Նախարարի աշխատավարձը 150-160.000 դրամով է բարձրացել, իսկ թոշակ բարձրացնում են 3000 դրամով. Տնտեսագետ

Կառավարությունը հուլիսի 1-ից բարձրացրել է կենսաթոշակի և նպաստի չափը. նվազագույն կենսաթոշակի չափը 31.600 դրամից դարձել է 36.000 դրամ:

Ի դեպ, վերջին մեկ տարվա կտրվածքով նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը շուրջ 2 անգամ ավելի է. փաստացի, միայն նվազագույն թոշակով՝ 36.000-ով ապրել փորձող կենսաթոշակառուն կմնա թերսնված:

ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով կառավարության այս «հումանիստական» քայլին՝ արձանագրեց.

«2021, 2022 թվականների և 2023 թվականի առաջին կիսամյակի գնաճը հանրագումարային առումով մի քանի անգամ գերազանցում է կենսաթոշակների և նպաստների բարձրացման տեմպին: Այսինքն՝ նպաստառուների, թոշակառուների, սոցիալական խոցելի խմբերի իրական եկամուտներն էապես նվազել են: Ճիշտ է, անվանական կենսաթոշակը երկու-երեք անգամ բարձրացրել է, բայց ոչ համարժեք գնաճին: Այս մի բարձրացմամբ ևս այդ խնդիրը չի լուծվում»:

Այդուhանդերձ, տնտեսագետը չբացառեց, որ նույնիսկ այդչափով բարձրացումը որոշակիորեն կմեղմի սոցիալապես անապահով խավերի ինչ-ինչ խնդիրները, սակայն դա այն չէ, ինչ պահանջվում է պետության կողմից:

Հարցը դիտարկելով պետական բարձրաստիճան պաշտոնյաների շարունակական պարգևավճարների համատեքստում՝ Թադևոս Ավետիսյանը շեշտեց. «Պետական բարձրաստիճան պաշտոնյաները նվազագույն աշխատավարձի տասնապատիկն են ստանում, և, օրինակ, հունվարի 1-ից էլ ևս 25 տոկոսով բարձրացրել են իրենց աշխատավարձը:

Նախարարի աշխատավարձը 150-160 հազար դրամով է բարձրացել, իսկ, ասենք, թոշակ բարձրացնում են 3000 դրամով՝ կամ նվազագույն աշխատավարձը՝ 7000 դրամով: 8-9-10 տոկոսով բարձրացնում են աշխատող աղքատի, կամ անապահով խավի նպաստն ու թոշակը, 25 տոկոսով՝ իրենց աշխատավարձը, էլ չասեմ, որ պարբերաբար ստանում են պարգևատրումներ:

Իսկ այս դիտարկումներին իրենց միակ արձագանքը հետևյալն է, թե պաշտոնյաներին բարձր աշխատավարձեր և պրեմիաներ են տալիս, որ լավ աշխատեն, լուծեն սոցիալական խնդիրները, չթաթախվեն կոռուպցիոն երևույթների մեջ»:

Նա այս թեզը համարում է անընդունելի և սին՝ նկատելով, որ նրանք արդեն իսկ միջինից բարձր աշխատավարձ են ստանում, իսկ պարգևատրումները կապ չունեն իրենց աշխատանքի կատարողականի հետ, քանի որ ոլորտները պերմանենտ ձախողում են:

«Այդ ձախողակները, բացի աշխատավարձից, ստանում են կայուն պարգևատրումներ, որն իրենց աշխատանքի արդյունքի հետ որևէ կապ չունի,- շեշտեց նա՝ հիշեցմամբ,- Իրենք իրենց նախնտրական խոստումներում չէին ասել, որ՝ եկել ենք բարձր աշխատավարձեր ու պրեմիաներ ստանանք՝ հակառակ դեպքում կթաթախվենք կոռուպցիոն ռիսկերի մեջ: Իրենք ասում էին՝ սիրում են մարդկանց, խոստանում էին օրնիբուն աշխատել, ծառայել, որպեսզի լուծեն մարդկանց խնդիրները:

Եվ դեռ մեծ հարց է, թե հետագայում, երբ օբյեկտիվորեն վերլուծվի այս շրջանը, որքան կոռուպցիոն դրսևորումներ կհայտնաբերվեն: Մի փաստ ակնհայտ է՝ այս իշխանության օրոք մեկ անձից պետական գնումները թռիչքաձև աճում են ( խոսքը մասնավորապես վերաբերում է պետական կապիտալ շինարարությանը), և չգիտես ինչու՝ այդ գնումների մատակարարները` պետության գործընկերները, հանկարծ դառնում են նորելուկ կազմակերպություններ, կամ կազմակերպություններ, որոնք այս կամ այն կերպ, նաև ուղղակիորեն կապված են հենց իրենց շրջապատի հետ»:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ ազդարարել էր կենսաթոշակի բարձրացման մասին՝ արձանագրմամբ, որ «2018 թվականի Հեղափոխության պահին Հայաստանում նվազագույն կենսաթոշակը եղել է 16 հազար դրամ: Այսինքն՝ վերջին հինգ տարում նվազագույն կենսաթոշակը ավելի քան կրկնապատկվել է», սակայն մոռանալով նշել, որ այդ ժամանակահատվածում ավելացել է պետական պարտքի բեռը, իսկ երկրում գնաճը հասել է երկնիշ ցուցանիշի:

դիտվել է 551 անգամ
Լրահոս
Աբովյանում սարսափելի պայթյունը անփութությու՞ն, թե՞՝ դիտավորություն․ ի՞նչ է ակնարկում գնդապետը (video) Քենիայից ժամանած մեր հայրենակիցը եկել է միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (video) Ես անձամբ եմ գալու քո տան մոտ Լևոն Տեր-Պետրոսյան, դու պատասխա՛ն ես տալու․ Չեխիայից ժամանած մանկավարժ (video) ՔՊ-ական պատգամավորը դեմ է 18 տարեկանից վաղ ամուսնանալուն․ նախագիծ է ներկայացրել Հեծանվային և այլ տիպի էժանագին PR-ին զուգահեռ այս իշխանությունը չի կարողանում քաղաքացիների շահերը պաշտպանել (տեսանյութ) Բորիս Մուրազին փոխել է ՄԻՊ-ի ցուցանակը Ինչո՞ւ է Արևմուտքն ագրեսիվորեն աջակցում Վրաստանի ընդդիմությանը և Հայաստանի իշխանությանը և ինչ զարգացում է սպասվում տարածաշրջանին Պայթյունի ձայնը շատ ուժեղ էր, հարևան գյուղերում էլ է լսվել, ինձ թվաց՝ երկրաշարժ է. ականատես Բաքվի փորձերը գնահատում ենք որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին. ԱԳՆ Պարզվում է՝ շատ գործեր փուչիկ էին. ՔՊ-ականը՝ ՔԿ պետի տեղակալին (video) Գազալցակայանի տարածքում տեղի ունեցած պայթյունից տուժած քաղաքացիներից երկուսն ունեն մարմնի մակերեսի 60 տոկոս և ավելի այրվածքներ՝ թոքերի ախտահարմամբ․ Հովհաննիսյան Այ այստեղից այնտեղից առանց հասկանալու ամեն ինչ «copy paste» անող «քառակուսի» մտածողներ. Կարեն Ճշմարիտյան Հայաստանում ԵՄ առաքելությունից ոչինչ չենք կարող սպասել` բացի տարածաշրջանի ապակայունացումից. Զախարովա Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին․ ՔՊ Վահագն Ալեքսանյանի ակնարկները (video) Եղանակն առաջիկա 5 օրերին Նիկոլը բացել է Ալիևի ախորժակը և մրցում է Զելենսկու հետ. Անդրանիկ Թևանյան Ո՞ր մի դատավորը կուզի Գրիգոր Մինասյանի և Կարեն Անդրեասյանի ձեռքը ընկնել․ Աննա Մկրտչյան Ուշագրավ փաստեր երեկվա պայթյունից. Ռոբերտ Հայրապետյան Գնել Սանոսյանը հայտարարում է, որ 200 000 դոլարանոց տունը եղբայրները կարող էին Մոսկվայում ասֆալտի գումարով հանգիստ առնեին Բաբայան Սամվելի նման վտանգավոր, «աբիժնիկ․ փողամոլ ծախու շուն» չկա՛․ Տիգրան Չոբանյան (video) Երեխшյի վшճшռք՝ Հանրապետական հիվանդանnցn՞ւմ․ մայրը պնդnւմ է՝ դnւստրը nղջ է. MediaHub Պայթյունից հետո տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռի արտահոսք՝ հրդեհի բռնկումով․ մանրամասներ Հենց դու՛ք եք մարդկանց դրդում, որ քայլերի դիմեն․ ակցիա Քննչական Կոմիտեի դիմաց (video) Քաղաքական դաշտը՝ պայքարի հանդիսատես Հայաստանի կեսն էլ որ տաք, Ալիևը խաղաղության պայմանագիր չի կնքելու․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am