«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 18-20-ը կկայանա Հայաստան-Սփյուռք համաժողովը, որին մոտ 1200 մարդ է մասնակցելու՝ մոտ 5 տասնյակ անվանի հայեր:
Այդ թվում՝ հուլիվուդյան դերասաններ, գործարարներ, հասարակական-քաղաքական գործիչներ, տարբեր երկրների պատգամավորներ: Կժամանեն աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը, հուլիվուդյան դերասան Մարկո Խանը, ամերիկահայ հայտնի խոհարար Ժերար Գեխառոն, Չիլիի ռազմածովային ուժերի ծովակալ Հեռնան Կույումջյանը, ռուսական «Ավիլոն» ընկերության նախագահ Կամո Ավագումյանը, ՄԻԳ գործարանի տնօրենի խորհրդական Հովհաննես Միկոյանը, «Comedy club»-ի Արթուր Ջանիբեկյանը: Հյուրերի մեջ է նաև ձկնկիթի մագնատ ֆրանսահայ Արմեն Պետրոսյանը:
Մի ուշագրավ հյուր էլ կա՝ լիբանանահայ Փանոս Մանճյանը, որի անվան դիմաց գրել են՝ Լիբանանի ԶՈւ բրիգադիր-գեներալ: Հյուրերի թվում է նաև Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանը: Կարելի է ենթադրել, որ համաժողովի ժամանակ ձեւավորվելիք Համահայկական խորհրդի կազմում կառաջարկեն այս անձանց»։
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը