Փաշինյանն ու իր ՔՊ-ն Սահմանադրության մասին կարող են միայն… լռել

«Փաստ» օրաթերթը գրում է․ Հուլիսի 5-ին Սահմանադրության օրվա առթիվ ՔՊ-ից ով չալարեց, բռնեց ու մի «սրտաճմլիկ», մի հուզաթաթախ, մի վերամբարձ ուղերձ հրապարակեց: Չենք ասում՝ հղեց, որովհետև անհասկանալի է, թե ում պետք է այդ ուղերձը հղեին: Հասարակությա՞նը, որից խլել են ու շարունակում են խլել ապագա ունենալու ամենափոքր հնարավորությունն անգամ: Փաշինյանն ու իր ՔՊ-ն Սահմանադրության մասին կարող են միայն… լռել: Այդպես գոնե ավելի ազնիվ կլիներ: Թեպետ այս ի՜նչ ենք ասում՝ ազնի՜վ: Իրենք՝ ո՜ւր, ազնվությունը՝ որտեղ: Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության մասին ճիշտ կանի՝ լռի, քանզի ի սկզբանե իշխանության է եկել Սահմանադրությունը ոտնատակ գցելով:

Դեռ չենք խոսում այն մասին, որ դրանից 10 տարի առաջ նա ամենից ակտիվ դերակատարման մեջ էր երկրում սահմանադրական կարգը բռնի տապալելու նպատակ հետապնդող հուզումների ժամանակ: Դա 10 մարդու կյանք խլեց: Ու այդ մեղքը Նիկոլ Փաշինյանի վրա է: Գալով ավելի մոտ ժամանակներին, պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը 2018-ի «թավշյա», իբրև թե՝ «ոչ բռնի» իշխանափոխությունից հետո էլ, արդեն լինելով վարչապետի կարգավիճակում, նույն թվականի հոկտեմբերին տրորեց Սահմանադրությունը՝ կազմակերպելով իր կողմնակիցների հարձակումը պետության օրենսդիր մարմնի՝ Ազգային ժողովի վրա:

Դրանից հետո, արդեն Սահմանադրություն տրորելը դարձավ սովորական մի բան Նիկոլ Փաշինյանի և նրա ՔՊ-ի համար: Լինելով ՀՀ վարչապետի կարգավիճակում՝ կոչ արեց իր կողմնակիցներին, այդ թվում՝ պետական բարձր պաշտոններ զբաղեցնող, նաև՝ ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող յուրայիններին՝ հարձակվել դատական իշխանության վրա: Ու գլխավորեց այդ սանձարձակ հարձակումը, որի նպատակը ակնհայտ էր՝ գրավել դատարանները, դրանք դարձնել իր՝ Նիկոլ Փաշինյանի քմահաճույքների կատարածուներ:

Հետո արդեն հակասահմանադրական հարձակումն էր Սահմանադրական դատարանի վրա: Հետո արդեն հազարավոր ու հազարավոր ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների կամայական ու զանգվածային ոտնահարումներն էին՝ համավարակի դեմ պայքարելու պատրվակով: Իրականում այդպես փորձարկվում էին Հայաստանը մի ընդարձակ համակենտրոնացման ճամբարի վերածելու տեխնոլոգիաներն ու հնարավորությունները: Իսկ հետո… Այսինքն՝ հիմա, բանն ընդհանրապես բանից անցած է: Երեկվա ուղերձ հղող կարկառուն քպականներից մեկը հանկարծակի հիշել էր, թե ինչեր է մեր ժողովուրդը դրել Սահմանադրության ընդունման հիմքում: Այսինքն, հիմքերի մասին տեղյակ են: Իսկ մեր ժողովուրդը Սահմանադրության ընդունման հիմքում դրել է Անկախության հռչակագիրը: Իսկ անկախության հռչակագրի հիմքում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միասնությունն է:

Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն պաշտոնապես հայտարարում են, թե Արցախը ճանաչում են ադրբեջանական տարածք: Ու նրանք խոսում են Սահմանադրության մասի՞ն: Այսինքն՝ Սահմանադրությունը տրորելը քի՞չ են համարում, դեռ մի բան էլ պետք է մանրամասն նկարագրեն, թե Մայր օրենքի որ հիմքը կամ որ սկզբունքն ինչպե՞ս են ոտնահարել: Կամ, լավ, ենթադրենք, խոսում են մարդու իրավունքներից, չգիտեմ, այնտեղ՝ դատարանների անկախությունից, հիմնական ազատություններից ու իրավունքներից: Ովքե՞ր են խոսում, ներկայացուցիչները ո՞ր իշխանության: Այն իշխանության, որի օրոք բանտում հացադուլից մարդիկ են մահանում, ըստ էության՝ սպանվում: Ա՞յդ իշխանությունն է իրավունքներից ու ազատություններից խոսում: Նիկոլ Փաշինյանի իշխանությո՞ւնն է խոսում ժողովրդավարությունից: Քաղաքական հակառակորդներին հետապնդող, գաղտնալսող, քաղաքական բանտարկյալներ ունեցող իշխանությո՞ւնը: Դա՞ էլ է սադիստի հաճույք:

Իսկ կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանը մի հատ էլ գնա «Եռաբլուր» պանթեոն ու այնտեղ խոսի… կյանքի իրավունքից: Հազարավոր երիտասարդների զոհվելու հարցում ուղղակի մեղավորություն ունեցող իշխանությունը խոսի կյանքի իրավունքի՞ց: Չէ՛, իրենք ավելի լավ է լռեն: Լռե՛ն: Առնվազն Սահմանադրության մասին: Որովհետև կախվածի տանը պարանից չեն խոսում: Իրենք թող «խաղաղության օրակարգից» խոսեն՝ նորանոր զոհերի ու թշնամական ագրեսիայի խորապատկերում: Իրենք թող Արցախն ադրբեջանական հայտարարելուց խոսեն՝ թշնամուն ավելի ոգևորելով: Իրենք թող սեղանին աղաման դնել-չդնելուց և ձմերուկը կտրած վաճառել-չվաճառելուց խոսեն, բայց ոչ՝ Սահմանադրությունից, ժողովրդավարությունից, ազատություններից ու իրավունքներից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 285 անգամ
Լրահոս
Բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կա 5 վիրավոր Հայտնի են դաշտից պատգարակով հեռացած Բանդիկյանի բուժհետազոտության արդյունքները Սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի Հարվածել են ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա Հաստատվել է՝ փաստաբանին վարույթից հեռացնելու ու որպես վկա հարցաքննելու քննիչի որոշումը ոչ իրավաչափ է Ինչպես է Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի վիճակը Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Առանց կարմիր գծի նոր իշխանությունը դառնում է նոր խնդիր․ Հակոբ Բադալյան Քրեական և համայնքային ոստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդուն Շատ ցավալի էր, արժանի չէինք պարտության․ Մելիքյան Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Արևմուտքը կանաչ լույս է վառում Ձերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկը Պետք է քննարկվի ադրբեջանցու փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛. Արագածոտնի թեմ Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում է #ՀԻՄԱ․ Դիվերսիոն ներթափանցում՝ «արյ*նալի պատերազմից առա՞ջ». Շահինյանը՝ Շաքի ներթափանցման մասին (video) Սահմռկեցուցիչ մանրամասներ․ Սիսիանում մարդիկ սարսափած են (video) #ՀԻՄԱ․ «Ադրբեջանը մի քանի օպերացիայով փուռը տվեց Նիկոլին». Հովհաննես Իշխանյան (video) Կոնկրետ քայլեր կան․․․ հեռացնելու ենք սրանց․ Սամվել Կարապետյանը փակագծեր բացեց (video) Հենց հիմա լցվեք անձնագրայիններ․․․ խայտառակություն, անձնագրերը դառնում են 30 հազար դրամ․ Ստեփանյան (video) Արյ*նը հենց այնպես չի թափվել, դուք հասկանու՞մ եք․․․ Աշոտ Երկաթ (video) Արծվանիկի պոչամբարի պատվարը կառուցվելու է նոր մեթոդով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am