Ատկատներո՞վ, ռեկետո՞վ, թե՞ ԱՄՆ-ից բերված փողերով. Սամվել Ղուկասյանի հայտարարագրի հետքերով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Աղմկոտ պատմություններով հայտնի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը, ըստ պաշտոնական տվյալների, իր անունով ո՛չ բնակարան ունի, ո՛չ էլ ավտոմեքենա։ Նա Հայաստանում գտնվում է պատկերավոր ասած «հյուրախաղերով»:

Բանն այն է, որ թաղապետ Սամվել Ղուկասյանը նախկինում ապրել է ԱՄՆ-ում եւ միայն վերջերս է Հայաստան եկել՝ նշանակվելով Կենտրոն վարչական  շրջանի ղեկավար:

Ըստ նրա կողմից ներկայացված պաշտոնական հայտարարագրի՝ նախկինում Ղուկասյանը Հայաստանում ոչինչ չի ունեցել:

Միայն Թաղապետ դառնալուց հետո շինարարական «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ից տարվա վերջում 38 մլն 118 հազար դրամի փոխառություն է վերցրել։ Նա այդ ժամանակ արդեն վարչական շրջանի ղեկավար էր։

2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նրա վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 73 հազար դոլար։ Այդ հիփոթեքի դիմաց նա ստացել է կառուցվող բնակելի համալիրից անշարժ գույքի գնման իրավունք։ Այսինքն՝ նորակառույց բնակելի շենքում տուն է ձեռք բերել մոտ 100 հազար դոլարով, որից 27 հազարը մեկ տարվա ընթացքում մարել է թաղապետի համեստ աշխատավարձով: Անհավանական է, իհարկե, բայց, ըստ պաշտոնական տվյալների, Սամվել Ղուկասյանը 2022 թվականին որեւէ ծախս չի կատարել: Ինչպես է ապրել (ատկատներո՞վ, ռեկետո՞վ, թե՞ ԱՄՆ-ից ուղարկված գումարներով)՝ պարզ չէ:

Համենայնդեպս, հայտարարագրում չի երեւում, եւ չհիմնվորված ապօրինի եկամուտների կասկածներ են առաջ գալիս, որի մասով, կարծում ենք, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն անելիք ունի:

Տեղեկացնենք, որ թաղապետի բանկային հաշիվներին տարվա սկզբում զրո դրամ է եղել, իսկ տարեվերջին արդեն 1 մլն դրամից ավելի գումար է գոյացել հաշվին։

Իհարկե, Սամվել Ղուկասյանը կանխիկ գումար հայտարարագրել է՝ 170 հազար դոլար եւ 10 մլն դրամ։ Սրանք, թերեւս, ԱՄՆ-ում աշխատած գումարներն են, որոնց ծագումը չգիտենք, քանի որ մեկ տարվա ընթացքում վարչական շրջանի ղեկավարի եկամուտը 6 մլն 266 հազար դրամ է կազմել, որից 1 մլն դրամը ստացել է ՊԵԿ-ից, իսկ մյուս մասն էլ նրա տարեկան աշխպատավարձն է։

Հավելենք, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը հաճախ է հայտնվում աղմկարահույց իրադարձությունների կենտրոնում։ Օրինակ՝ 2022 թվականին Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին եւ տեղակալներին հենց աշխատասենյակում ծեծի էին ենթարկել:

«Ժողովուրդ» օրաթերթը, իհարկե, փորձեց մեկնաբանություններ լսել Սամվել Ղուկասյանից, սակայն նրա հետ զրուցելու, հարցեր ուղղելու բոլոր ջանքերը միշտ պսակվում են անհաջողությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 563 անգամ
Լրահոս
Մահաբեր շրջադարձը փակում են Բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կա 5 վիրավոր Հայտնի են դաշտից պատգարակով հեռացած Բանդիկյանի բուժհետազոտության արդյունքները Սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի Հարվածել են ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա Հաստատվել է՝ փաստաբանին վարույթից հեռացնելու ու որպես վկա հարցաքննելու քննիչի որոշումը ոչ իրավաչափ է Ինչպես է Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի վիճակը Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Առանց կարմիր գծի նոր իշխանությունը դառնում է նոր խնդիր․ Հակոբ Բադալյան Քրեական և համայնքային ոստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդուն Շատ ցավալի էր, արժանի չէինք պարտության․ Մելիքյան Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Արևմուտքը կանաչ լույս է վառում Ձերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկը Պետք է քննարկվի ադրբեջանցու փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛. Արագածոտնի թեմ Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում է #ՀԻՄԱ․ Դիվերսիոն ներթափանցում՝ «արյ*նալի պատերազմից առա՞ջ». Շահինյանը՝ Շաքի ներթափանցման մասին (video) Սահմռկեցուցիչ մանրամասներ․ Սիսիանում մարդիկ սարսափած են (video) #ՀԻՄԱ․ «Ադրբեջանը մի քանի օպերացիայով փուռը տվեց Նիկոլին». Հովհաննես Իշխանյան (video) Կոնկրետ քայլեր կան․․․ հեռացնելու ենք սրանց․ Սամվել Կարապետյանը փակագծեր բացեց (video) Հենց հիմա լցվեք անձնագրայիններ․․․ խայտառակություն, անձնագրերը դառնում են 30 հազար դրամ․ Ստեփանյան (video) Արյ*նը հենց այնպես չի թափվել, դուք հասկանու՞մ եք․․․ Աշոտ Երկաթ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am