Միայն «ուռա՜, կեցցեք, ամեն ինչ օ-քեյ է» ոճով ու ոգով ֆրազներ

«Փաստ» օրաթերթը գրում է․ Միացյալ Նահանգների պետքարտուղար Բլինքենն ամփոփել է Միրզոյան-Բայրամով բանակցությունների վաշինգտոնյան հերթական ռաունդը: ԱՄՆ պետքարտուղարի գնահատմամբ՝ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում առաջընթաց կա, սակայն վերջնական համաձայնության հասնելու համար դեռ շատ աշխատանք կա անելու: Որոշ ամփոփումներ նաև ՀՀ ԱԳՆ-ն էլ է արել, բայց կենտրոնանանք Բլինքենի ասածների վրա, որոնց մեջ բովանդակային առումով ուշադրության է արժանի հետևյալ մասը. «...գնահատում եմ այն բարդ աշխատանքը, որը շարունակվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության պայմանագրի, ինչպես նաև այլ կարևոր խնդիրների լուծման հասնելու համար, որոնք կարող են զարգացնել երկու երկրների միջև հարաբերությունները»:

Եվ այս մասը. «...դեռ մեծ ջանքեր պետք է գործադրվեն վերջնական համաձայնագրի հասնելու համար»: Բայց ամենից չարագուշակը ԱՄՆ պետքարտուղարի ասածների մեջ հետևյալն է. «...գիտենք, որ հետագա հանդիպումներ են նախատեսված մի քանի շաբաթից նրանց հետ (Ալիև-Փաշինյան զույգի) ԵՄում: Անհամբերությամբ սպասում ենք շարունակելու նաև այս գործընթացը առաջիկա շաբաթներին՝ լավագույն օգտագործելու այս թափը, որին մենք հասել ենք այս հանդիպումների ընթացքում...»: Ինչպես ԱՄՆ պետքարտուղարի խոսքում, այնպես էլ ՀՀ ԱԳՆ ամփոփման մեջ բացարձակապես ոչ մի խոսք չկա այն մասին, որ այդ բանակցությունները թաթախված են նույն այդ օրերին Ադրբեջանի կողմից Արցախում սպանված 4 հայ մարդկանց արյան մեջ: Ոչ մի խոսք, ոչ մի ցավակցություն (թեկուզ ձևական), ոչ մի ափսոսանք, ոչ մի գնահատական, ոչ մի դատապարտում ու անգամ՝ մտահոգություն:

Միայն «ուռա՜, կեցցեք, ամեն ինչ օ-քեյ է» ոճով ու ոգով ֆրազներ: Ու՝ առաջիկայում լինելու են նոր հանդիպումներ: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում ադրբեջանական կողմը շարունակելու է հայերի սպանությունները: Վաշինգտոնում բանակցելու առթիվ Ալիևն անպատիժ կերպով 4 հայի սպանեց, հաջորդ հանդիպմանը քանիսի՞ն կսպանի: Իսկ ինչո՞ւ թշնամին իրեն այդպես չպահի, եթե ԱՄՆ-ն ողջունում է հայերի սպանությունները, իսկ ՀՀ իշխանություններն ընդհանրապես թքա՛ծ ունեն: Հա, Բլինքենն ասում է, թե, իր կարծիքով, կողմերը գիտակցում են, որ «որքան մոտենում ենք համաձայնության հասնելուն, որոշ դեպքերում՝ այդքան բարդանում է ընթացքը, քանի որ ամենաբարդ հարցերը թողնված են վերջում»: Սա հնչում է մոտավորապես որպես սպառնալիք, այսինքն՝ ամենածանր, ամենակապիտուլյացիոն հարցերի մասին Փաշինյանի իշխանություն-Ադրբեջան համաձայնության մասին կհայտարարվի ամենավերջում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 211 անգամ
Լրահոս
Բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կա 5 վիրավոր Հայտնի են դաշտից պատգարակով հեռացած Բանդիկյանի բուժհետազոտության արդյունքները Սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի Հարվածել են ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա Հաստատվել է՝ փաստաբանին վարույթից հեռացնելու ու որպես վկա հարցաքննելու քննիչի որոշումը ոչ իրավաչափ է Ինչպես է Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի վիճակը Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Առանց կարմիր գծի նոր իշխանությունը դառնում է նոր խնդիր․ Հակոբ Բադալյան Քրեական և համայնքային ոստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդուն Շատ ցավալի էր, արժանի չէինք պարտության․ Մելիքյան Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Արևմուտքը կանաչ լույս է վառում Ձերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկը Պետք է քննարկվի ադրբեջանցու փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛. Արագածոտնի թեմ Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում է #ՀԻՄԱ․ Դիվերսիոն ներթափանցում՝ «արյ*նալի պատերազմից առա՞ջ». Շահինյանը՝ Շաքի ներթափանցման մասին (video) Սահմռկեցուցիչ մանրամասներ․ Սիսիանում մարդիկ սարսափած են (video) #ՀԻՄԱ․ «Ադրբեջանը մի քանի օպերացիայով փուռը տվեց Նիկոլին». Հովհաննես Իշխանյան (video) Կոնկրետ քայլեր կան․․․ հեռացնելու ենք սրանց․ Սամվել Կարապետյանը փակագծեր բացեց (video) Հենց հիմա լցվեք անձնագրայիններ․․․ խայտառակություն, անձնագրերը դառնում են 30 հազար դրամ․ Ստեփանյան (video) Արյ*նը հենց այնպես չի թափվել, դուք հասկանու՞մ եք․․․ Աշոտ Երկաթ (video) Արծվանիկի պոչամբարի պատվարը կառուցվելու է նոր մեթոդով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am