Ցանկալի կլիներ, որպեսզի Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները ձեռնպահ մնային մեր ընդհանուր գործին եւ Արցախի շահերին խանգարող եւ ինքնորոշման իրավունքը կասկածի տակ դնող հայտարարություններից։ Այս մասին Երեւան-Ստեփանակերտ տեսակամրջի ժամանակ ասել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը՝ պատասխանելով ՀՀ որոշ իշխանական պաշտոնյաների եւ պատգամավորների հայտարարությունների մասին հարցին Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ։
Օմբուդսմենի խոսքով՝ այդ հայտարարությունները հետո մեջբերում են միջազգային գործընկերները։
«Մեր պարագայում այդ իրավունքը հավասար է կյանքի իրավունքին։ ՀՀ հանրությունն ու պաշտոնյաները պետք է հնարավորինս պարզ հասկանան այն, ինչ տեղի է ունենում, սպառնալիքի լրջությունը, որովհետեւ տպավորություն է ստեղծվում, որ դա լիովին չի ընկալվում։ ՀՀ եւ անգամ սփյուռքի արձագանքը եւ հանգստությունն ինձ համար ընկալելի չեն»,- ասել է Ստեփանյանը։ Նա նորից կոչ է արել ձեռնպահ մնալ Արցախի շահերին հակասող հայտարարություններից՝ ավելացնելով, որ եթե օգնել չեն կարող, գոնե թող չխանգարեն»։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը