Քաղաքապետի թեկնածուին փոխել են. որն է պատճառը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Տիգրան Խզմալյանի «Հայաստանի եվրոպական կուսակցությունը» փոխել է քաղաքապետի իր թեկնածուին:

2022թ.-ին Խզմալյանը մեծ ոգեւորությամբ հայտարարեց, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններում Հայաստանի Եվրոպական կուսակցության թեկնածուն է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը: Խզմալյանն այդ ժամանակ բնորոշել էր Հախվերդյանին որպես «ազնիվ, անկեղծ, արդար։ Սովորական հանճար։ Իսկական երեւանցի։ Իսկական քաղաքացի։ Իսկական եվրոպացի։ Ազգի սերուցք»։


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Եվրոպական կուսակցությունը փոխել է քաղաքապետի իր թեկնածուին. այժմ նրանց թեկնածուն սոցիոլոգ Կարեն Սարգսյանն է: «Ժողովուրդ» օրաթերթը Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանից հետաքրքրվեց՝ որն է սրա պատճառը, խնդիրներ են եղել Հախվերդյանի հետ, թե ինքն է հրաժարվել առաջադրվելուց։

«Ռուբեն Հախվերդյանի թեկնածությունը մեր պատասխանն էր որոշ անհեթեթ թեկնածուներին։ Դրանով մենք ուզում էինք հիշեցնել Երեւանի բացառիկ արժեքը եւ կարեւորությունը մեր երկրի, մշակույթի եւ արժանապատվության համար։ Հետագայում մենք փորձեցինք ժողովրդավարական ուժերի դաշինք ստեղծել գաղափարապես նույն դաշտում գտնվող կուսակցությունների հետ։ Քննարկումներից եւ բանակցություններից հետո ՀԵՎԿ-ի առաջարկն ընդունեց Հայաստանի հնագույն ժողովրդավարական կառույցը՝ «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան»-ը։ Մեր երկու կուսակցությունների միասնական թեկնածու ընտրվեց Կարեն Սարգսյանը։ Ռուբենը մնում է մեր լավագույն ընկերը եւ համախոհը»,-ասաց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 412 անգամ
Լրահոս
Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am