ՀՀ-ն ներկայացնող ոհմակը չպիտի հասցներ իրավիճակն այս կետին․ Արմեն Աշոտյան․ News.am

«Նուբարաշեն» ՔԿՀ–ից NEWS.am–ի հարցերին է պատասխանել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Վաշինգտոնյան բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը հերթական սադրանքի դիմեց Արցախում։ Չնայած Արցախի խորհրդարանի կոչին, Արարատ Միրզոյանը շարունակեց բանակցել Բայրամովի հետ։ Ինչպե՞ս պետք է վարվեր Հայաստանի պատվիրակությունը։

Հայաստանի գործող վարչախումբը վաղուց և հրապարակավ ձեռքերը լվացել է Արցախից: Ադրբեջանական սադրանքով զուգորդված վաշինգտոնյան հանդիպումը դրա ընդամենը հերթական արարներից մեկն է: Ձեր հարցի ուղիղ պատասխանը շատ պարզ է: Հայաստանը ներկայացնող ոհմակը չպիտի հասցներ իրավիճակը այս կետին, իսկ եթե էլ ավելի անկեղծ` նրանք վաղուց չպիտի լինեին իշխանության և չպիտի բանակցելու իրավունք ունենային: Իսկ այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության» բանակցային ծխածածկույթը Նիկոլի համար երեսափրում`«facesaving» ապահովելու մանիպուլյացիայի հնարք է, որի արդյունքում ինչ-որ մի, ոչինչ չնշանակող, գեոպոլիտիկ թուլափայ ձևակերպում շպրտեն իրենց տեքստի մեջ: Ու կապ չունի, թե ինչ և ոնց են գրելու առկա տրամաբանության մեջ, դա բոլոր դեպքերում կանաչ լույս է վառելու Արցախի հայաթափման նիկոլա-ալիևյան համատեղ ջանքերի համար:

Ամերիկյան կողմը բանակցությունները որակեց կառուցողական, իսկ ադրբեջանական սադրանքի համար երկու կողմերին հանդարտության կոչ արեց։ Այս անգամ եւս երկարատեւ բանակցությունները կարծես թե կոնկրետ համաձայնությունների չեն հանգել(համենայնդեպս հրապարակավ այդ մասին դեռ ոչինչ հայտնի չէ)։ Սպասե՞լ այս իրավիճակում սահմանային լարվածության մեծացման։

Առկա բանակցային միջավայրը ես կբնութագրեի որպես «երեք ամեն ինչի» սկզբունքներ, որոնցով փոխարինվեցին հայտնի Մադրիդյան սկզբունքները: Այդ սկզբունքներն են.

ա. Ադրբեջանը ուզում և անում է ամեն ինչ

բ. Հայաստանը տալիս է և զիջում է ամեն ինչ

գ. Միջազգային միջնորդները աչք են փակում ամեն ինչի վրա

Այս եռանկյան մեջ Ադրբեջանը կարող է ձեռնարկել ցանկացած նոր սադրանք` առանց Հայաստանի կողմից համարժեք դիմադրության և առանց միջազգայիններից վախենալու:

Արարատ Միրզոյան–Ջեյք Սալիվան– Ջեյհուն Բայրամով հանդիպմանը, ինչպես հայտնում է Հայաստանի ԱԳՆ, Միրզոյանն ընդգծել է Ալմա-Աթայի հռչակագրի եւ 1975թ. քարտեզի հիման վրա սահմանազատման հարցում առավելագույն որոշակիության ապահովման, ինչպես նաեւ զորքերի հետքաշման կարեւորությունը: Այս հարցերում հնարավոր կլինի՞ հասնել էական առաջընթացի։

Քանիցս շեշտել եմ, որ հայ-ադրբեջանական օրակարգի զատումը արցախյան բանակցություններից դավաճանություն է ոչ միայն արցախահայության, այլ հայկական ազգային շահերի հանդեպ: Ալեն Սիմոնյան կոչվող թյուրիմացությունը օրերս Արցախին առաջարկել է գնալ և ինքնուրույն բանակցել Ադրբեջանի հետ: Պատկերացնու՞մ եք անբարո ցինիկության աստիճանը: Այսինքն, Նիկոլը նախ հրաժարվում է Արցախի անվտանգության երաշխավորը լինել, հետո` Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, դրանից հետո` համաձայնում է Բաքու-Ստեփանակերտ իրականում ուղղահայաց հիերարխիկ, այլ ոչ թե հորիզոնական «երկխոսությանը», մի հատ էլ որոշում է այդ ձևաչափի օրակարգը, սահմանելով ինչ-որ վերացական «իրավունքներ և անվտանգություն» բանաձև, որում, շեշտեմ, չկա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ահա այս քառաստիճան դավաճանություններից հետո սեփական լողավազանում գանգատուփի պարունակությունը վերջնականապես լվացած «խոսնակը» հանդգնում է փաստացի հեգնել 120.000 արցախահայերին:

Պարոն Աշոտյան, օրերս Փաշինյանը քննիչ հանձնաժողով էր կրկին եկել, որտեղ անդրադարձավ նաև Ձեր քննադատությանը։ Դուք ասել էիք, որ հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու առաջարկը մերժելու՝ Մեղրիի հիմնավորումը նույնպես քննադատությանը չի դիմանում, քանզի նմանատիպ մի դրույթ տեղ է գտել Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում՝ ռուսական ФСБ-ի կողմից այդ հնարավոր կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելու մասով: Փաշինյանն ասել է՝ պետք չէ շփոթել իր ասածները, նա ոչ թե ФСБ –ի մասին է ասել, այլ խաղաղապահների։ Իրականում շփոթմունքի՞ խնդիր կա։

Փաստենք, որ Նիկոլի ծրագրային ստերը ավելի մշակված են և սահուն, քան իր համար անհարմար հարցերին պատասխանելիս արտաբերած աբսուրդը: Ի՞նչ շփոթմունքի խնդիր կարող էր լինել: Հայաստանի ինքնիշխանության կամ ռուսական առաջարկների տեսակետից ի՞նչ տարբերություն, թե ռուսական կոնտինգենտների անունը դրվեր խաղաղապահ, ФСБ-ի զորքեր, թե ансамбль песни и пляски имени Александрова ?. Ուստի Նիկոլի այդ բացատրությունը ևս կեղծիք էր, հերթական ակնբախ «կռուտիտ»:

Ինչու՞ Ձեր անցած ելույթում չեք խոսել պատերազմի ընթացքում Արցախի անկախության ճանաչման հնարավորության մասին, չէ՞ որ դա մեր դիվանագիտական «Իսկանդերն» էր։ Ձեր այս հարցին Փաշինյանը հակադարձեց՝ 2016 թվականին Իսկանդերն օգտագործեիք, պրծնեինք։ Ինչու՞ քառօրյա պատերազմի ընթացքում Սերժ Սարգսյանն այդ քայլին չգնաց ու ի՞նչ կտար այդ ճանաչում, եթե 44–օրյա պատերազմի օրերին լիներ։

Նիկոլի պատասխանների որակի մասին նախորդ ձևակերպումներս վերաբերում են նախ այս փնթի արձագանքին: Հիշեցնեմ նրան, որ իմ հոդվածում ես բարձրաձայնել եմ Արցախի հնարավոր ճանաչման հարցի օգտագործումը 44-օրյայի բանակցային թոհուբոհի մեջ: Եվ հենց Սերժ Սարգսյանը այդ դիվանագիտական «Իսկանդերը» օգտագործել է 2016-ին Ապրիլյանի 3-րդ օրը, ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպման ընթացքում: Բարձրաձայնվել է շատ ուղիղ և կոշտ:

Ես վստահ եմ, որ հենց այդ քայլը, գումարած մեր զինված ուժերի հաջողությունները մարտադաշտում, բերեցին նրան, որ Ապրիլյանը տևեց ընդամենը 4 օր, և ոչ թե 44: Նիկոլի խոսքերում ինքնախոստովանական է այն մոտեցումը, որ նրա մտքով անգամ չի անցել նման բանակցային խոսույթ ձևավորել և օգտագործել պատերազմի ընթացքում Ադրբեջանի վրա իրական միջազգային ճնշում գործադրելու համար:

Ի՞նչ զարգացումներ կարող են լինել առաջիկայում՝ եւ բանակցային հարթակում, եւ սահմաններին։

Նախորդ հարցերից մեկին պատասխանելիս արդեն ներկայացրել եմ «երեք ամեն ինչի» սկզբունքները, որոնք այսօր թելադրում են զարգացումները թե դիվանագիտական, թե դաշտային հարթություններում: Քանի Նիկոլը իշխանություն է և նա է մեզ ներկայացնում միջազգային ասպարեզում, մեզ հետ կշարունակեն վարվել այնպես, ինչպես վարվում են:

դիտվել է 409 անգամ
Լրահոս
Սադրիչներ են գործել, պետք է ֆիքսվի, թե ովքեր են հրահրել այս բախումը. Ռուբեն Մելիքյան Ոստիկանության գործողությունների հետեւանքով կինն ուշագնաց եղավ (video) Ինչ վնասվածքներ է ստացել Դանիել սարկավագը Բերման ենթարկվածների թվում կան սարկավագներ. հոգեւորականներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց Սերժ Սարգսյանը՝ Բագրատ Սրբազանի՝ վարչապետ լինելու հավանականության մասին (video) «Ա՛յ ապիկար, ա՛յ հողատու, ա՛յ թուրքին ծափ տվող, տո ա՛յ տգետ»․․․ Չեխիայից եկած մանկավարժը պոռթկաց (video) Կարմիրբերետավորների մարդաորսն ԱԳՆ-ի դիմաց (video) «Լսի՛, այ տուֆտ, քեզ ուղիղ եմ ասում»․ Զոհրապ Բեկ-Գասպարենց (video) Արարատ Միրզոյանն ո՞վ է, որ այդքան ոստիկաններ պահում էին․ ձեզ ինչի՞ տեղ եք դրել․ Բագրատ Սրբազան (video) Ո՞վ ասաց՝ կարմիբերետավորների մեջ թուրքեր չկան․ քաղաքացի (video) Սա արդեն ամեն ինչից դուրս է․ Սերժ Սարգսյանը՝ Վեհափառի մուտքը Սարդարապատ արգելելու մասին (video) Վախկոտ Նիկոլը արյուն է ուզում, չի՛ ստանալու․ Բագրատ Սրբազան (video) Ու՞ր ա խեղդված գործընկերդ, ո՞ր օրգանդ ա վնասվել․ Նիկոլի Արամ ոստիկանապետի ցինիկությունը (video) Այլ ճանապարհ չկա՛․ Փաշինյանի ու սրանց գնալու հարցը մի ձևով է լուծվելու․ Սերժ Սարգսյան (video) Սերժ Սարգսյանն արդարացվեց (video) Քաղաքացիներին հարվածներ են հասցրել նաև մահակներով. Ազգային ճակատ Բախման հետևանքով երեք ոստիկան վնասվածք է ստացել. ոստիկանապետ Բերետավորը ապտակել է սեփական մորը Նիկոլին քննադատելու համար․ politik.am «Հայբուսակի» կեղծ վկայականներ են տվել և ուսանողներից ավելի քան 18 միլիոն դրամ հափշտակել Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած՝ 12 անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ոստիկանությունը ԱԳՆ-ի մոտ հավաքվածներին զգուշացրեց ԱԳՆ շենքի մոտից 16 քաղաքացի է բերման ենթարկվել. ՆԳՆ Բաքուն Երևանից կրկին ականապատ դաշտերի քարտեզներ է պահանջել Ոոստիկանների գործողությունների հետևանքով քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է «Ժողովո՛ւրդ, գնում ա ընդհարման, չեմ ուզում»․ Բագրատ Սրբազանը զգուշացնում է Նիկոլի Արամ ոստիկանապետին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am