Ի՞նչ կարող է փոխվել մինչեւ ապրիլ ամիսը, ինչու է Ելք-ը իրար խառնվել

Երևանում տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագծում ուշագրավ փոփոխությունների հարցն այսօր ԱԺ-ում դրվել էր քննարկման: Գործող օրենքով Երևանում հանրաքվե անցկացնելու առաջարկի լիազորությունը տրված է Երևանի քաղաքապետին ու ավագանու խմբակցությանը: Նոր նախագծով կառավարությունն առաջարկում է այս իրավունքը տալ բացառապես քաղաքապետին ու ավագանու անդամների մեկ երրորդին, այսինքն՝ ավագանու 65 անդամներից 23-ը պետք է կողմ լինեն: ԱԺ Ելք խմբակցությունը, որը ներկայացված է Երևանի ավագանիում ևս, դեմ է այս նախաձեռնությանը: Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ սա ճնշում է մյուս խմբակցությունների նկատմամբ: «Այս օրերին շատ հետաքրքիր է, ԵՏՄ-ից դուրս գալուն ուղղված նախաձեռնություն է ներկայացրել մեր խմբակցությունը: Եվ հիմա լրագրողները, բոլորը, մյուս խմբակցությունների անդամները կպած ասում են՝ մեկ է, չի անցնելու, ինչո՞ւ են ներկայացրել: Այս դեպքում էլ մեկ ա, էլի մի նախաձեռնություն է լինելու, որը չի անցնելու՝ ձեր այսօրվա ուժերի համամասնությունը հաշվի առնելով: Ինչո՞ւ եք անհանգստացած հանրաքվեի հարցը Երևանի ավագանու խմբակցությանը վերապահելու հարցով: Ինչո՞ւ եք ուզում դա մկրատով կտրել, շատ պարզ պատճառով է արվում, որովհետև այդ քաղաքական նախաձեռնությունները ստեղծում են քաղաքական օրակարգ, որի վերաբերյալ պետք է քննարկումներ լինեն, քաղաքական կյանք պետք է տեղի ունենա: Բոլորին ձեռք է տալիս՝ դե լավ, հանգիստ խաղաղ ապրենք, ոչ մի բան չնախաձեռնենք»,- նկատեց Փաշինյանը: Ելք խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ այս պահին Երևանի ավագանու Ելք ու Երկիր ծիրանի խմբակցությունները, եթե միանան, չեն կարող ձայների մեկ երրորդն ապահովել, հետևաբար չեն կարող հանրաքվեի առաջարկով հանդես գալ, եթե այս նախագիծն ընդունվի: «Չպետք է այնպիսի դեմք ընդունել, որ սարսափելի բան չկա այստեղ: Մինչև ապրիլ ամիսը ինչ ասես կարող է փոխվել Հայաստանում Սահմանադրությանը համապատասխանեցնելու պատրվակով, մինչդեռ սա կապ չունի Սահմանադրությանը համապատասխանեցնելու հետ: Ավելին, մենք արձանագրել ենք, որ ԵՏՄ-ին միանալուց հետո Հայաստանը ռեգրես է ապրում, և տարբեր ոլորտներում իրավունքներն ու ազատությունները սահմանափակելով գնում ենք առաջ»,- ասաց Մարուքյանը: «Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց, որ դա անընդունելի է, մենք դառնում ենք պառլամենտական երկիր, իբր պիտի քաղաքական փոքրամասնություններին ավելի շատ լծակներ տան, բայց վերցնում են լծակները: Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ լրացուցիչ այդ հարցը կքննարկեն, բայց հիմնավորումն այն է, որ գործող օրնենքով կար դրույթ, որ բոլոր հարցերը ավագանին դնում է պատգամավորների 1/3-րդով: Այս նախագծի քննարկման ժամանակ, ի դեպ, Փաշինյանը առիթ բաց չթողեց եւ հետաքրքրվեց նախկինում առաջարկ կար, որ ավագանու անդամների աշխատանքը վճարովի դարձնեին, դա ե՞րբ կլինի: Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ աշխատավարձ կստանան այն ժամանակ, երբ դրա հնարավորությունը կլինի: Անի Սահակյան

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am