ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբը պատասխանել է Հադրութեցի կնոջը

Պատասխանի իրավունքով
Հայելի.am կայքի միջոցով համացանցում տարածված` «Հադրութցի կինը ձեր
օգնության կարիքն ունի․նա դիմում է բոլոիրն» հրապարակումը, բնականաբար, մեր
հասարակության լայն շերտերին կարող է անգամ հուզել ու ցնցել։ Ու քանի որ սա
առաջին դեպքը չէ, երբ մարդկանց թյուրմացության մեջ են գցում և արհեստականորեն
կրքեր բորբոքում, մենք մեր պարտքն ենք համարում որոշակի պարզաբանումներ
մտցնել՝ կանխելու համար կեղծիքն ու թյուրըմբռնումները, պատասխանատու և
պարկեշտ մարդկանց հասցեին ցեխ շպրտելը։
Իսկ ի՞նչ է ասում հարգաժան տիկինը։ Նա ասում է որ, իրեն գումար չի տրամադրվում,
խելքի աշեցեք... իր երեխային ԲՈւՀ ընդունվելու համար կրկնուսույցի մոտ պարապելու
նպատակով։ Նախ, Օպերաիվ շտաբը միայն գոհ ու անչափ շնորհակալ կլիներ, եթե
հասարակության որևէ անդամ օգներ տեղահանված քաղաքացուն և ապահովեր
ժամանակավոր կացարանով, բայց, միևնույն ժամանակ, չենք կարող հանդուրժել
Արցախի Հանրապետության կառավարության, իշխանության, Օպերատիվ շտաբի
հասցեին հնչեցված հերյուրանքները, առավել ևս, որ Սուսաննա Էդուդարդի
Գասպարյանի ընտանիքը բաղկացած է 3 անձից, բայց չգիտես ինչու տիկին Սուսաննան
որոշել է, որ ամուսինը՝ Արթուր Գևորգի Հայրիյանը՝ ի դեպ, Արցախյան առաջին
պատերազմի հաշմանդամ, չպետք է ապրի իրենց հետ, այն դեպքում, երբ օրինական
ամուսնության մեջ են և դուրս է շպրտել տնից։ Այս ամենի մասին տեղեկացվել է
Օպերատիվ շտաբի պետին, մասնավորապես, որ հաշմանդամը հայտնվել է փողոցում, և
Օպերատիվ շտաբի պետի որոշմամբ Արթուր Գևորգի Հայրիյանին նախ տրամադրվել է
միանվագ հիսուն հազար ՀՀ դրամ, որպես աջակցություն, ապա նա ընդգրկվել է
հաշմանդամների աջակցության ծրագրի մեջ, ստացել է անհրաժեշտ բուժում և ողջ այդ
ընթացքում՝ 2022թ․ հունվարի 20-ից մինչև 2023թ․ հուվարի 31-ն ապահովվել է
կացարանով։ Օպերատիվ շտաբը Սուսաննա Էդուդարդի Գասպարյանին, բազմաթիվ
անգամ, համաձայն իր դիմումի, տրամադրել է ֆինանսական աջակցություն, վերջին
անգամ՝ 2023թ․ հունիսի 7-ին։ Վերջին մեկ ամսվա ընթացքում Օպերատիվ շտաբի
աշխատակիցների կողմից տիկնոջն առաջարկվել է մոտ մեկ տասնյակ վարձով
բնակարաններ (մի մասը հանրակացակարային տիպի, որպեսի մատչելի լինի), սակայն
նա բոլորից հրաժարվել է տարբեր պատճառաբանություներով՝ աղջիկը աշխատում է
Զեյթունի Երևան-Սիթիում, և նպատակահարմար է, որ տունը մոտ լինի դստեր
աշխատավայրին ու նաև՝ ինքը պարզապես շքեղ առանձնատուն է ուզում։ Ի դեպ, ինքն
աշխատում էր դպրոցում և անհասկանալի պատճառներով չի պարզաբանում, թե ինչու
է կորցրել աշխատանքը։ Իրականում, պատճառը նրա բնավորությունն էր, ինչպես
պնդում են իրազեկները։ Օպերատիվ շտաբին կամ Շտաբի աշխատակիցներին
վիրավորելու նրա շարժառիթն ու դրդապատճառը Շտաբում Հադրութի գրասենյակում
աշխատող Հադրութի տեղահանված քաղաքացուհին է, ում հետ դեռևս Հադրութից
դիմակայության մեջ է։ Ի՞նչ պետք է անի Օպերատիվ շտաբը տվյալ պարագայում, եթե
ինքն անձամբ չի կարողանում կառավարել իր ընտանիքը (բաղկացած 3 շնչից) և ի՞նչ
պետք է անի Օպերատիվ շտաբը տվյալ պարագայում մնացած տեղահանված
ընտանիքների համար։ Անհրաժեշտ է ցուցաբերել, պարզապես, սովորական
պարկեշտություն և բարեխղճություն։ Թե չէ հենց այնպես թյուրիմացության մեջ գցել
Հ. Գ. Նշենք նաև, որ տեղահանված ընտանիքը նաև քառասուն հազար դրամական
աջակցության ծրագրի շահառու է, հետևաբար երեք անձի հաշվարկով ստացված
հարյուրքսան հազար դրամը նախատեսված է բնակվարձի համար։
ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատի շտաբի տեղեկատվության բաժին

դիտվել է 77 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am