«Ելք» -ը պահում է թիկունքը, գրոհելու հերթը իշխանությանն է

«Ելք» դաշինքն ԱԺ օրինագիծ է ներկայացրել՝ առաջարկելով ՀՀ-ն դուրս բերել ԵԱՏՄ-ից: Անկախ տարրակարծությունների, հատկապես, Նիկոլ Փաշինյանի դեմ դիրքորոշման, որը նա հայտնել էր ընդամենը մեկ տարի առաջ ԱԺ-ում, երբ Խաչատուր Քոքոբելյանը համանուն նախագիծ էր ներկայացրել, Ելք-ը միասնական որոշում է կայացրել ու նախագիծ դրել շրջանառության մեջ: Անկախ այն հանգամանքի, որ Ելք-ն իր նախընտրական ծրագրում չի ամրագրել ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացի կետը, խորհրդարանական ընդդիմությունը, փաստորեն, անակնկալ որոշման հանգեց: Հիշեցնենք, որ խնդիրը դրվեց, երբ ամռանը Ռուսաստանում Հայաստանի վարորդական իրավունքների հարցն առաջացավ: Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ԵՏՄ-ում Հայաստանի շահը ոտնահարված է, խախտված է տնտեսական ազատության սկզբունքը, Հայաստանն այդ դաշինքում չունի անելիք: Մարուքյանը հայտարարեց, որ նախաձեռնելու են ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց: Այս պայմաններում է, որ նախաձեռնության անկեղծության առումով բազում կասկածներ են հնչում առ այն, որ ԵԼՔ-ը գործում է ուղղորդված, եւ այս ձեռնարկը նախեւառաջ իշխանություններին է հարկավոր՝ Ռուսաստանի առջեւ թիկունքն ամրագրելու եւ որոշակի խնդիր լուծելու համար: Ընդամենը շաբաթներ առաջ Հայաստանն անսպասելի հրաժարվեց Վրաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց, տեղեկություններ սպրդվեցին, որ հետ պահողը Ռուսաստանն է, նոյեմբերին սպասվում է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրում, կրկին կասկածներ կան, որ հերթական անգամ կխափանվի ԵՄ-ի հետ համագործակցությունը, ինչպես չորս տարի առաջ, երբ Սերժ Սարգսյանն անսպասելի կայացրեց սեպտեմբերյան որոշումը: Դրան գումարած Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենքի վաճառքը, ղարաբաղյան հարցում ոչ հայանպաստ դիրքորոշումը եւ այլն: Այս իրավիճակում իշխանությունը փորձելու է Հայաստանում հակառուսական տրամադրություններ բարձրացնելու միջոցով առնվազն զսպաշապիկ հագցնել Ռուսաստանին: Եվ ահա, աշնանային նստաշրջանի մեկնարկին ՀՀԿ-ականները խուսափում էի հուժկու հակափաստարկներ ներկայացնել՝ կարծես թե հիմնավորելով բոլոր կասկածները, որ Ելք-ն առաջնորդվում է իշխանության ցուցումով: ՀՀԿ-ականերից միայն Արմեն Աշոտյանն է, որ անգիր արած տեքստ չարտասանեց, թե նախագծին կծանոթանամ, կարծիք կհայտնեմ: Աշոտյանը հայտարարեց, որ ներկայումս ԵՏՄ-ից դուրս գալը երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ։ Այսինքն, Աշոտյանը սկզբունքորեն ոչ թե քննադատեց «Ելքի» նախաձեռնությունը, այլ արձանագրեց, որ այն առաջնահերթություն չէ: Սակայն ՀՀԿ-ականները մինչեւ վերջերս գովաբանում էին Սերժ Սարգսյանի կայացրած որոշումը եւ քննադատում այն քննադատողներին: ԵԱՏՄ-ին կողմ քվեարկած ՀՅԴ-ն ավելի ռադիկալ գտնվեց: Արմեն Ռուստամյանը մեկնաբանել է, որ այդդ միությունը երաշխավորում է մեր անվտանգությունը, նա հստակ հայտնել է որ իրենք դեմ են դուրս գալուն: Նշենք, որ ԵԱՏՄ-ին կողմ քվեարկած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը , խոսելով ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին «Ելք»-ի առաջարկի մասին, ասաց, թե հրահանգել է թիմակիցներին մասնակցել քննարկումներին: Միևնույն ժամանակ նա նկատեց, որ ուրիշ երկրների կողմից ավելի լավ առաջարկներ չկան, որոնք ավելի մեծ ներդրումներ կխոստանան։ «Երևի մենք ԵԱՏՄ-ի հնարավորությունները ճիշտ չենք օգտագործում։ 200 միլիոնանոց շուկա է, կարելի է այդ հարցն էլ քննարկել, թե ինչ կարելի է անել։ Անհնարին ոչինչ չկա, հարկավոր է նայել առաջարկը, քննարկումը և ոչ թե աչքի տեղը ունքն էլ հանել»: «Ես համոզված եմ, որ «Ելք» դաշինքը իշխող կոալիցիայի ապագա անդամ է։ Ես դրանում միանգամայն վստահ եմ։ «Ելք»-ը իշխանական կամ իշխանամետ նախագիծ է, այդ պատճառով պետք է ուշադիր լինենք իրենց հայտարարություններին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը` անդրադառնալով ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին «Ելք» դաշինքի կողմից ԱԺ ներկայացված օրենքի նախագծին։ Կոլերովը, միևնույն ժամանակ, «մեսիջ» է հղել, որ նմանատիպ ձևերով ՀՀ իշխանությունները չեն կարող առևտուր անել Կրեմլի հետ: Մնում է սպասել ու տեսնել, թե ինչպես կօգտագործի իշխանությունն այս շանսը, ամեն դեպքում Ելք-ն արդեն թիկունքն ամուր պահում է: Անի Սահակյան

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am