Ադրբեջանի նավթն ավելի հզո՞ր է, քան՝ 120 հազար մարդու կյանքը․ պատգամավորի հարցը՝ ՄԱԿ-ին (video)

Նախօրեից ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնած «SOS Artsakh» կարգախոսով ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և ԵՄ ներկայացուցչությունների դիմաց 24-ժամյա նստացույցեր իրականացրած քաղաքացիներերթվ շարժվեցին դեպի ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ։

«Ադրբեջանի ֆաշիստական ռեժիմը քաղաքակաիրթ աշխարհի աչքի առաջ հերթական թշնամական, ահաբեկչական ագերսիվ գործողությունն իրականացրեց Արցախի Հանրապետության, Արցախի ժողովրդի ու համայնք հայ ժողովրդի դեմ»,- ՄԱԿ-ի գրասենյակից դիմաց հայտարարեց ՀՅԴ անդամ , ԱԺ «Հայաստան» խմբակցության» պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա հիշեցրեց, որ հայրենիքի սահմանները պաշտպանելիս Արցախում զոհվել է չորս մարդ, ապա խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել նահատակվածների հիշատակը։

«Զինվորները չեն զոհվել հանուն ոչնչի, ոչ այս չորս զինվորները, ոչ չորս հազարից ավելի զոհերը։ Նրանք զոհվել են, որպեսզի Արղախը մնա հայկական, հայերը կարողանան ապրել իրենց հայրենիքում, կերտել իրենց պետականությունը»,-ասաց նա։

Դիմելով ՄԱԿ-ի ներկայացուցիչներին՝ պատգամավորը հիշեցրեց, որ կազմակերպության կանոնադրությունը հիմնվում է ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքի վրա։

«ՄԱԿ-ի ստեղծումից հետո տասնյակ պետություններ են ստեղծվել՝ իրացնելով ազգերի ազատ ինքորոշման և իրավահավասարության իրավունքը։ Իսկ ինչո՞վ է Արցախի ժողովուրդը պակաս մյուս ժողովուրդներից, որոնք այդ իրավունքներն իրացնելով պետություն են ստեղծել․․․

«Ադրբեջանն ուժ կիրառեց 2020 թվականին, ուժ է կիրառում այսօր, ինչո՞ւ Ադրբեջանը մինչ այս պահն անպատիժ չէ, դուք որ այստեղից խոսում ենք միջազգային իրավունքի մասին , մարդու իրավունքների մասին, ինչո՞ւ հետևողականորեն չեք պատժում Ադրբեջանին՝ ձեր իսկ սկզբունքներն անտեսելու, անարգելու համար․ մի՞թե Ադրբեջանի նավթային շանտաժն ավելի ուժեղ է, մի՞թէ Ադրբեջանի նավթն ավելի հզոր է, քան՝ 120 հազար մարդու կյանքը, 30 հազար երեխայի կյանքը, արցունքները, թերսնումը․․ Սա՞ է այն իրավունքը, որն այդքան վեհանձն քարոզում եք ․․․ Մարդու իրավուքներից եք խոսում, ուզում եք, որ ձեզ հավատա՞ն, դե գնացեք Արցախ կյանքի ու ազատության իրավունքից խոսեք»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

դիտվել է 266 անգամ
Լրահոս
Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը, և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ» ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ» Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումներ կսկսվեն. «Հրապարակ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. «Հրապարակ» Մեղրիի կալանավորված համայնքապետը Բանտում քաղաքապետ է «աշխատում». «Հրապարակ» ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը․ 6 մեքենա, 11 մլն դրամ եկամուտ. «Ժողովուրդ» ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ» Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am