Ռուսաստանը հստակ քայլեր պետք է ձեռնարկի, այլապես․․․ Աննա Գրիգորյան (video)
Ժամը 08։30-ից մեկնարկել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի «SOS Artsakh» կարգախոսով նախաձեռնած 24-ժամյա նստացույցերը ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և ԵՄ ներկայացուցչությունների դիմաց։
«Միջազգային հանրությանը մեր կոչը մեկն է՝ գործուն քայլեր ձեռնարկել, կոչերից, հայտարարություններից, ուղղակի հորդորներից զատ այնպիսի քայլեր իրականացնել, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի էթնիկ զտումների քաղաքականությունն Արցախում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Կոչերից, հայտարարություններից զատ պետք է լինեն պատժամիջոցներ, բայց, ցավոք, ականատես ենք, որ ոչ թե պատժամիջոցներ են կիրառվում Ադրբեջանի նկատմամբ, այլ ավելի խորացվում է համագործակցությունը ու դա վերաբերում է միջազգային հանրության գրեթե բոլոր դերակատարներին․․․ Մեր կոչն է հայտարարություններից բացի անցնել գործնական քայլերի։ Որևէ մեկի մոտ արդեն կասկած չկա, որ Ադրբեջանը էթնիկ զտումների քաղաքականություն է իրականացում, մեր կոչը այն է՝ ոչ միայն արձագանքել, որ այդպիսի քաղաքականություն է իրականացվում Արցախում, այլ նաև քայլեր ձեռնարկել նախ կանխելու, ապա պատժելու այն կողմին, որը փորձում է նման քայլեր իրագործել»,- ասաց Աննա Գրիգորյանը։
