի 1-ից օգոստոսի 31-ը հայտարարվել է հայկական բանակի 43 զինծառայողի մահվան մասին։ Ամիս Մարտական Ոչ մարտ. Վիրավոր Հունվար 3 3 1 Փետրվար 3 3 6 Մարտ 3 1 6 Ապրիլ 2 3 1 Մայիս 2 6 2 Հունիս 4 2 17 Հուլիս 1 2 5 Օգոստոս 2 3 1 Ընդհանուր 20 23 39 Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի օգոստոսին. Razm.info Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. օգոստոսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 5 և վիրավորման 1 դեպք, որոնք բոլորն էլ ոչ մարտական են: Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները մահվան 5 դեպքերից և ոչ մեկի մասին չեն հայտնել: Բաց աղբյուրներից չի հաջողվել պարզել նաև մահացածներից մեկի անունը: Կորուստներ • Օգոստոսի սկզբին Ադրբեջանի կենտրոնական կլինիկական հիվանդանոցում մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող, նորակոչիկ Իլյասով Նիջաթ Բայրամ օղլուն (İlyasov Nicat Bayram oğlu): • Օգոստոսի 4-ին, Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի դիրքերում ծառայակիցների արձակած կրակից սպանվել է Ադրբեջանի բանակի պայմանագրային զինծառայող, 1986 թ․ ծնված Ահմադով Շահին Շամիստան օղլուն (Əhmədov Şahin Şəmistan oğlu): Նույն միջադեպում սպանվել է նաև Ադրբեջանի Գյոյչայի շրջանի բնակիչ, ժամկետային զինծառայող Մուսաև Վահիդ Վուգար օղլուն (Musayev Vahid Vüqar oğlu): • Օգոստոսի 13-ին Բաքվի զինվորական հոսպիտալում մահացել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող 1996 թ. ծնված Մուսաև Ռեհման Էլխան օղլուն (Musayev Rəhman Elxan oğlu): Մուսաևը վիրավորվել էր օգոստոսի 11-ին, երբ ծառը շրջվել էր Մուսաևի և նրա 2 ծառայակցի վրա: Նույն միջադեպում օգոստոսի 11-ին տեղում մահացել է ևս մեկ զինծառայող, սակայն, նրա տվյալները մեզ դեռևս հայտնի չեն: Վիրավորներ Օգոստոսի 11-ին մահացած երկու զինծառայողներից բացի նույն միջադեպում վիրավորվել է ևս մեկ զինծառայող, որի տվյալները մեզ հայտնի չեն: Ընդհանուր առմամբ՝ բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել 2017 -ի հունվարի 1-ից օգոստոսի 31-ը Ադրբեջանի բանակի 43 զինծառայողի մահվան մասին։ Մահացած 1 զինծառայողի անուն էլ հայտնի չէ: Հայտնի է դարձել նաև ևս 3 անձանց մահվան մասին, որոնց դեպքում կա հավանականություն, որ նրանք կարող են Ադրբեջանի ներքին զորքերից լինել: Բավարար տեղեկությունների պակասի պատճառով այս 3 հոգուն ցուցակում դեռ չենք ներառել: Ամիս Մարտական Ոչ մարտ. Վիրավոր*** Հունվար 1 3* ” Փետրվար 9 1 ” Մարտ 3 2 2 Ապրիլ 1 5 1 Մայիս 1 3 ” Հունիս 3 3** ” Հուլիս 1 3 2 Օգոստոս 0 4 1 Ընդհանուր 19 24 6 * Նշված 3-ից բացի, հայտնի է ևս մեկ սպանվածի մասին, ում դեպքում զինծառայող լինելու մասին տվյալներն առայժմ չեն հաստատվել: ** Հունիս ամսին կա անհայտ հանգամանքներում մահացած մեկ զինծառայող, որին ներառել ենք ոչ մարտական կորուստների ցանկում: *** Վիրավոր զինծառայողների դեպքում տվյալները սահմանափակ են. Ադրբեջանի ՊՆ-ն և պաշտոնական աղբյուրները գրեթե գրեթե տվյալներ չեն հայտնում:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
4 օր՝ 96 ժամ. քաղաքացիները գիշերել են Բաղրամյան պողոտայում «Տեղեկություններ կան, որ առաջիկա ժամերին հատուկ խափանվելու է ինտերնետի աշխատանքը». Վահե Դավթյան Տղերք, դուք երկար ժամանակ ունեք մտածելու. Բագրատ Սրբազանը` ոստիկաններին Ոստիկանները Դեմիրճյան փողոցում փակել են երթի ճանապարհը. իրավիճակը լարված է Սրբազանի ու ոստիկանապետի միջեւ լեզվակռիվ է սկսվել ԱԳՆ-ում տեղի ունեցածը հուշում է, որ սադրիչները հենց ոստիկաններն են,․ Փաստաբան «Մակրոնի կարևոր քայլը, Փաշինյանն այլընտրանք չունի». Սուրեն Սուրենյանց Ֆինանսների նախարարը փորձում է քողարկել հարկային եկամուտների հետ կապված խնդիրները կամ պարզապես չի տիրապետում իրավիճակին. 168.am Ռուսաստանում ակտիվորեն լուսաբանում են այսօրվա հանրահավաքը. Հրապարակ Երևանում ՌԴ քաղաքացին պատռել է ԱՄՆ քաղաքացու մոտ եղած ՀՀ քարտեզը, որից հետո սկսել են քաշքշել միմյանց Երևանում հայտնի տաքսու վարորդին իր 6 անչափահաս երեխաների և հղի կնոջ հետ վտարել են բնակարանից «Պիկապը» «Խոսրովի արգելոցում» վթարի է ենթարկվել. կա վիրավոր Կարկուտ կտեղա Հայաստանում տեղի ունեցող շարժման արտաքին քաղաքական օրակարգը. Սերգեյ Մելքոնյան Հյուսիսային պողոտայում չի լինելու անվտանգ, երբ Տավուշում 7-ամյա Արմանը դպրոց է գնալու «Յաշմա»-ի թիրախի տակ․ թուրքագետ Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ նորից գնալ. Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն արձագանքել է` Զախարովային Շարժման շնորհիվ ամրագրվել է փաստը, որ Հայաստանում կա դիմադրություն՝ այս պարտվողական քաղաքականության․ Քրիստինե Վարդանյան Ոստիկանները վահաններով կառավարության դիմաց են Սահմանազատումից հետո Ադրբեջանից 30 վայրկյանում հնարավոր կլինի հասնել Կիրանցի դպրոց Երթով տարբեր ուղղություններից երիտասարդները հասան Հանրապետության հրապարակ Խաղարկությունը Երեւան Սիթիում կաթվածահար է արել մայրաքաղաքի երթևեկությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 10-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am