Մարտի 1-ի կրկնության վտանգն ու ընդդիմադիրների անհանգստությունը

«Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը Աժ-ում բուռն քննարկման ենթարկվեց, ընդդիմադիրները հիշեցին անգամ Մարտի 1-ը։ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց նախագիծը՝ ասելով, որ փոփոխությունը պայմանավորված է նոր` փոփոխված Սահմանդրությամբ, որում ավելի հստակ են արտացոլված որոշ դրույթներ: Նշենք, որ ըստ օրենքի նախագծի՝ դատավորները, դատախազները, քննիչները, զինված ուժերի, Ազգային անվտանգության ծառայողները հավաքների մասնակցելիս քաղաքական չեզոքություն և զսպվածություն պետք է ունենան, նրանք նաև իրավունք չունեն մասնակցել ծառայողական համազգեստով: Ծառուկյան խմբակցության դաշինքի պատգամավոր Սերգել Բագրատյանը տարակուսեց՝ առանց համազգեստի լրտես են ներկայանո՞ւմ, եթե չեզոքություն պիտի պահպանեն, ավելի լավ է չներկայանան։ Նա հարց հնչեցրեց՝ ո՞վ է որոշում՝ քաղաքական զսպվածությո՞ւն է ունեցել, թե՞ ոչ. «Ես գիտեմ, որ խմածության համար կա գործիք, որոշում են, բայց քաղաքական զսպվածությունն ու չեզոքությունը ո՞նց եք չափելու, խիստ կասկածելի է»: Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ որեւէ օրենք չպետք է վերածվի բացատրական բառարանի, գնահատողը վերջին հաշվով լինելու է դատարանը: «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նկատեց, որ գործող օրենսգիրքը չի հակասում փոփոխված Սահմանադրությանը, և այն փոխելու կարիք չկա: Նա ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանից հետաքրքրվեց` արդյոք գործող ձևակերպումը հակասում է նոր Սահմանադրության ձևակերպմանը: Հրայր Թովմասյանն ընդունեց՝ չի հակասում: «Եթե չի հակասում, ինչո՞ւ ենք ընկել այդ ձևակերպման հետևից, որ հետևողական կերպով դա փոխենք, որպեսզի բանավեճն էլ չլինի, մենք էլ կողմ քվեարկենք»,- արձագանքեց Էդմոն Մարուքյանը: Նիկոլ Փաշինյանն էլ նշեց. «Գործ ունենք այն դեպքի հետ, որ Սահմանադրության անվան տակ ինչ կարողանում, սղղացնում եք: Ասում եք` տեխնիկական փոփոխություն է, բայց մի նախադասության մեջ մի ամբողջ փիլիսոփայություն է փոխվում, այսինքն` մենք թաքուն, քողարկելու մեթոդներով վերադառնում ենք 2008թ. արտակարգ ռեժիմի ընթացքում եղած օրենքի վիճակին»։ Ելույթ ունեցավ նաեւ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը․ «Պատկերացրեք՝ քաղաքական հանրահավաք է, ընդդիմությունը բազմահազարանոց հանրահավաք է անում իշխանությունների այս կամ այն քայլի դեմ, ու իշխանություններն ինչ-ինչ պատճառներով լցնում են զինվորներին և այլ հատուկ ծառայության աշխատակիցներին, և հետո տեղի է ունենում այնպիսի մի սցենար, ինչպիսին Մարտի 1-ին տեղի ունեցավ: Որքանո՞վ եք Դուք դա հավանական համարում, և արդյոք չկա՞ նման ենթատեքստ, ու հավանականությունը նման բանի ավելի չի մեծանում այս դրույթով»: Ի պատասխան՝ Հ. Թովմասյանն ասաց. «Ո՛չ, չկա, այն դրույթը, որը Դուք նշում եք, որևէ փոփոխության չի ենթարկվում: Ձեր նշած խումբը ոչ իշխանության, ոչ ընդդիմության հանրահավաքին իրավունք չունեն մասնակցելու, որովհետև նրանց քաղաքական չեզոքությունը կդրվի կասկածի տակ, ու կառաջանան այլ հետևանքներ»: «Այսինքն՝ ձեր մեկնաբանությամբ՝ ստացվում է՝ մասնակցությունը հանրահավաքին ընդհանրապես ապօրինի է, այս դրույթի հետ, որ ասվում է՝ մասնակցելիս պետք է քաղաքական զսպվածություն պահպանեն, հակասություն չկա՞»,- փորձեց հարակից զեկուցողից ճշտել Միրզոյանը: Թովմասյանը մանրամասնեց, որ ինքնին մասնակցությունը դեռևս քաղաքական կողմնորոշման նշան չէ. «Կախված է նրանից, թե նա ինչ է անում հանրահավաքի ժամանակ»: Անի Սահակյան  

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am