Միտումնավոր էր, թե ոչ, բայց հայաստանյան պատվիրակությանն ուղղված` բանակցությունները դադարեցնելու մեր կոչը մինչև վերջ չմեկնաբանվեց․ ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար

«Առավոտ» թերթը գրում է․ ««Առավոտի» զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։


– Պարոն Հարությունյան, Արցախի խորհրդարանն ընդունեց հայտարարություն, որով կոչ արվեց Հայաստանի իշխանություններին՝ դադարեցնել վաշինգթոնյան բանակցությունները։ Հարցադրումներ են հնչում, թե արդյոք ճի՞շտ լուծում է բանակցությունները դադարեցնելը։

– Այդ հայտարարությունը եղավ, եւ ես տեսա, որ տարբեր լրատվամիջոցներով տարբեր փորձագետների ու վերլուծաբանների կողմից մեկնաբանություններ հնչեցին։ Չգիտեմ՝ միտումնավոր են արել, թե ոչ միտումնավոր, բայց հայաստանյան պատվիրակությանն ուղղված մեր կոչը մինչեւ վերջ չմեկնաբանվեց։ Այսինքն՝ հայտարարության մեջ նշվում է, որ բանակցությունները պետք է անհապաղ դադարեցնել՝ մինչեւ Արցախի եւ Հայաստանի սահմաններում հրադադարի ռեժիմի պահպանման հստակ երաշխիքներ չլինեն։ Այսինքն՝ խոսքը չէր վերաբերվում ընդհանրապես բանակցությունները դադարեցնելուն։ Մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից այդ պրակտիկան, որ ցանկացած կարեւոր բանակցություններից առաջ կամ ընթացում փորձում է այդպիսի սադրանքների միջոցով ճնշում գործադրել բանակցային գործընթացի վրա։ Մենք բազմիցս խոսել ենք այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ իրականացվող բանակցություններում մենք ենք վերջնական ու արդարացի կարգավորման շահառուն, իսկ այս դեպքում Ադրբեջանն անընդհատ փորձում է պարտադրանքի կամ ճնշումների լեզվով խոսել։ Նաեւ միջնորդների ուշադրությունն ենք հրավիրել այդ փաստի վրա, որ Ադրբեջանը մեջբերում է «խաղաղության պայմանագրի» կեղծ օրակարգը, բայց իրականությունն այլ է։ Այսինքն՝ ոչ թե խոսքը բանակցություններն ընդհանրապես դադարեցնելու մասին է, այլ այն մասին, որպեսզի եւ Արցախի, եւ Հայաստանի սահմաններում հրադադարի ռեժիմի պահպանման հստակ երաշխիքներ լինեն։


-Ի՞նչ ակնկալիքներ ունի Արցախն այս բանակցային գործընթացից ընդհանրապես։

-Ակնկալիքն այն է, որ տարածաշրջանում խաղաղության եւ երկարատեւ կայունության ապահովմանը հասնելու համար պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական ու արդարացի կարգավորումը։ Եթե վերջին 25 տարիներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում ընթացող բանակցություններում երեք սկզբունքներն էին ընդունվում՝ որպես բանակցային հիմք, այն է՝ ազգերի ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականության եւ ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքները, այսօր չի խոսվում ազգերի ինքնորոշման մասին։ Մենք պետք է հստակ արձանագրենք, որ ԼՂ ժողովրդի անվտանգության եւ իրավունքների մասին խոսելով, այդ թվում, նկատի ունենք նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքը, մենք միշտ դրան կողմ ենք։ Եվ այն թեզը, որն ամերիկյան կողմը ներկայացրել է Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսության մասով, մենք դրա մասին էլ ենք բազմիցս մեր տեսակետը ներկայացրել։ Այո, մենք պատրաստ ենք ուղիղ բանակցությունների՝ միայն միջազգային երաշխավորությամբ, ոչ թե նախապայմանների կամ պարտադրանքի օրակարգով, որն այսօր տեսնում ենք, որ Ադրբեջանը ներկայացնում է։ Ադրբեջանը խոսում է իր օրակարգը թելադրելու եւ իրենց կողմից առաջադրվող այդ ձեւաչափը պնդելու մասին։ Այսինքն՝ այդ երկխոսությունը չի կարող դիտարկվել բանակցային գործընթաց, այլ դա ուղղակի փորձ է՝ Արցախը բռնակցելու Ադրբեջանին։

-Ռուսական կողմի գործողություններն ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակում, եւ Արցախի իշխանություններն ի՞նչ գործողություններ են ակնկալում ռուսական կողմից՝ հաշվի առնելով այն, որ նրանք են ստանձնել անվտանգության երաշխավորի դերը, սակայն իրավիճակը գնալով վատթարանում է։

-Մենք խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ եւ այլ ձեւաչափերով հանդիպումների ժամանակ խոսել ենք այն մասին, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն այսօր միակ փաստաթուղթն է տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար։ Եվ պարտադիր կատարման ենթակա են նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նշված բոլոր դրույթները, այդ թվում՝ Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը եւ մնացած բոլոր դրույթները։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը պետք է անվերապահորեն կատարվի, եւ տարբեր գործիքակազմերով Ադրբեջանին պետք է պարտադրվի, որ Ադրբեջանը կատարի միջազգայնորեն իր ստանձնած պարտավորությունները։ Այո, նոյեմբերի 9-ի փաստաթղթի կատարման խնդիրը կա։ Եվ մեր երկխոսությունը ՌԴ խաղաղապահ ուժերի հետ հենց դրա մասին է, որ պետք է կատարվի։ Որոշակի թերացումներ կան այդ աշխատանքում, բայց խոսել փաստաթղթի լուծարման կամ այլ բաների մասին, չեմ կարծում, թե տեղին է։ Միակ փաստաթուղթը, որն այսօր մեր տարածաշրջանում ապահովում է նվազագույն խաղաղությունը, դա հենց նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 506 անգամ
Լրահոս
Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am