Այդ 36 հազար դրամը պատկան մարմինների կողմից մոգոնված թիվ է. ԲԱԳՐԱՏՅԱՆ

Հրապարակը գրում է. Անցյալ շաբաթ՝ կառավարության նիստի ժամանակ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարեց, որ հուլիսի 1-ից միջին կենսաթոշակը կբարձրանա 7.1 տոկոսով՝ 46 հազար 100 դրամից հասնելով 49 հազար 700-ի: Իսկ Նիկոլ Փաշինյանը դատախազության օրվան նվիրված ելույթում խոսելով դատախազների աշխատավարձերի շռայլ բարձրացումների մասին՝ անդրադարձել էր նաեւ թոշակների բարձրացմանը․ «Օրվա հետ կապ չունի, բայց նաեւ քանի որ սոցիալական արդարությունը նշեցի, այսօր Հայաստանում շատ կարեւոր իրադարձություն է տեղի ունենում՝ նվազագույն կենսաթոշակը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընդհուպ մոտեցել է նվազագույն պարենային զամբյուղին, եւ պիտի ընդգծեմ, որ կենսաթոշակի անկանխիկ ծախսման դեպքում հետվճարի համակարգից օգտվողների համար այն նաեւ անցել է նվազագույն սպառողական զամբյուղը»:

Թեմայի հետ կապված՝ Հրապարակ օրաթերթը զրուցել է ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ, «Միասին» շարժման համահիմնադիր, տնտեսագիտության պրոֆեսոր Հրանտ Բագրատյանի հետ։ 


- Թոշակների բարձրացումը որքանո՞վ է բարելավելու թոշակառուների վիճակը։ 

- Կարող եմ նշել հետեւյալ թվերը․ այս իշխանությունների գործունեության 5 տարի 3 ամիս ժամանակահատվածում, որը 63 ամիս է, ըստ իրենց իսկ տվյալների, գները բարձրացել են 29,1 տոկոսով, իսկ կենսաթոշակները՝ 22.7 տոկոսով (40 հազար 478-ից միջին կենսաթոշակը դարձել է 49 հազար 700)։ Վերջին անգամ թոշակները բարձրացել են 7 տոկոսով։ Այսպիսով, թոշակառուներն այսօր 7 տոկոսով ավելի վատ են ապրում, քան մինչեւ այս իշխանությունների հայտնվելը։ 

- Դուք գնաճ ասելով նկատի ունեք պաշտոնակա՞ն թիվը, որը շատերին կասկածելի է թվում։ 

- Այո, ես նկատի ունեմ պաշտոնական թվերը։ Իհարկե, կասկածելի է, բայց իբրեւ պաշտոնական՝ միայն այդ թիվն ունենք։ 

- Վարչապետը դատախազների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ  նվազագույն կենսաթոշակը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընդհուպ մոտեցել է նվազագույն պարենային զամբյուղին, այն է՝ 36 հազարին։ 

- Իհարկե, նման թվերն ասում են համապատասխան տեղերում եւ վերլուծաբանների ներկայությամբ, այլ ոչ դատախազների։ Նորից եմ ասում՝ եթե թոշակառուների կենսաթոշակը 7 տոկոսով ավելի քիչ է բարձրացել, քան գները, ուրեմն 2023 թվականին թոշակառուները պարենային զամբյուղից պետք է ավելի հեռու լինեն, քան 2017 թվականին։ Սա բացարձակ ճշմարտություն է։ Ինչ վերաբերում  է պարենային զամբյուղին, վարչապետն ասում է մի անհիմն թիվ, որովհետեւ 36 հազար դրամ պարենի համար վճարելով՝ Հայաստանում ոչ մի մարդ չի կարող ապրել։ 

- Որքա՞ն է, ըստ Ձեզ, մեր իրական պարենային զամբյուղի չափը։

- Ես ունեմ անալիտիկների խումբ, որոնք հաշվարկել են, որ Հայաստանի համար պարենային զամբյուղը կազմում է 144 հազար դրամ։ Այդ 36 հազար դրամը պատկան մարմինների կողմից մոգոնված թիվ է, որովհետեւ եթե այսօր մենք հասել ենք պարենային զամբյուղին, ուրեմն 2017-ին, մինչեւ իշխանափոխությունը, պետք է որ այդ զամբյուղը գերազանցած լինեինք։

 

դիտվել է 422 անգամ
Լրահոս
Բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կա 5 վիրավոր Հայտնի են դաշտից պատգարակով հեռացած Բանդիկյանի բուժհետազոտության արդյունքները Սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի Հարվածել են ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա Հաստատվել է՝ փաստաբանին վարույթից հեռացնելու ու որպես վկա հարցաքննելու քննիչի որոշումը ոչ իրավաչափ է Ինչպես է Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի վիճակը Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Առանց կարմիր գծի նոր իշխանությունը դառնում է նոր խնդիր․ Հակոբ Բադալյան Քրեական և համայնքային ոստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդուն Շատ ցավալի էր, արժանի չէինք պարտության․ Մելիքյան Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Արևմուտքը կանաչ լույս է վառում Ձերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկը Պետք է քննարկվի ադրբեջանցու փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛. Արագածոտնի թեմ Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում է #ՀԻՄԱ․ Դիվերսիոն ներթափանցում՝ «արյ*նալի պատերազմից առա՞ջ». Շահինյանը՝ Շաքի ներթափանցման մասին (video) Սահմռկեցուցիչ մանրամասներ․ Սիսիանում մարդիկ սարսափած են (video) #ՀԻՄԱ․ «Ադրբեջանը մի քանի օպերացիայով փուռը տվեց Նիկոլին». Հովհաննես Իշխանյան (video) Կոնկրետ քայլեր կան․․․ հեռացնելու ենք սրանց․ Սամվել Կարապետյանը փակագծեր բացեց (video) Հենց հիմա լցվեք անձնագրայիններ․․․ խայտառակություն, անձնագրերը դառնում են 30 հազար դրամ․ Ստեփանյան (video) Արյ*նը հենց այնպես չի թափվել, դուք հասկանու՞մ եք․․․ Աշոտ Երկաթ (video) Արծվանիկի պոչամբարի պատվարը կառուցվելու է նոր մեթոդով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am