Չհայտարարված գերիների թիվը 80-ն է, հայտարարվածը՝ 36

«Հրապարակի» զրուցակիցն է միջազգային կառույցներում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։

— Կարո՞ղ ենք հուսալ, որ առաջիկայում հայրենադարձվող գերիներ կունենանք։

— Կարծում եմ՝ տեսնում եք, որ որոշակի հանդիպումներ են տեղի ունենում, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով, տարբեր պետությունների միջնորդությամբ։ Իհարկե, այդ հարթակները հիմնականում միտված են միջպետական քաղաքական խնդիրների լուծմանը, բայց դրանք անխուսափելիորեն անդրադառնում են նաեւ գերիների հայրենադարձությանը, քանի որ գերիները, իրականում, որպես պատանդներ են եւ պահվում են այս քաղաքական հույժ խնդիրներում Հայաստանի իշխանությունների նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով։ Մյուս կողմից, մենք գիտենք, որ Ադրբեջանը ոչ հաջողված դիվերսիա կազմակերպեց Հայաստանի սուվերեն տարածքում, որի արդյունքում երկու դիվերսանտներ ձերբակալվեցին, եւ նրանց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։ Հասկանալի է, որ Ադրբեջանը շահագրգիռ է իր բոլոր հանցագործներին վերադարձնելու եւ սեփական երկրում հերոսացնելու հարցում, ուստի նրանք այս փուլում շահագրգռված կլինեն երկու հանցագործների դիմաց սահմանափակ քանակի գերիներ հայրենադարձելու հարցում։ Կարծում եմ, որ այս առնչությամբ եւս քննարկումներ լինում են, եւ հնարավոր է պատշաճ միջնորդության իրականացման պարագայում հասնել որոշակի լուծումների, բայց կանխատեսում չունեմ, որ բոլորին կվերադարձնեն այդ երկուսի դիմաց․ սա ադրբեջանական գործելակերպին համահունչ չէր լինի։ Իսկ իրավական գործընթացներն իրենց բնականոն հունով ընթանում են, եւ դրանք այս պահին ավելի հակակշռող նշանակություն ունեն՝ մինչեւ վերջնական դատական ակտերի կայացումը, որ Ադրբեջանը բացարձակ անպատժելիության եւ նպատակահարմարության դաշտում չգործի։

— Միջազգային հանրության վերաբերմունքն ինչպիսի՞ն է, որեւէ փոփոխություն կամ ակտիվություն կա՞։

— Նրանք ակտիվ են քաղաքական հարցերով եւ ինքնուրույն չեն զբաղվում մարդասիրական խնդիրներով, եւ կարծես կողմերը այս ոչ օրինական կանոնների շուրջ ունեն կոնսենսուս։ Կարծում եմ՝ բոլորը գիտակցում են, որ ռազմագերիների խնդիրն ինքնուրույն լուծվող մարդասիրական խնդիր էր, եւ պետք էր ջանքեր գործադրել ու ճնշել Ադրբեջանին, որ, անկախ ընթացող բանակցությունների արդյունքներից եւ ընթացքից, օր առաջ հայ ռազմագերիները վերադարձվեին։ Բայց այս մոտեցմամբ աշխատանքներ չեն կատարվում, ուստի նրանք ջանքեր են գործադրում քաղաքական բանակցություններում միջպետական նշանակության հարցերի շուրջ, որտեղ միջնորդ պետությունների կամ կառույցների շահերը եւս կան, եւ նրանք շահագրգիռ են հենց այս հարթակներում գործել, որպեսզի արդյունքն օգտագործեն՝ իրենց արտաքին քաղաքականության խնդիրները լուծելու նպատակով։ Իսկ ռազմագերիների խնդիրն ընկալվում է որպես հարակից խնդիր, որն այս քաղաքական հարցերի լուծման ֆոնին լուծում կստանա՝ որպես դրական ժեստ Ադրբեջանի կողմից։

— Չհայտարարված գերիների մասով, որոնց մասին Ադրբեջանը հրաժարվում է տեղեկություն տալ, որեւէ տեղաշարժ, նորություն կա՞։

— Ցավոք սրտի, այս հարցում որեւէ առաջընթաց չկա, եւ բանակցողները, հասկանալով նաեւ հարցի բարդությունը, ավելի մեծ շեշտադրում են իրականացնում հաստատված գերիների հայրենադարձման գործին, քան բռնի անհետացած գերիների ճակատագիրը պարզելու խնդրին, ինչը մեզ համար խիստ մտահոգիչ է, եւ մենք կարծում ենք, որ շատ ավելի լուրջ ջանքեր պետք է գործադրվեն՝ բռնի անհետացածների եւ անհետ կորածների ճակատագրերը պարզելու, նրանց ողջ կամ մահացած լինելը հայտնաբերելու եւ ընտանիքների հետագա խոշտանգումը բացառելու նպատակով։ Այստեղ ես գործընթացն ավելի բացասական եմ գնահատում, քան նույն ռազմագերիների հայրենադարձման գործը։

— Մեկ ճշտում․ այսինքն՝ մոտակա ժամանակահատվածում հնարավոր է հայրենադարձվող գերիներ ունենանք, որովհետեւ Ադրբեջանն ուզում է նրանց փոխանակել իր մարդասպանների հե՞տ։

— Այո, կարծում եմ, այստեղ կարելի է ընդհանրական եզրեր գտնել եւ հասունացնել գործարք՝ բանակցությունների ճանապարհով։ Այո։ Այս պահին Ադրբեջանում ունենք 35 հաստատված գերի, որոնցից 26-ը Խծաբերդի խմբից է, իսկ չհայտարարված գերիների թիվը 80-ն է, ու թիվն արդեն ստատիկ է դարձել։

դիտվել է 150 անգամ
Լրահոս
Բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կա 5 վիրավոր Հայտնի են դաշտից պատգարակով հեռացած Բանդիկյանի բուժհետազոտության արդյունքները Սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի Հարվածել են ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա Հաստատվել է՝ փաստաբանին վարույթից հեռացնելու ու որպես վկա հարցաքննելու քննիչի որոշումը ոչ իրավաչափ է Ինչպես է Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի վիճակը Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Առանց կարմիր գծի նոր իշխանությունը դառնում է նոր խնդիր․ Հակոբ Բադալյան Քրեական և համայնքային ոստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդուն Շատ ցավալի էր, արժանի չէինք պարտության․ Մելիքյան Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Արևմուտքը կանաչ լույս է վառում Ձերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկը Պետք է քննարկվի ադրբեջանցու փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛. Արագածոտնի թեմ Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում է #ՀԻՄԱ․ Դիվերսիոն ներթափանցում՝ «արյ*նալի պատերազմից առա՞ջ». Շահինյանը՝ Շաքի ներթափանցման մասին (video) Սահմռկեցուցիչ մանրամասներ․ Սիսիանում մարդիկ սարսափած են (video) #ՀԻՄԱ․ «Ադրբեջանը մի քանի օպերացիայով փուռը տվեց Նիկոլին». Հովհաննես Իշխանյան (video) Կոնկրետ քայլեր կան․․․ հեռացնելու ենք սրանց․ Սամվել Կարապետյանը փակագծեր բացեց (video) Հենց հիմա լցվեք անձնագրայիններ․․․ խայտառակություն, անձնագրերը դառնում են 30 հազար դրամ․ Ստեփանյան (video) Արյ*նը հենց այնպես չի թափվել, դուք հասկանու՞մ եք․․․ Աշոտ Երկաթ (video) Արծվանիկի պոչամբարի պատվարը կառուցվելու է նոր մեթոդով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am